ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 479-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ հետագայում օտարելու նպատակով։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման նպատակով հավելվածում ներառված տրանսպորտային միջոցները ենթակա են տեղափոխման կոմիտեի պետական շարժական գույքի պահառության նպատակով հատկացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փողոցի 79 հասցեում գտնվող պահառության վայր՝ հանձնող կողմի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 479-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Ավտոմեքենայի մակնիշը |
Արտադրության տարեթիվը |
Նույնացման համարը |
Պետհամարանիշը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Մնացորդային արժեքը (դրամ) |
1. |
Դեու (DAEWOO GENTRA) |
2015 |
XWB5V319DFA531153 |
236 DE 61 |
5,319,600.0 |
0.0 |
2. |
Դեու (DAEWOO GENTRA) |
2015 |
XWB5V319DFA531136 |
238 DE 61 |
5,319,600.0 |
0.0 |
3. |
Վոլքսվագեն (VOLKSVAGEN) |
2008 |
WV2ZZZ2KZ8X085785 |
237 DE 61 |
7,921,500.0 |
48,900,0 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|