Գլխավոր տեղեկություն
Համար
N 432
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.06.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1966/հոկտեմբեր
Ընդունող մարմին
ՀԿԿ Կենտկոմ և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ
Ընդունման ամսաթիվ
10.10.1966
Ստորագրող մարմին
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ

ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1966 թվականի հոկտեմբերի 10, N 432

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը նշում են, որ ՍՍՀՄ Մինիստրների սովետին առընթեր հիդրոօդերևութաբանական ծառայության գլխավոր վարչության բարձրլեռնային գեոֆիզիկական ինստիտուտի հետ համատեղ Հայկական ՍՍՀ հիդրոօդերևութաբանական ծառայության վարչության կողմից գյուղատնտեսական կուլտուրաները կարկտահարումից պաշտպանելու ուղղությամբ տարվող աշխատանքները ցույց տվեցին բարձրալեռնային գեոֆիզիկական ինստիտուտի մշակած մեթոդի արդյունավետությունն ու շահավետությունը, հատկապես մեծ տարածություններ պաշտպանելու դեպքում: Պահպանվող տերիտորիան 1966 թվականին կազմում է 240 հազար հեկտար` 1964-1965 թվականների 60 հազար հեկտարի դիմաց: Կատարվող աշխատանքների հետևանքով 1966 թվականի գարնան-ամառվա ժամանակաշրջանում կարկտահարության վնասները պահպանող տերիտորիայում զգալիորեն պակաս են եղել:

Հակակարկտային աշխատանքների հետագա ընդլայնումն ապահովելու նպատակով Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում են.

1. (կետն ուժը կորցրել է 26.06.95 N 370)

2. Հանձնարարել հիդրոօդերևութաբանական ծառայության վարչությանը, գյուղատնտեսության մինիստրությանը և պետական ապահովագրության վարչությանը` 3-ամսյա ժամկետում կազմել հակակարկտային ջոկատների ցանցի զարգացման 1968-1970 թվականների պլան և այն հաստատման ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ:

3. Պարտավորեցնել ֆինանսների մինիստրությանը և գյուղատնտեսության մինիստրությանը` 1967 թվականի բյուջեում նախատեսել անհրաժեշտ հատկացումներ հակակարկտային աշխատանքների հետ կապված ծախսերը մասնակիորեն ծածկելու համար:

4. Հանձնարարել Հայկական ՍՍՀ պետպլանին` 1967 թվականի պլանի հետ քննության առնել հիդրոօդերևութաբանական ծառայության վարչությանը 9 ավտոմեքենա, այդ թվում ԳԱԶ-69 մարկայի երկու ավտոմեքենա, 15 հավաքովի վահանային տնակներ, ինչպես նաև հակակարկտային արշավախմբի հրավիրված մասնագետների համար 300 քառ. մետր ընդհանուր տարածությամբ 10 բնակարան առանձնացնելու հարցը:

5. (կետն ուժը կորցրել է 26.06.95 N 370)

6. Հանձնարարել Երևանի քաղսովետի գործկոմին և հիդրոօդերևութաբանական ծառայության վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություններ ներկայացնել հակակարկտային արշավախմբի համար տեխնիկան պահելու տեղամաս առանձնացնելու մասին:

7. Հանձնարարել ֆինանսների մինիստրությանը, պետական ապահովագրության վարչությանը և հիդրոօդերևութաբանական ծառայության վարչությանը` երկամսյա ժամկետում նախապատրաստել և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություններ ներկայացնել հակակարկտային արշավախմբի աշխատակիցներին հակակարկտային միջոցառումների հաջող իրագործման համար պարգևատրելու կարգի մասին:

8. Խնդրել ՍՍՀՄ Մինիստրների սովետին առընթեր  հիդրոօդերևութաբանական ծառայության գլխավոր վարչությանը.

ա) անհրաժեշտ միջոցներ առանձնացնել հանրապետությունում 1967 թվականին երեք հակակարկտային ջոկատ կազմակերպելու համար, ինչպես նաև հակակարկտային արշավախմբի համար առանձնացնել անհրաժեշտ սարքավորումներ, ապարատուրա և «Էլբրուս-2» արկեր.

բ) Հայկական ՍՍՀ հիդրոօդերևութաբանական ծառայության վարչությունում ստեղծել կարկտահարումների և կարկտագոյացումների դեմ ակտիվ ներգործման բաժին ու նախատեսել այդ բաժնի և հակակարկտային ջոկատների համար համապատասխան մասնագետների ուղարկում:

9. Հանձնարարել հանրապետության զինկոմ ընկ. Թ. Թուսուզյանին` հիդրոօդերևութաբանական ծառայության վարչությանը օժանդակություն ցույց տալ հակակարկտային հրետանային տեղակայանքների սպասարկման համար բանակից զորացրվածների թվից զենիթային հրետանավորներ ընտրելու գործում:

 

Հայաստանի կոմկուսի

Կենտկոմի քարտուղար`

Ա. ՔՈՉԻՆՅԱՆ

Հայկական ՍՍՀ Մինիստրների

սովետի նախագահ`

Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.06.1995, N 370 26.06.1995, N 432
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան