Գլխավոր տեղեկություն
Համար
N 60
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/5, մայիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 1995 թ. N 60

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի գաղափարական դաստիարակության ուսումնական ձեռնարկի մշակման համար ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը, համաձայն N 1 հավելվածի։

2. Կառավարական հանձնաժողովին՝ մինչև 1995 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի գաղափարական դաստիարակության ուսումնական ձեռնարկը։

3. Կառավարական հանձնաժողովի աշխատանքների ապահովման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, համաձայն N 2 հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1995 թ.

փետրվարի 6-ի N 60 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Սարգսյան - ՀՀ պետնախարար (հանձնաժողովի նախագահ)
Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, պրեզիդենտ (նախագահի տեղակալ)
Հ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատմության ինստիտուտի տնօրեն
Ա. Բլեյան

- ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատար

Գ. Բրուտյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

Կ. Խուդավերդյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր

Ռ. Կարապետյան

- ՀՀ ՊՄԸ-ի կենտրոնական խորհրդի նախագահ

Հ. Մաթևոսյան

- արձակագիր

Պ. Եպիսկոպոս Մարտիրոսյան

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թեմի առաջնորդ

Ա. Պետրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Կ. Սարդարյան

- ՀՀ նախագահի խորհրդական

Վ. Շիրխանյան

- ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1995 թ.

փետրվարի 6-ի N 60 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հ. Այվազյան

- ՀՀ կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչության բաժնի վարիչ

Կ. էվոյան

- ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության ռազմամոբիլիզացիոն աշխատանքի գծով գլխավոր մասնագետ

Ա. Խաչատրյան

- ՀՀ պաշտպանության նախարարության գործերի կառավարիչ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ