ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 484-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Շահումյան փողոց 2 հասցեում գտնվող, 26.210.234 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով շինությունները՝ 448,9 քառ. մ մակերեսով անասնաբուժական սպասարկման կենտրոնը, և վերջինիս սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ հիմք ընդունելով անշարժ գույքի բաժանման արդյունքում ստացված տվյալները (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 26092018-07-0086 վկայական) (այսուհետ՝ գույք 1) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե)։
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Աղայան փողոց 12 հասցեում գտնվող, 42.869.907 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով շինությունները՝ 445,5 քառ. մ մակերեսով վարչական շենքը, 9,54 քառ. մ մակերեսով, 9,54 խոր. մ ծավալով, 23,87 գծամետր չափերով պարիսպը, 1,17 քառ. մ մակերեսով, 0,82 խոր. մ ծավալով, 5,87 գծամետր չափերով պարիսպը, 7,04 քառ. մ մակերեսով, 1,41 խոր. մ ծավալով, 35,24 գծամետր չափերով պարիսպը և դրանցով զբաղեցված 0.13 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 25112024-11-0036 վկայական) (այսուհետ՝ գույք 2) հետ վերցնել կոմիտեից։
3. Սույն որոշման 1-2-րդ կետերում նշված գույք 1-ը և գույք 2-ն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ օրենքով և կանոնադրությամբ ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ծառայության Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզային վարչության տեղամասերի տեղակայման նպատակով։
4. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույք 1-ի բաժանման և որպես առանձին գույքային միավորի պետական գրանցման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, ծառայության պետի հետ համատեղ, իրականացնել սույն որոշման 1-2-րդ կետերում նշված գույք 1-ի և գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներում առկա տվյալները։
5. Ծառայության պետին՝ սույն որոշման 4-րդ կետով սահմանված հանձնման-ընդունման աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույք 1-ի և գույք 2-ի նկատմամբ իրավունքների պետական գրանցման (հաշվառման) աշխատանքների կատարումը՝ ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|