ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2025 թվականի N 442-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման 4-րդ կետի և N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, Անդրանիկի 2-րդ փողոց, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 շենք (էներգետիկական քոլեջի հանրակացարան) հասցեներում բնակվող քաղաքացիներին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման, նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն՝ նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 442-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Բնակելի տարածքի անվանումը և հասցեն |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Մակե-րեսը քառ. մ |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության իրավունքով տրվող |
Հողամասը |
1. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 հանրա-կացարան (էներգետի-կական քոլեջի հանրա-կացարան), բնակարան 216 |
Սահակյան Ժանետա Գեղամի |
AS0421631 տրված՝ 08.11.2018 թ., 019-ի կողմից |
12.5 |
131,933.13 |
սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով՝ համապա-տասխան բաժնե-մասերով |
2. |
Արարատի մարզ, գ. Դարբնիկ, Անդրանիկի փողոցի 2, բնակարան 100, 101 |
Աբրամյան Սպարտակ Գարիկի
Մանուչարյան Մարիանա Մարտունիկի
Մանուչարյան Սուսաննա Սպարտակի
Աբրամյան Գոռ Սպարտակի
Աբրամյան Նարե Սպարտակի |
AT 0382124 տրված՝ 12.02.2020 թ., 044-ի կողմից 010006369 տրված՝ 24.01.2018 թ., 044-ի կողմից Ծնված՝ 31.07.2009 թ.
Ծնված՝ 26.03.2011 թ.
Ծնված՝ 09.09.2014 թ. |
30.04 |
280,129.01 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով՝ համապա-տասխան բաժնե-մասերով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |