Գլխավոր տեղեկություն
Համար
N 97-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2025
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
02.04.2025
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2025

600.0097.02.04.25

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 ապրիլի 2025 թվականի

N 97-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ԷՄՇ կանոնների 15-րդ կետի 4-րդ ենթակետում «Արտադրողի կողմից» բառերը փոխարինել «Արտադրողից» բառով.

2) ԷՄՇ կանոնների 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Շուկայի օպերատորը, համագործակցելով Համակարգի օպերատորի հետ, Արտառոց իրավիճակի ԷՄՇ մասնակիցների կողմից փաստացի մատուցված ծառայությունների, ինչպես նաև փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի (հզորության) արժեքի վերաբերյալ իր հաշվարկները ներառում է ԷՄՇ կանոնների 236-րդ կետի համաձայն ԷՄՇ մասնակիցներին ներկայացվող վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտերում։»,

3) ԷՄՇ կանոնների 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

4) ԷՄՇ կանոնների 43.1-րդ կետում «113-րդ» բառը փոխարինել «128-րդ» բառով,

5) ԷՄՇ կանոնների 52.1-րդ կետում «տվյալ ՀԷԱ կայանի էլեկտրական էներգիայի» բառերից հետո լրացնել «առավելագույն» բառը,

6) ԷՄՇ կանոնների 236-րդ կետում «հիմք ընդունելով» բառերից հետո լրացնել «ԷՄՇ կանոնների 16-րդ կետը,» բառերը,

7) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 240.4-րդ կետով.

«240.4. Սույն գլխում նշված՝ վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտերում և (կամ) հաշվարկային փաստաթղթերում արտացոլված ծավալների մեծությունների ճշգրտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ճշգրտված մեծությունների հիման վրա իրականացվում է վերահաշվարկ, որի արդյունքները ներառվում են այն իրականացնելու ամսվա համար կազմվող վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտերում և (կամ) հաշվարկային փաստաթղթերում։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

2 ապրիլի 2025 թ.
ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան