ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 494-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 10-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴԵԿՈՐՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 10-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի 22-րդ կետի «Քանակը» սյունակի «450 000» թիվը փոխարինել «2 100 000» թվով.
2) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի 22-րդ կետի «Արժեքը» սյունակի «256 500 000» թիվը փոխարինել «1 164 000 000» թվով.
3) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի «Ընդամենը» պարբերությունում «22 790 659 000» թիվը փոխարինել «23 698 159 000» թվով.
4) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «22 804 099 000» թիվը փոխարինել «23 711 599 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|