Գլխավոր տեղեկություն
Համար
N 325
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆԽՈՐՀՈԵՎԿ 1981/հունիս
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Ընդունման ամսաթիվ
05.06.1972
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի նախագահի տեղակալ Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

հայկական սսհ մինիստրների սովետ

 

ո ր ո շ ու մ

 

5 հունիսի 1972 թվականի N 325

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

Հաստատել Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրության առդիր կանոնադրությունը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

Սովետի նախագահի տեղակալ`

Ս. ՄՈՎՍԵՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի

1972 թ. հունիսի 5-ի N 325 որոշմամբ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը, Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, միութենական-հանրապետական մինիստրություն է և իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Գյուղական շինարարության մինիստրությանը:

Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը հանրապետության տերիտորիայում ղեկավարում է գյուղական շինարարությունը, մշակում է այդ շինարարության կազմակերպման ընդհանուր հարցերը, գյուղական վայրերում իրականացնում է սովխոզների և կոլտնտեսությունների կոմպլեքսային կառուցապատումը, ինչպես նաև այլ արտադրական, բնակարանային և կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարությունը:

Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրությունը պատասխանատվություն է կրում գյուղական շինարարության զարգացման և նրա տեխնիկական մակարդակի բարձրացման, իրավասության ենթակա կազմակերպությունների կողմից իրագործվող շինարարության վիճակի համար, արտադրական կարողությունների և օբյեկտների գործարկման առաջադրանքների ժամանակին կատարման, շինարարության նախահաշվային արժեքի պահպանման, շինարարության որակի համար, ինչպես նաև շինարարական ինդուստրիայի վիճակի ու զարգացման և գյուղական շինարարության զարգացման հեռանկարներին համապատասխան շինմոնտաժային կազմակերպությունների կարողությունների աճի համար:

2. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրության գլխավոր խնդիրներն են.

գյուղական շինարարության ըստ ամենայնի զարգացումը, արտադրական կարողությունների և օբյեկտների գործարկման առաջադրանքների, կապալային շինմոնտաժային աշխատանքների պլանների կատարումը, ինչպես նաև պետական կարգապահության խստիվ պահպանման ապահովումը.

շինարարական արտադրության արդյունավետության բարձրացումը, հիմնական ֆոնդերի, աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավումը.

գյուղական շինարարության հետագա ինդուստրացումը, շինմոնտաժային աշխատանքների կազմակերպման և տեխնոլոգիայի հետագա կատարելագործումը, գիտության, տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի արմատավորումը շինարարության մեջ.

շինարարական կազմակերպությունների անհրաժեշտ արտադրական բազայի զարգացումը, այդ նպատակների համար առանձնացված կապիտալ ներդրումների արդյունավետության բարձրացումը, շինարարական ինդուստրիայի ձեռնարկությունների մասնագիտացումը և կոոպերացումը.

աշխատանքի արտադրողականության աճի ապահովումը, շինմոնտաժային աշխատանքների ինքնարժեքի իջեցումը, ինչպես նաև պատվիրատու մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ շինարարության նախահաշվային արժեքի իջեցման միջոցների ձեռնարկումը.

շինարարության աշխատանքների որակի բարելավումը, շինարարության տևողության կրճատումը.

աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման արմատավորումը, Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ապահովումը մշտական որակյալ կադրերով, աշխատողների գիտելիքները և փորձը լավագույն ձևով օգտագործելու համար պայմանների ստեղծումը, իրենց լավ դրսևորած երիտասարդ մասնագետներին ղեկավար աշխատանքի առաջքաշումը.

Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների բանվորների ու ծառայողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, նրանց աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը, արտադրական տրավմատիզմի կանխման նոր միջոցների և եղանակների արմատավորումը:

3. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ղեկավարումն իրագործում է անմիջականորեն կամ սահմանված կարգով իր կողմից ստեղծվող մարմինների միջոցով:

4. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Կառավարության և Հայկական ՍՍՀ Կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ գյուղական շինարարության մինիստրության հրամաններով, ցուցումներով ու հրահանգներով, այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Մինիստրության ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում:

 Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը ընդհանրացնում է Մինիստրության իրավասությանը վերաբերող հարցերում օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում է օրենսդրության կատարելագործման առաջարկություններ և դրանք մտցնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի ու ՍՍՀՄ Գյուղական շինարարության մինիստրության քննարկմանը:

5. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը իր վրա դրված խնդիրներին համապատասխան`

ա) մշակում և սահմանված կարգով իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների համար հաստատում է հեռանկարային և տարեկան պլաններ և կազմակերպում է դրանց կատարումը.

բ) ապահովում է Մինիստրության կազմակերպությունների կողմից շինարարական-մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների ժամանակին կատարումը, առաջին հերթին գործարկման ենթակա կառույցներում և կոմպլեքսներում, ինչպես նաև այն կառույցներում ու օբյեկտներում, որոնք կառուցվում են օտարերկրյա լիցենզիաների օգտագործմամբ և կոմպլեքսային ներմուծական սարքավորումների բազայի վրա:

գ) ապահովում է Մինիստրության շինմոնտաժային կազմակերպությունների կողմից շինարարության տիտղոսացուցակների ու նախահաշիվների համաձայնեցումը պատվիրատուների հետ, նախահաշվանախագծային փաստաթղթերի ընդունումը, ինչպես նաև կատարված շինմոնտաժային աշխատանքների համար հաշվարկների առաջադիմական ձևերի արմատավորումը.

դ) մշակում է Մինիստրության կազմակերպությունների և ձեռնարկությունների ռացիոնալ զարգացման ու տեղաբաշխման սխեմաներ, հաշվի առնելով Մինիստրության իրավասության ենթակա շինարարական կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության շրջաններում շինարարություն իրագործող մինիստրությունների և գերատեսչությունների առաջարկությունները.

ե) միջոցառումներ է իրականացնում շինարարության որակը բարելավելու, կառույցներում աշխատանքների կատարման առաջադիմական նախագծեր և առաջավոր տեխնոլոգիա արմատավորելու, շինմոնտաժային աշխատանքները մեքենայացնելու և շինարարությունում մեքենաների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, շինարարական կազմակերպություններն ամրապնդելու և մասնագիտացնելու ուղղությամբ.

զ) ապահովում է շինարարական նորմաների և կանոնների, պետական ստանդարտների և տեխնիկական պայմանների պահպանումը Մինիստրության կազմակերպությունների և ձեռնարկությունների կողմից.

է) համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ ենթակապալային կազմակերպությունների համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ապահովելու նրանց կողմից մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների ժամանակին և պատշաճորեն կատարումը.

ը) մշակում և սահմանված կարգով տեխնիկատնտեսական պահանջներ է ներկայացնում նոր շինարարական մեքենաներ, մեքենայացված գործիքներ և մասնագիտացված փոխադրամիջոցներ ստեղծելու համար, մասնակցում է դրանց ընդունման փորձարկումներին.

թ) հաստատված պլաններին համապատասխան, Մինիստրության ձեռնարկություններում ապահովում է անհրաժեշտ շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և դետալների, ինչպես նաև արդյունաբերության կողմից չմատակարարվող փոքր մեքենայացման միջոցների արտադրությունը.

ժ) կազմակերպում է շինարարական նյութերի, շինվածքների և կոնստրուկցիաների փոխադրումը տեխնոլոգիական և այլ մասնագիտացված տրանսպորտով.

ի) առաջարկություններ է մշակում միասնական պլանով պետական և միջկոլտնտեսային շինարարական կազմակերպությունների արտադրական-տեխնիկական բազա ստեղծելու մասին, որն ապահովում է ինդուստրիալ մեթոդների արմատավորումը գյուղական շինարարության մեջ, և դրանք ներկայացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ և ՍՍՀՄ Գյուղական շինարարության մինիստրություն.

լ) ապահովում է Մինիստրության կազմակերպությունների կողմից կապիտալ շինարարության կապալային և ենթակապալային պայմանագրերի կնքումը և այդ պայմանագրերի դերի բարձրացումը.

խ) մշակում և սահմանված կարգով Մինիստրության կազմակերպությունների և ձեռնարկությունների համար հաստատում է արտադրանքի նորմաներ և շինարարական ու մոնտաժային աշխատանքների գնահատումներ, որոնք նախատեսված չեն Արտադրանքի միասնական նորմաներով ու գնահատումներով.

ծ) կազմակերպում է իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների նյութատեխնիկական մատակարարումը, որոշում է նրանց նյութերի, սարքավորումների, փոխադրամիջոցների և այլ նյութական ռեսուրսների պահանջը, ստանում և սահմանված կարգով սպառողների միջև բաշխում է նյութերի, սարքավորումների և փոխադրամիջոցների առանձնացված ֆոնդերը, վերահսկողություն է իրականացնում ֆոնդերի իրացման և ըստ նշանակության օգտագործման նկատմամբ, զարգացնում և ամրացնում է ուղղակի կապերը մատակարարող և սպառող ձեռնարկությունների միջև. վերահսկում է ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից տնտեսական պայմանագրերի կնքումն ու կատարումը, ապահովում է նյութերի ճիշտ պահպանումը և ձեռնարկում է դրանց խնայողաբար ծախսման միջոցներ.

կ) իրագործում է տնտեսական հաշվարկը ամրապնդելու միջոցառումներ, սահմանված կարգով ֆինանսավորում է իրավասության ենթակա ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկությունները, մշակում և իրականացնում է արտադրական-ֆինանսական ցուցանիշների բարելավմանն ուղղված միջոցառումներ և ապահովում է կուտակումների և բյուջե վճարումների պլանների կատարումը. սահմանված կարգով ստեղծում է կենտրոնացված ֆոնդեր, ինչպես նաև ռեզերվ` ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու համար, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ` սեփական շրջանառու միջոցները` շահույթը, նոր տեխնիկայի յուրացման ֆոնդի գոյացման գումարները և մյուս միջոցները իրավասության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև վերաբաշխելու համար, ինչպես նաև առանձին հաշիվներ` ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնության ռեզերվի միջոցները և կապիտալ նորոգման ամորտիզացիոն մասհանումների ռեզերվի միջոցները պահպանելու համար.

հ) կազմակերպում է հաշվառումը և հաշվետվությունը Մինիստրության տնտհաշվարկային վարչություններում, ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում, քննում և հաստատում է նրանց հաշվետվություններն ու հաշվեկշիռները, կատարում է Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ և ապահովում է սոցիալիստական սեփականության անվթարությունը.

ձ) առաջարկություններ է մշակում իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների բանվորների, ինժեներա-տեխնիկական աշխատողների և ծառայողների աշխատանքի վարձատրության մասին, ինչպես նաև միջոցառումներ` աշխատանքի գիտական կազմակերպման և նորմավորման մասին: Վերահսկողություն է իրագործում աշխատողների աշխատանքի վարձատրության սահմանված պայմանները ճիշտ կիրառելու, աշխատանքի կարգապահության ամրապնդման միջոցառումները կատարելու, ինչպես նաև աշխատավարձի ֆոնդերը ճիշտ ծախսելու նկատմամբ.

ղ) մշակում և միջոցառումներ է իրականացնում Մինիստրության և նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների ապարատի կառուցվածքը կատարելագործելու և նրա պահպանման ծախսերը կրճատելու ուղղությամբ.

ճ) կազմակերպում է իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների միջև գույքային և նախապայմանագրային վեճերի քննարկումը Մինիստրության գերատեսչական արբիտրաժում.

յ) աշխատանք է տանում ղեկավար և ինժեներա-տեխնիկական աշխատողների, բանվորների և ծառայողների կադրերի ընտրության, դաստիարակման, պատրաստման ու որակավորման բարձրացման և նրանց ճիշտ օգտագործման ուղղությամբ որոշում է բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ մասնագետների նկատմամբ իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների պահանջը, իրականացնում է Մինիստրության ուսումնական հաստատությունների ղեկավարումը.

մ) արհմիութենական մարմինների հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցություն, ուղղված աշխատողների ստեղծագործական ինքնագործունեության զարգացմանը, շինմոնտաժային աշխատանքների և արդյունաբերական արտադրանքի որակի բարելավմանն ու ինքնարժեքի իջեցմանը, նյութական և դրամական միջոցների խնայողաբար ծախսմանը, օժանդակում է աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի շարժման զարգացմանը.

Միջոցներ է ձեռնարկում կազմակերպություններում և ձեռնարկություններում ռացիոնալիզացիայի և գյուտարարության ըստ ամենայնի զարգացման համար, ապահովում է գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների արմատավորումը.

ն) կազմակերպում է աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի բարելավման գործը և ապահովում է հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը կազմակերպություններում, ձեռնարկություններում և հիմնարկություններում.

շ) կազմակերպում է աշխատավորների նամակների, դիմումների և գանգատների ժամանակին և ուշադիր քննարկումը և միջոցներ է ձեռնարկում վերացնելու իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության թերությունները, որոնց մասին հաղորդվում են աշխատավորների նամակներում:

6. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որին, Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, նշանակում է Հայկական ՍՍՀ Գյուղական սովետը, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, հետագայում Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմամբ:

Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրը ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Մինիստրների տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է մինիստրը:

7. Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության, ինչպես նաև Մինիստրության գործունեության առանձին բնագավառների ղեկավարման համար մինիստրի տեղակալների և մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը:

8. Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրը, գործող օրենքների, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ Գյուղական շինարարության մինիստրության հրամանների, ցուցումների և հրահանգների հիման վրա և, ի կատարումն դրանց, Մինիստրության իրավասության սահմաններում, հրատարակում է հրամաններ ու հրահանգներ և տալիս է ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Մինիստրության կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:

Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրը անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ հրապարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:

9. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են մինիստրը, (նախագահ) և մինիստրի տեղակալները ի պաշտոնե, ինչպես նաև Մինիստրության ղեկավար այլ աշխատողներ:

Մինիստրության կոլեգիայի անդամները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:

10. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում շինարարական արտադրության, շինարարական կազմակերպությունների արտադրական բազայի զարգացման հիմնական հարցերը և Մինիստրության գործունեության այլ հարցեր, քննարկում է կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է Մինիստրության վարչությունների և բաժինների և Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների զեկուցումներն ու հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները որպես կանոն, կենսագործվում են, մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին:

11. Շինարարության ինդուստրացման, շինարարական աշխատանքների կազմակերպման և տեխնոլոգիայի կատարելագործման և այլ տեխնիկատնտեսական հարցերի վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ինչպես նաև հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի օգտագործման ու արտադրության մեջ արմատավորման վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար Մինիստրությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է մինիստրը:

12. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից` ՍՍՀՄ Գյուղական շինարարության մինիստրության հետ համաձայնեցնելով:

Մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը, ինչպես նաև Մինիստրության վարչությունների և բաժինների կանոնադրությունները հաստատում է Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրը:

Մինիստրության վարչությունները և բաժինները կարող են սահմանված կարգով Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրի կողմից փոխադրվել տնտեսական հաշվարկի:

19. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերով և իր անվամբ կնիք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 01.08.1996, N 325
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան