Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2025 թվականի N 55-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1220-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1220-Ա որոշման հավելվածի ցանկում (այսուհետ՝ ցանկ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) ցանկը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-7-րդ կետերով՝

 

«

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

2.

5407720000

Հակակարկտային ցանց

Հակակարկտային ցանց

կգ

70 000

Իտալիայի Հանրապետություն

Իտալիայի Հանրապետություն

70 000 000

 

3.

3924900009

Հակակարկտային ցանցերի վերին մասերն իրար միացնող սեղմակներ

Հակակարկտային ցանցերի վերին մասերն իրար միացնող սեղմակներ CLIPS

հատ/կգ

120 000/30 000

Իտալիայի Հանրապետություն

Իտալիայի Հանրապետություն

34 000 000

 

4.

3924900009

Հակակարկտային ցանցերի միջին շարքերն իրար միացնող սեղմակներ

Հակակարկտային ցանցերի միջին շարքերն իրար միացնող սեղմակներ RAPID

հատ/կգ

120 000/30 000

Իտալիայի Հանրապետություն

Իտալիայի Հանրապետություն

34 000 000

 

5.

3924900009

Պլաստիկե գլխադիրներ սյուների համար

Պլաստիկե գլխադիրներ Հակակարկտային ցանցի սյուների համար կրկնակի պտուտակով

հատ/կգ

40 000/20 000

Իտալիայի Հանրապետություն

Իտալիայի Հանրապետություն

35 000 000

 

6. 

0602208000

Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ /խնձորի ծառ, Գոլդն, Ռեդ Դելիշեյս, Գալա, Գրենի սմիթ, ֆուջի/

 

Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ

ընկույզ՝

հատ

50 000

Իտալիայի Հանրապետություն

Իտալիայի Հանրապետություն

100 000 000

 

7.

0602208000

Արմատակալած

մրգատու ծառերի

տնկիներ /խնձորի ծառ, Գոլդն, Ռեդ

Դելիշեյս, Գալա,

Գրենի սմիթ,

ֆուջի/

Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ

ընկույզ՝

 
 

հատ

 

50 000

Նիդերլանդների Հանրապետություն

Նիդերլանդների Հանրապետություն 

100 000 000 

 

».

 

2) ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «410 000 000» թիվը փոխարինել «783 000 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

23.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ