Գլխավոր տեղեկություն
Համար
N 116-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 116-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) էմսի Նիիլ Յուրոփ էսԷլ (McNeel Europe S.L.) ընկերության (Իսպանիա, Բարսելոնա, Ռոջեր դե ֆլոր 32-34) հետ 2025 թվականի փետրվարի 4-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի տարեկան արտոնագրերի ձեռքբերում՝ 195 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Քաթ-Արտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03536005) հետ 2025 թվականի հունվարի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աշխատասեղանի, բռնակների ու մալուխատարների ձեռքբերման աշխատանքների իրականացում՝ 524,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00870691) հետ 2025 թվականի հունվարի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդափոխության համակարգի սարքավորումների դետալների և օժանդակ նյութերի ձեռքբերում՝ 2,084,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

25.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ