Գլխավոր տեղեկություն
Համար
N 398-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.04.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2025 թվականի N 398-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և քրեակատարողական ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 710-Ն որոշման N 1 հավելվածում ուժը կորցրած ճանաչել 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ և 62-րդ կետերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 12.1-ին ծածկագրով տողի երրորդ սյունակում «0,7 բայց ոչ պակաս 68000 դրամ» բառերը փոխարինել «ամսական՝ 100000 դրամ, և յուրաքանչյուր 1 մոտոժամի համար՝ ևս 3000 դրամ» բառերով.

2) 14.3-րդ ծածկագրով տողի՝

ա. երկրորդ սյունակը «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ պարտադիր (կուրսանտ)» բառերով,

բ. երրորդ սյունակը «292 973 դրամ» բառերից հետո լրացնել «կամ 200 000 դրամ» բառերով,

գ. չորրորդ սյունակի 1-ին և 2-րդ ենթակետերում «գործուղվածներին» բառերը փոխարինել «գործուղված պայմանագրային զինծառայողներին» բառերով,

դ. չորրորդ սյունակի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝

«3) 200 000 դրամը հաշվարկվում է օտարերկրյա պետության (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատության կողմից առանց կրթաթոշակ վճարելու ուսման գործուղված պարտադիր զինծառայողներին (կուրսանտներին):».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ծածկագրերով տողերով՝

 

«

17

Ծառայություն կանանց գումարտակում

125.000

դրամ

Սույն պայմանից օգտվում են կանանց գումարտակում զինվորական պաշտոնի նշանակված սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային կին զինծառայողները:

Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև անձնակազմի

ցուցակներից հանվելու օրը ներառյալ:

Հավելումը չի հաշվարկվում՝ անհարգելի բացակայության, բուժման մեջ գտնվելու, արձակուրդի կամ մեկ ամսից ավելի ժամկետով ուսումնառության գործուղվելու

ժամանակահատվածի ընթացքում:

18

Ծառայություն ուսումնական ծանրաբեռնվածության զորամասերում (ստորաբաժանումներում)

100.000

դրամ

Սույն պայմանից օգտվում է ռազմաուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (դպրոցների) և բանակային կորպուսների ուսումնական հրաձգային գումարտակների և ուսումնական այլ ստորաբաժանումների՝ անմիջականորեն ուսումնական պարապմունքներ (տեսական և գործնական) անցկացնող անձնակազմը:

Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ:

Հավելումը չի հաշվարկվում՝ անհարգելի բացակայության, բուժման մեջ գտնվելու, արձակուրդի կամ մեկ ամսից ավելի ժամկետով ուսումնառության գործուղվելու ժամանակահատվածի ընթացքում: Պայմանի շահառու հանդիսացող զորամասերի (ստորաբաժանումների) և անմիջականորեն ուսումնական պարապմունքներ (տեսական և գործնական) անցկացնելու գործառույթներ ունեցող պաշտոնների ցանկը հաստատվում է պետական

լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

19

Սերժանտական դասընթացներ ավարտած

և համապատասխան որակավորում ունեցողներ

Մինչև 300.000

դրամ

Սույն պայմանից օգտվում են համապատասխան որակավորմամբ սերժանտական դասընթացներ ավարտած, որակավորված և որակավորմանը համապատասխանող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողները: Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ:

Հավելումը չի հաշվարկվում անհարգելի բացակայության կամ կադրերի տրամադրության տակ գտնվելու՝ բացառությամբ ուսումնառության գործուղվելու կապակցությամբ կադրերի տրամադրության տակ թողնվելու, ժամանակահատվածի ընթացքում:

Հավելումը հաշվարկվում է նաև սերժանտական դասընթաց ավարտած և համապատասխան որակավորում ունեցող, հետագայում պահեստազոր արձակված և արձակման օրվանից 3 տարվա ընթացքում կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և համապատասխան սերժանտական պաշտոնի նշանակված զինծառայողին՝ սույն պայմանների համաձայն:

Համապատասխան սերժանտական որակավորմամբ պաշտոնների և դրանց համար հավելումների չափերը հաստատվում են պետական լիազոր մարմնի

ղեկավարի հրամանով:

20

Հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցողներ

20.1

1-ին կարգի հրահանգիչ

90.000

դրամ

Սույն պայմանից օգտվում են համապատասխան որակավորմամբ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցող պայմանագրային զինծառայողները, որոնք զբաղեցնում են հրահանգչի (արտահաստիքային հրահանգչի) հաստիք և իրականացնում են համապատասխան մասնագիտությամբ հրահանգչական գործունեություն՝ ինչպես հաստիքային ստորաբաժանումում, այնպես էլ հրամանատարի (պետի) հրամանով այլ ստորաբաժանման հետ:

Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ:

Հավելումը չի հաշվարկվում անհարգելի բացակայության կամ կադրերի տրամադրության տակ գտնվելու՝ բացառությամբ ուսումնառության գործուղվելու կապակցությամբ կադրերի տրամադրության տակ թողնվելու, ժամանակահատվածի ընթացքում:

Հավելումը հաշվարկվում է նաև հրահանգչի դասընթաց ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցող, հետագայում պահեստազոր արձակված և արձակման օրվանից 3 տարվա ընթացքում կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և համապատասխան հրահանգչական գործունեությամբ զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողին՝ սույն պայմանների համաձայն:

20.2

2-րդ կարգի հրահանգիչ

70.000

դրամ

20.3

3-րդ կարգի հրահանգիչ

50.000

դրամ

»:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2025 թվական: