ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1250-Ա |
«04» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍ 6-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.30Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդան Սարգսյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամաս 6-րդ փողոց հ.30ա հասցեում գտնվող ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.5547 վկայագրով Վարդան Սարգսյանին փոխանցված հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի պետական հ.Ա003259 ակտը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.5547 վկայագիրը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ թաղամաս 6-րդ փողոց հ.30ա /տնամերձ/ հասցեում գտնվող հողամասի փաստացի չափագրությամբ մակերեսը կազմում է 479.4 քմ՝ փաստաթղթերում ամրագրված 500.0քմ-ի փոխարեն:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ hողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն-161899-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ թաղամաս 6-րդ փողոց հ.30ա հասցեում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.5547 վկայագրով Վարդան Սարգսյանին փոխանցված հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում է 479.4քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|