Գլխավոր տեղեկություն
Համար
N 442-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2025 թվականի N 442-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման 4-րդ կետի և N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, Անդրանիկի 2-րդ փողոց, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 շենք (էներգետիկական քոլեջի հանրակացարան) հասցեներում բնակվող քաղաքացիներին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման, նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն՝ նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 17-ի N 442-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Բնակելի տարածքի

անվանումը և հասցեն

Բնակիչների

ազգանունը, անունը,

հայրանունը

Անձնագրային

տվյալները

Մակե-րեսը

քառ. մ

Սկզբնական

արժեքը

(դրամ)

Սեփականության

իրավունքով կամ

ընդհանուր

սեփականության

իրավունքով

տրվող

Հողամասը

1.

Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 հանրա-կացարան (էներգետի-կական քոլեջի հանրա-կացարան), բնակարան 216

Սահակյան Ժանետա Գեղամի

AS0421631 տրված՝ 08.11.2018 թ., 019-ի

կողմից

12.5

131,933.13

սեփականության իրավունքով

ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով՝ համապա-տասխան

բաժնե-մասերով

2.

Արարատի մարզ, գ. Դարբնիկ, Անդրանիկի փողոցի

2, բնակարան 100, 101

Աբրամյան Սպարտակ Գարիկի

 

Մանուչարյան Մարիանա Մարտունիկի

 

Մանուչարյան Սուսաննա Սպարտակի

 

Աբրամյան Գոռ Սպարտակի

 

Աբրամյան Նարե Սպարտակի

AT 0382124 տրված՝

12.02.2020 թ., 044-ի կողմից

010006369

տրված՝

24.01.2018 թ., 044-ի կողմից

Ծնված՝ 31.07.2009 թ.

 

 

Ծնված՝ 26.03.2011 թ.

 

 

Ծնված՝ 09.09.2014 թ.

30.04

280,129.01

ընդհանուր բաժնային

սեփականության

իրավունքով, հավասար

բաժիններով

ընդհանուր բաժնային

սեփակա-նության

իրավունքով՝ համապա-տասխան

բաժնե-մասերով

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

18.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան