Գլխավոր տեղեկություն
Համար
N 206-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.01.2025
Ընդունող մարմին
Ապավենի գյուղապետ
Ընդունման ամսաթիվ
23.12.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
23.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 206-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2023 ԹՎԱԿԱՆԻ N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հանրակրթական ծրագրով» «Սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովում» միջոցառման շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրված 2380.0 հզ դրամ դրամաշնորհը և Ապարան համայնքի 20 գյուղական բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքների կատարման համար հատկացված 822585.706 հզ. դրամ սուբվենցիոն ծրագրի պետբյուջեի մասնաբաժինը, ինչպես նաև Գերմանիայի GIZ ընկերության կողմից հատկացվելիք 4524.0հզ ՀՀ դրամ դրամաշնորհը, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների.

 

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Ապարան համայնքի 2024 թվականի ֆոնդային բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1. 1 Ֆոնդային բյուջեի եկամուտների մասն ավելացնել 827109.706 հզ դրամով.

1.2 Ֆոնդային բյուջեի ծախսային մասի ճանապարհային տրանսպորտ բնագավառի նախահաշվի 5113 հոդվածը ավելացնել 822585.706 հզ ՀՀ դրամով.

1.3 Ֆոնդային բյուջեի ծախսային մասի բնակարանային շինարարության բնագավառի 5112 հոդվածն ավելացնել 3024.0 հզ ՀՀ դրամով.

1.4 Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր բնագավառի 5131 հոդվածն ավելացնել 1500.0 հզ ՀՀ դրամով:

1.5 Ապարան համայնքի Վարչական բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունը:

2. Վարչական բյուջեի եկամուտներն ավելացնել 2380.0 հզ ՀՀ դրամով

3. Վարչական բյուջեի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները՝

3.1 «Ապարան համայնքի Վարդանանց ասպետների անվան մակապարտեզ» ՀՈԱԿ նախահաշվի 4637 հոդվածին ավելացնել 1219.4 հզ. դրամ:

3.2 «Ապարան համայնքի Արագածի Լիա Տեր Ղևոնդյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ նախահաշվի 4637 հոդվածին ավելացնել՝ 695,8 հզ ՀՀ դրամ:

3.3 «Ապարան համայնքի Քուչակ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ նախահաշվի 4637 հոդվածին ավելացնել՝ 455.2 հզ. ՀՀ դրամ.

3.4 «Ապարան համայնքի Հարթավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ նախահաշվի 4637 հոդվածին ավելացնել՝ 9.6 հզ. ՀՀ դրամ:

4. «Ապարան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 22.12.2023 թվականի N 161-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

 Ավագանի՝

(Կողմ – 12),

(Դեմ-0), (Ձեռնպահ-0)
 

Կարեն Եղիազարյան

Արկադի Կարապետյան

Հայկ Սեդրակյան

Գոռ Պետրոսյան

Դավիթ Ենոքյան

Աղվան Երեմյան

Արթուր Խալաթյան

Արարատ Ավդալյան

Վահան Մակարյան

Հովհաննես սահակյան

Աղաբեկ Մանուկյան

Խաչիկ Գեղամյան

 

 

 Համայնքի ղեկավար՝

Կ. Մ. Եղիազարյան

 

 Հավելված 1

Ապարան համայնքի ավագանու

23.12.2024թ. թիվ 206-Ն որոշման

 

 Հավելված 2

Ապարան համայնքի ավագանու

23.12.2024թ. թիվ 206-Ն որոշման

 

 Հավելված 3

Ապարան համայնքի ավագանու

23.12.2024թ. թիվ 206-Ն որոշման

 

 Հավելված 4

Ապարան համայնքի ավագանու

23.12.2024թ. թիվ 206-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան