Գլխավոր տեղեկություն
Համար
N 1274-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1274-Ա

«07» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 10.03.2025 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԾՁԲ-25/50 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար մշակութային միջոցառումների իրականացման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած և 1-ին չափաբաժնի մասով Համակարգի կողմից 1-ին տեղ զբաղեցրած մասնակից ճանաչված «Արմենուհի Մարտիրոսյան» Ա/Ձ-ն (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը:

Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ: Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 41-րդ կետի պահանջները 25.03.2025 թվականին մեկ աշխատանքային օրով կասեցրել է նիստը և առաջարկել Մասնակցին հրավերով սահմանված ժամկետում Համակարգի միջոցով շտկել արձանագրված անհամապատասխանությունները: Սահմանված ժամկետում Մասնակցի կողմից արձանագրված անհամապատասխանությունները չեն շտկվել: Գնահատող հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 42-րդ կետով՝ Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել:

Գնման ընթացակարգի շրջանակում չկայացած ընթացակարգի մասին հայտարարությունը՝ 1-ին չափաբաժնի մասով, 27.03.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Արմենուհի Մարտիրոսյան» Ա/Ձ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան