Գլխավոր տեղեկություն
Համար
N 60-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 60-Ա

 

ԺԻՐԱՅՐ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

1. Ժիրայր Արթուրի Խառատյանին 2025 թվականի հունվարի 23-ից ազատել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ27-17.4-Ղ2-2) պաշտոնից և 2025 թվականի հունվարի 24-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ27-Ղ1-2) պաշտոնում։

2. Ժիրայր Արթուրի Խառատյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ