ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1476-Ա |
«18» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շ. Գրիգորյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի18.04.2025 թ. հ. 1476-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Լիլիթ Բարսեղյան |
Երկաթուղայինների 7-րդ փողոց, հ.4 |
բնակելի տուն |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.07.2024թ. գործ հ.ԵԴ/21112/02/19 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, Լիլիթ Բարսեղյանին անցած Երկաթուղայինների 7-րդ փողոցի հ.4 հասցեում գտնվող 65.68քմ մակերեսով բնակելի տանը /հող. 91.69քմ, ընդհ. 51.03քմ/ տրամադրել հասցե՝ Երկաթուղայինների 7-րդ փողոց, հ.4/2 |
01053Y5JVFJZ |
|
2 |
Կարեն Առաքելյան |
Այգեձորի փողոց, հ.20 և հ.20/1 |
հողամաս |
Արարատ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, Այգեձորի փողոցի հ.20 և հ.20/1 հասցեներում գտնվող բնակելի տների զբաղեցրած հողամասին /վկ. հ.01042025-01-0100 և հ.27032025-01-0021/ տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, հ.20 |
01033ZZX3FZD |
|
3 |
Թամարա Թումանյան |
Սևանի փողոց, հ.12, հ.12/1 և հ.12/6 |
հողամաս |
«Ն.Գ.Մ.Դ.» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Սևանի փողոցի հ.12, հ.12/1 և հ.12/6 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.25032025-01-0131, 26032025-01-0262 և 26032025-01-0231/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Սևանի փողոց, հ.12 |
01063GNHJ2FN |
|
4 |
Աշոտ Ավետիսյան |
Վ. Միրաքյան փողոց, նրբանցք հ.18 |
օժանդակ շինություն |
Անշարժ գույքի մասի առանձնացման և առանձնացված մասի նվիրատվության 10.04.2025թ. հ.3486 պայմանագրով, Աշոտ Ավետիսյանին նվիրած՝ Վ. Միրաքյան փողոցի նրբանցքի հ.18 հասցեում գտնվող 41.0քմ մակերեսով օժանդակ շինությանը /սեփ. հող. 41.3քմ/ տրամադրել հասցե՝ Ռ. Մելիքյան փողոց, հ.98/4 |
01013AXG5FCF |
|
5 |
Լևոն Միրզոյան և Լիլիթ Հովսեփյան |
Նալբանդյան փողոց, հ.106/1 շենք, հ.88 և հ.88/1 |
տարածք |
Լևոն Միրզոյանին և Լիլիթ Հովսեփյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Նալբանդյան փողոցի հ.106/1 շենքի հ.88 և հ.88/1 հասցեներում գտնվող տարածքներին /վկ. հ.13082018-01-0153 և վկ. հ.14032025-01-0292/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Մ. Նալբանդյան փողոց, հ.106/1 շենք, շինություն հ.88 |
01063TXZLYR3 |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|