ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 1990 թ. N 306
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թ. հունվարի 24-ի «Պետական հարկային ծառայության մասին» N 76 որոշմանը (Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թ. մարտի 7-ի N 113 որոշում) համապատասխան 1990 թ. հուլիսի 1-ից պետական հարկային վարչություն ստեղծելու կապակցությամբ ընդունել ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցված Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության առաջարկությունը, և`
ա) ավելացնել Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը 40 միավորով 249,0 հազ. ռուբլի աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդով.
բ) ավելացնել Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության պետական քաղաքային և շրջանային հարկային վարչությունների աշխատողների թիվը 617 միավորով 3777,0 հազ. ռուբլի աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդով, հաշվի առնելով սպասարկող անձնակազմը:
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |