ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2025 թվականի N 245-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 57.1-ին կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տներից 5 տների տանիքների վերանորոգման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով կոմիտեի և «Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) միջև 2024 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված N ՀՀՔԿ-ՀՄԱԱՇՁԲ-24/1 պայմանագրի 2-րդ, 8-րդ, 9-րդ, 19-րդ և 20-րդ չափաբաժիններում պայմանագրով սահմանված գների համապատասխանաբար մինչև 41, 17, 44, 15.5 և 19 տոկոսների չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:
2. Սույն որոշման դրույթները տարածվում են 2024 թվականի սեպտեմբերի 25-ից կոմիտեի և ընկերության միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |