Գլխավոր տեղեկություն
Համար
N 369-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.02.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.02.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 369-Ա

«07» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ մասով՝

1. Անհետաձգելի համարել.

1) «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

2) «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գոտիավորման նախագիծը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

3) «Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գոտևորման նախագիծը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

4) «Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա հ.53/10 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

5) «Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի թաղամաս հ. 106/9 հասցեում հասարակական նշանակության շինության (քարերի ցուցասրահ) կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

6) «Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

7) «Երևան քաղաքում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի պատվին այգի անվանակոչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

8) «Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N 632-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

9) «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 19-ի N 246-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

10) «Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

11) «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

12) ««Երևանի հ.156 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

13) «Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

14) «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

 

Տ. Ավինյան