Գլխավոր տեղեկություն
Համար
N 1019-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 21.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1019-Ա

«20» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

20.03.2025թ.

հ. 1019-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Գարեգին Ալեքսանյան

/լիազորված անձ/

Հակոբ Ղազարյան

Նոր Արեշ 35-րդ փողոց, հ.48

հողամաս

Հողաբաժանման 07.11.2002թ. հ.1-6487 պայմանագրով, Հակոբ Ղազարյանին անցած Նոր Արեշ 35-րդ փողոցի հ.48 հասցեում գտնվող 170.5քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 35-րդ փողոց, հ.48/1

01053J6UMU8Z

 

2

Հայկ Թադևոսյան

/լիազորված անձ/

Ռուբեն Շախմուրադյան

Թբիլիսյան խճուղի, հ.21/9 և հ.21/10

հողամաս

Ռուբեն Շախմուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.21/9 և հ.21/10 հասցե-ներում գտնվող հողամասերին /վկ. հ.21062017-01-0027 և հ.21062017-01-0031/ ըստ միավորման հատակագծի տրա-մադրել մեկ միասնական հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.21/9

010338MXVVRE

 

3

Սարգիս Բարսեղյան

/լիազորված անձ/

Բագրատ Հովհաննիսյան

Մ. Սարյան փողոց, հ.24 շենք, հ.23-24

բնակարան

Բագրատ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Սարյան փողոցի հ.24 շենքի հ.23-24 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.30072021-01-0079/ բաժանման հատակագծով առանձնացվող 86.01քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.24 շենք, բն.23/1

01063ZNNR5GM

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան