Գլխավոր տեղեկություն
Համար
N 353-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.02.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.02.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 353-Ա

«06» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷՐԵԲՈՒՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ՑԻՏՈ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Իվետա Էդիկի Դանիելյանի կողմից լիազորված անձ Արսեն Մհերյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 264-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով.

1. «ՑԻՏՈ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ԱԼԵՔՍ ԷՐԵԲՈՒՆԻ ՓՇԵՆԻՉՆԱՅԱ ՈԴԿԱ» (ALEX EREBUNI PSHENICHNAYA VODKA) ապրանքային նշանում օգտագործել Էրեբունի անվանումը։

2. Ընդունել ի գիտություն, որ Էրեբունի անվանումն ապրանքային նշանում օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան