ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 274-Ա
ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով՝
2025 թվականին Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
30.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 274-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
1. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
2. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
3. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական
4. Արտաքին գործերի նախարարի տեղակալ
5. Արդարադատության նախարարի տեղակալ
6. Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
7. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
8. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ընդերքի վերահսկողության ոլորտը համակարգող տեղակալ
9. Ազգային անվտանգության ծառայության աշխատակից
10. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
11. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարության ղեկավար
12. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության պետ
13. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
30.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|