Գլխավոր տեղեկություն
Համար
N 253-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2025

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2025 թվականի N 253-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը և Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և 605-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Խ. Կեչառեցու փողոց 1 հասցեում գտնվող և «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հետ վերցնել կազմակերպությունից։

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Խ. Կեչառեցու փողոց 1 հասցեում գտնվող գույքի կազմից առանձնացված և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Խ. Կեչառեցու փողոց 1 հասցեով, որպես առանձին գույքային միավոր գրանցված, 2024 թվականի մարտի 13-ի դրությամբ 750 839 665,32 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 3,680.79 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.94152 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 09012024-07-0052 վկայական, այսուհետ՝ գույք 1) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր համայնքին՝ վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի և քաղաքային զբոսայգի կառուցելու նպատակով։

3. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր ք․, Օրբելի Եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող, 2024 թվականի մարտի 13-ի դրությամբ 58 183 449,00 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 339․66 քառ. մետր մակերեսով վարչական շենքի և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.061 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 07082018-07-0054, այսուհետ՝ գույք 2) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել կոմիտեին՝ պայմանով, որ Ծաղկաձոր համայնքը կշարունակի իր գործունեությունը գույք 2-ում մինչև գույք 1-ում Ծաղկաձոր համայնքի վարչական շենքի, թատրոնի շենքի, ավտոկայանատեղիի և քաղաքային զբոսայգու կառուցման ավարտը։

4․ Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել 06․11․2017 թ. կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 165/0017 պայմանագրի լուծման գործընթացը՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Ծաղկաձոր համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերից բխող նվիրաբերության և նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝

ա․ պայմանագրի կնքման և դրանից բխող գույք 1-ի ու գույք 2-ի իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Ծաղկաձոր համայնքի միջոցների հաշվին,

բ․ գույք 1-ում Ծաղկաձոր համայնքի վարչական շենքի կառուցումը կիրականացվի մինչև 2029 թվականի ավարտը, որի նպատակով Ծաղկաձոր համայնքի կողմից կներդրվի 1 000 000 000 դրամ՝ յուրաքանչյուր տարի 200 000 000 դրամ հավասարաչափ,

գ․ գույք 1-ի և գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները կիրականացվեն պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում,

դ․ գույք 2-ը Ծաղկաձոր համայնքի կողմից կազատվի՝ սույն ենթակետի «բ» պարբերությամբ նշված աշխատանքների ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում,

ե․ նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ