ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 391-Ա |
«07» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «ԿԱՊԻՏԱԼ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի միջև 2023թ. դեկտեմբերի 29-ին կնքվել է ԵՔ-ԲՄԽԱՇՁԲ-23/159 ծածկագրով Կենտրոն վարչական շրջանի բակային տարածքների և խաղահրապարակների բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների գնման պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ Կատարողը ստանձնում է՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բակային տարածքների և խաղահրապարակների բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների կատարման պարտավորությունը (այսուհետ՝ աշխատանք)՝ համաձայն սույն պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր)՝ անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից Պայմանագրով պատվիրատուին վերապահված իրավունքների և պարտականությունների իրականացման արդյունքում պարզվել է, որ կատարողի կողմից չեն պահպանվել պայմանագրով ստանձնած պարտավորությունները (աշխատանքները տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի համաձայն չեն իրականացվել ամբողջությամբ և ավարտին չեն հասցվել):
Պայմանագրի 2.1.3 կետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է պայմանագիրը։ Կատարողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝
բ) խախտվել է աշխատանքի կատարման ժամկետը։
Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքով, ինչպես նաև ԵՔ-ԲՄԽԱՇՁԲ-23/159 համարով պայմանագրի 2.1.3-րդ կետի պահանջներով` միակողմանի լուծել է կնքված պայմանագիրը: Պայմանագրի լուծման վերաբերյալ հայտարարությունը սույն թվականի հունվարի 27-ին հրապարակվել է տեղեկագրում և հունվարի 28-ի դրությամբ պայմանագիրն ամբողջությամբ համարվում է լուծված:
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ԿԱՊԻՏԱԼ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |