Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-29-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2003-05.08.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.29/30(265) Հոդ.448
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՑ ՄԱՐՏԻ 3-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԾԱՐԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունվարի 21-ից մարտի 3-ը Հայաստանի Հանրապետության մարզեր կատարած այցելությունների ընթացքում արծարծված խնդիրներին համապատասխան լուծումներ տալու նպատակով.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունվարի 21-ից մարտի 3-ը Հայաստանի Հանրապետության մարզեր կատարած այցելությունների ընթացքում արծարծված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝

ա) ժամանակացույցով նախատեսված միջոցառումները ներառել Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում և ապահովել համապատասխան տարիների պետական բյուջեում դրանց ընդգրկումը.

բ) ժամանակացույցում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում նախատեսող միջոցառումներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված գումարների սահմաններում։

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և այլ մարմիններին, պատասխանատու կազմակերպություններին՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն ժամանակացույցով նախատեսված միջոցառումների՝ իրենց վերաբերող մասի իրականացման ընթացքի վերաբերյալ:

4. Միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքների համակարգումը և կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. մայիսի 17
Երևան
ՆԿ-29-Ն

 

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ Նախագահի
2003 թ. մայիսի 17-ի
ՆԿ-29-Ն կարգադրությամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունվարի 21-ից մարտի 3-ը Հայաստանի Հանրապետության մարզեր կատարած այցելությունների ընթացքում արծարծված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների

 

Մարզ,
համայնք
Խնդիրներ

Խնդրի նկարագիրը և
լուծման ուղիները

Կատարման ժամկետը Կատարող
(պատասխանատու)
Խնդրի կատարման
մասին ընթացիկ տեղեկատվություն

1. Տավուշի մարզ

1.1. Թովուզ  1.1.1. ոռոգում Թովուզ գյուղի ոռոգման ջրի հարցը կարգավորելու համար անհրաժեշտ է վերականգնել Բերդ-Թովուզ գոյություն ունեցող ջրատարը: Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի շրջանակներում Բերդ, Թովուզ, Վերին Կարմիր աղբյուր, Ներքին Կարմիր աղբյուր համայնքներում համատեղ ստեղծվում է ջրօգտագործողների ընկերություն. ստեղծումից հետո նույն ծրագրի կողմից կվերականգնվեն նշված համայնքների միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերը: 01.12.2004 թ. ԳՆ
ԳԾԾ
 
1.1.2. մշակույթի տան վերանորոգում մշակույթի տան հիմնանորոգում 01.12.2003 թ. ՔՆ  
1.2. Բերդ 1.2.1. մարզադպրոցի վերանորոգում մարզադպրոցի վերանորոգում 01.12.2003 թ. ՔՆ  
1.3. Ծաղկավան 1.3.1. ճանապարհա-շինարարություն կատարված է խճապատում, անհրաժեշտ է
կատարել ասֆալտապատում
01.08.2003 թ. տալ առաջարկություն ՖԷՆ, ՏԿՆ, Հ  
1.4. Վազաշեն  1.4.1. խմելու ջրի խնդիր Վազաշեն գյուղի բնակչությանը խմելու ջրով ապահովելու նպատակով 1999 թ. սոցներդրումների հիմնադրամով կառուցվել է ջրագիծ: Ջրագծի արտադրողականությունը մեծացնելու հարցը ուսումնասիրվել է սոցներդրումների ծրագրի մասնագետների կողմից. արժեքը կազմել է մոտավորապես 61 հազ. ԱՄՆ դոլար: Սակայն ֆինանսական հնարավորություն չունենալու պատճառով այն չի ընդգրկվել ծրագրում: 01.08.2003 թ. տալ առաջարկություն  Մ, ՖԷՆ, ՋՏՊԿ  
1.4.2. դպրոցի
մարզադահլիճի խնդիր
դպրոցի մարզադահլիճի կառուցում 01.12.2004 թ. ՖԷՆ, ՔՆ  
1.5.
Այգեհովիտ
 

1.5.1.
հիվանդանոցի
վերականգնում

Այգեհովտի առողջության կենտրոնի հիվանդանոցը վերածվել է ցերեկային ստացիոնարի. ՀՀ կառավարության 15.08.2000 թ.
թիվ 523 որոշմամբ՝ հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզպետարանի համաձայնությունը և հիվանդանոցի մահճակալների խիստ թերբեռնվածությունն ու կադրերով և բժշկական անհրաժեշտ սարքավորումներով հագեցվածության բացակայությունը: Հիվանդանոցային գործառույթի վերականգնումը նպատակահարմար չէ: Նախատեսվում է ամբուլատորիայի վերանորոգում և
բժշկական սարքավորումներով հագեցում:
2005-2006 թթ. ներկայացնել տեղեկատվություն 2003 թ. դեկտեմբեր և 2004 թ.
սեպտեմբեր ամիսներին
ԱՆ, Հ

Ներկայումս Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի
շրջանակներում
քննարկվում է առողջապահության
երկրորդ վարկային
ծրագրում մոտ 20 նոր
ամբուլատորիաների վերակառուցման
/հագեցման
հնարավորության հարցը:
ՀԲ-ի հետ վարկային համաձայնագրի
ընդունումից և
այն վավերացնելուց հետո
հնարավոր կլինի համայնքն
ընդգրկել նոր ծրագրի մեջ:

1.5.2. նոր դպրոցի
կառուցում
դպրոցի մասնաշենքի կառուցում 01.09.2004 թ. ՀՍՆՀ համայնքի համաֆինանսավորում
1.6. Իջևան 1.6.1. մարզադպրոցի վերանորոգում «Փրկեցեք երեխաներին» ծրագրով մշակվում է շենքի հիմնանորոգման նախագիծ /շուրջ 35-40 մլն դրամ/: Աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար պահանջվում է լրացուցիչ գումար /շուրջ 12 մլն դրամի չափով/: Աշխատանքների համալրման կարևոր հարցերից են տանիքի պատրաստումը, ապակեպատումը և այլն: 01.06.2003 թ. տալ առաջարկություն ՀՍՆՀ համայնքի համաֆինանսավորում
1.7. Դիլիջան  1.7.1. երաժշտական
դպրոցի տանիքի վերանորոգում և
ջեռուցում
տանիքի նորոգում և շենքի լոկալ ջեռուցում 01.10.03 թ. ՀՍՆՀ համայնքի համաֆինանսավորում
1.7.2. ճանապարհի վերանորոգում
/Դիլիջանի Շամախյան թաղամաս/
5 կմ ճանապարհի վերանորոգում 01.08.2003 թ.
տալ առաջարկություն 
ՖԷՆ, Ք  
1.8. Հաղարծին   1.8.1. ոռոգման ցանցի վերանորոգում  Գյուղ մտնող խմելու ջրագիծը գտնվում է վթարային վիճակում, որի համար 1998 թ. համայնքի պատվերով «Հայջրնախագիծ ինստիտուտի» կողմից կազմվել է ջրատարի վերանորոգման նախագիծ: Համաձայն նախագծի ջրատարի երկարությունը կազմում է 6,5 կմ, իսկ շինարարության արժեքը կազմում է 142 մլն դրամ: Հարցի լուծումը հնարավորություն կտա նաև ոռոգել գյուղի տնամերձ հողամասերը: 01.09.2003 թ. տալ առաջարկություն ՋՏՊԿ, ՖԷՆ, Մ  
1.8.2. միջնակարգ դպրոցի վերանորոգում դպրոցի 2 մասնաշենքի վերանորոգում 01.09.2003 թ. ՔՆ, Մ, ՖԷՆ  
1.9. Գոշ    1.9.1.
ճանապարհի
2 կմ հատվածի վերանորոգում
1,5 կմ տեղամասի ասֆալտապատումը կատարվել է պետբյուջեից: 2 կմ տեղամասի կոպճապատման և ջրահեռացման ապահովման համար կպահանջվի մոտ 12,5 մլն դրամ, այդ նույն տեղամասի ասֆալտապատման և բարեկարգման համար կպահանջվի մոտ 50 մլն դրամ: 2004 թ. ՏԿՆ, ՖԷՆ, Մ  
1.9.2. սողանքների պատճառած վնասի փոխհատուցում

 Սողանքների պատճառած վնասի փոխհատուցման համար անհրաժեշտ է`
-  բնակելի տների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն՝ առաջնահերթ վերաբնակեցման ենթակա վթարային տների բացահայտման նպատակով /0.7 մլն դրամ/,
- գյուղի սողանքային տարածքի նախնական /1-ին փուլի/ ինժեներաերկրաբանական հետազննություն /3.5 մլն դրամ/,
- համալիր ռեժիմային դիտարկումներ /մոնիտորինգ/
/4.5 մլն դրամ/.
ուսումնասիրության արդյունքում կորոշվի անհրաժեշտ ներդրման չափը:

2004-2005 թթ. ՖԷՆ,ՔՆ, Մ  
1.9.3. դպրոցի
վերանորոգում
դպրոցական մասնաշենքի հիմնանորոգում 01.09.2003 թ. ՔՆ, Մ  
1.10. Աղավնավանք  1.10.1.
գրունտային
ճանապարհի
7 կմ հատվածի վերանորոգում
գրունտային ճանապարհի 7 կմ հատվածի վերանորոգում 01.08.2003 թ. տալ
առաջարկություն 
ՏԿՆ, ՖԷՆ, Մ  
1.10.2. գյուղական
ակումբի վերանորոգում
ակումբի շենքի հիմնանորոգում 01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/ ՔՆ, Մ հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում
1.11. Այրում 1.11.1.
ոռոգում
/Այրում, Զորական, Դեղձավան/
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ (ՀՆԱ-21 28.09.2002 թ.) գյուղատնտեսության ծառայությունների ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են Դեբեդ գետից Նոյեմբերյանի տարածաշրջանի 14 համայնքները (այդ թվում՝ Այրում, Զորական, Դեղձավան) ինքնահոս ոռոգման նոր համակարգով ապահովելու և դրա արդյունքում Նոյեմբերյանի քառաստիճան պոմպակայանի շահագործումը դադարեցնելու հնարավորություններն ու արդյունավետությունը: Մշակվել է օբյեկտի տեխնիկատնտեսական հիմնավորում, 15 մլն ԱՄՆ դոլար շինարարության արժեքով (53 կմ փակ խողովակաշար): 01.12.2003 թ. տալ առաջարկություն
ՖԷՆ, ԳՆ, ՋՏՊԿ  
1.12.
Հաղթանակ
1.12.1. դպրոցի ընդլայնում դպրոցի ընդլայնում /հիմնանորոգում/ և նոր մասնաշենքի կառուցում 2004-2005 թթ. ՔՆ  
1.13.
Զորական
  
1.13.1. խմելու ջրի խնդիր
/Զորական,
Բերդավան,
Դեղձավան/
Զորական և Բերդավան գյուղերի բնակչությանը և Դեղձավանի նորաբաց դպրոցը խմելու ջրով ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Կարմիր գյուղի պատվարի, ջրի մաքրման կայանի, ջրատարի նախագծում և շինարարություն, որի համար անհրաժեշտ է կազմել տեխնիկատնտեսական հիմնավորումը (20 մլն դրամ): Շինարարության իրականացումը կլուծի նաև Նոյեմբերյան քաղաքի ջրամատակարարման խնդիրները: 01.07.2003 թ. տալ առաջարկություն ՋՏՊԿ, Մ, ՖԷՆ  
1.13.2. գյուղի
ակումբի խնդիր
համայնքային կենտրոնի կառուցում 01.05.2004 թ. ՀՍՆՀ  համայնքի համաֆինանսավորում
1.13.3.
ճանապարհների վերանորոգում
«Լինսի» հիմնադրամի միջոցներով կատարվող «Իջևան-Նոյեմբերյան-Այրում» ավտոճանապարհի Զորական գյուղի տեղամասն իրականացվում է: Աշխատանքներում ընդգրկված են նաև համայնքի կողմից ներկայացված լրացուցիչ աշխատանքներ: 2003 թ. ՖԷՆ, ԼՀՃԾ, ՏԿՆ  
1.14.
Ոսկեվան
 
1.14.1. Ոսկեվան-
Բերդավան 19 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում
Ճանապարհի 19 կմ հատվածը կոպճապատված է ճանապարհաշինարարների կողմից, ասֆալտապատման և բարեկարգման համար կպահանջվի մոտ 550 մլն դրամ: 01.08.2003 թ.
տալ առաջարկություն 
ՖԷՆ, ՏԿՆ  
1.14.2. ոռոգում Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի շրջանակներում տարածքում 2004 թ. ստեղծվելու է ջրօգտագործողների ընկերություն, որի ընթացքում կուսումնասիրվի համայնքի հողատարածքների ինքնահոս ոռոգման հնարավորությունը: 01.08.2004 թ. տալ առաջարկություն ԳՆ,
ԳԾԾ,
Մ
 
1.15.
Նոյեմբերյան
1.15.1. խմելու
ջրի խնդիր
Նոյեմբերյան քաղաքի և տարածաշրջանի գյուղերի ջրամատակարարման բարելավման աշխատանքներն ընդգրկվել են 2003 թ. «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում» ծրագրում` 14,18 մլն դրամ ընդհանուր գումարով: Կիրականացվի Դեղձավանի, Պտղավանի, Հաղթանակի, Ստեփանավան-Արճիս, «Վարար աղբյուր» և «Գիժ սար» ջրատարների հիմնանորոգումը, որի արդյունքում բնակավայրերին տրվող ջրաքանակը կավելանա 8-10 լ/վրկ ջրով: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն նաև Նոյեմբերյան քաղաքի «Բերդավան» և Այրումի պոմպակայանների հիմնանորոգման աշխատանքները, շարքից դուրս եկած պոմպային ագրեգատները կփոխարինվեն նորերով, որի արդյունքում կբարձրանա ջրամատակարարման հուսալիությունը: 01.12.2003 թ. ՋՏՊԿ, ՖԷՆ  
1.16.
Դեղձավան
1.16.1.
գազաֆիկացում
Գյուղն ունի 81 տնտեսություն: Նախկինում գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 432100 դրամ: Աշխատանքներն ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում: 01.07.2003 թ. տալ առաջարկություն ՀՌԳ  

2. Գեղարքունիքի մարզ

2.1. Ձորավանք 2.1.1.
ճանապարհի
վերանորոգում մինչև Կրասնոսելսկ
(Ճամբարակ)
Անհրաժեշտ է վերականգնել ճանապարհի ծածկը և կատարել բարեկարգման աշխատանքներ: 01.09.2003 թ. տալ առաջարկություն ՖԷՆ, ՏԿՆ, ԼՀՃԾ Քննարկվում է աշխատանքների ֆինանսավորումը «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացնելու հարցը:
2.1.2. գյուղի ամբուլատորիայի վերանորոգում Բուժակ-մանկաբարձական կետի վերանորոգում 01.07.2003 թ. ԱՆ, ՀՀՆԱ  
2.2. Այգուտ   2.2.1.
դպրոցի խնդիր
նորակառույց դպրոցի անհրաժեշտություն /150 տեղ x 2 հերթով/ 01.09.2004 թ. ՀՍՆՀ համայնքի համաֆինանսավորում
2.2.2.
ջրամատակարարում 
Այգուտի համայնքը հարց է բարձրացնում Մուրղուզի աղբյուրներից խմելու ջուր բերել գյուղ: Աղբյուրները գտնվում են 8-10 կմ հեռավորության վրա: 01.08.2003 թ. տալ առաջարկություն Մ, ՋՏՊԿ, ՖԷՆ  
2.2.3.
գազաֆիկացում
Համայնքն ունի 392 տնտեսություն: Նախկինում գյուղը գազաֆիկացված չի եղել: Մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 84180 դրամ: Աշխատանքներն ընդգրկված են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում, ընդամենը 5,0 մլն դրամի չափով: Ներկայումս Ճամբարակի տարածաշրջանի գազամատակարարման համար կառուցվում է մայրուղային գազատար, որը նախատեսվում է ավարտել 2003 թ. 2-րդ կիսամյակում: Այգուտ գյուղի գազամատակարարումը իրականացվելու է նշված գազամուղից: 5 մլն դրամը նախատեսված է նշված գազամուղից դեպի Այգուտ գյուղ սնող գազատարի և ԳԳԿԿ կառուցման համար: 2003 թ. IV եռամսյակ
2004 թ.
ՀՌԳ Աշխատանքները շարունակվելու են 2004 թվականին:
2.2.4. բժշկական ամբուլատորիայի խնդիր Ներկայումս համայնքում գործում է բուժակ-մանկաբարձական կետ: Պետք է ուսումնասիրել բժշկական ամբուլատորիայի կառուցման նպատակահարմարության խնդիրը: 01.08.2003 թ. տալ առաջարկություն ԱՆ, Մ  
2.3. Ծափաթաղ 2.3.1. ոռոգում Ծափաթաղի համայնքն ունի 45 հա ոռոգելի հող, որը ոռոգման ջուրը ստանում է Բաբաջան գետակից հողի հունով, անհրաժեշտ է վերակառուցել երեսպատված ջրանցքով: Աշխատանքները կիրականացվեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան տարածքում ջրօգտագործողների ընկերության հիմնադրման և ընկերության կողմից շինարարության արժեքի 30%-ի չափով ներդրում կատարելու պայմանով: 01.08.2003 թ.
տալ առաջարկություն
ԳՆ, ԳԾԾ  
2.3.2. համայնքային կենտրոնի /ակումբի/ հիմնանորոգում մշակույթի տան /համայնքի կենտրոնի/ հիմնանորոգում 01.11.2003 թ.
/համալիր ծրագրի մշակման ավարտ/
ՔՆ հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում
2.4.
Կրասնոսելսկ (Ճամբարակ)
 2.4.1. մարզադպրոցի վերանորոգում մարզադպրոցի հիմնանորոգում 2004-2005 թթ. ՔՆ ՀՀ հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագիր
2.5.
Հայրավանք
2.5.1. ոռոգում Հայրավանքի համայնքն ունեցել է 50 հա ոռոգելի հող, որը ջուրը ստացել է Ծովազարդի պոմպակայանից: Սակայն պոմպակայանից հետո գյուղր սնող խողովակաշարը թալանվել է, և գյուղը ջուր չի ստանում: Համայնքը խնդրում է 1 հատ խորքային հոր հորատել, որը կապահովի ոռոգման ջրի պահանջը: 01.12.2003 թ. ԳՆ,
ԳԾԾ
 
2.6. Նորատուս 2.6.1. N 3 դպրոցի վերանորոգում դպրոցի մասնաշենքերի հիմնանորոգում և կաթսայատան կառուցում 01.09.2004 թ. ՔՆ, Մ, ՖԷՆ  
2.7. Մեծ
Մասրիկ
2.7.1. դպրոցի
վերանորոգում
7 մասնաշենքի վերանորոգում /սանհանգույց, ներքին հարդարման աշխատանքներ, 1176 աշ/տեղ/  01.08.2004 թ.
տալ առաջարկություն
ՔՆ, Մ, ՖԷՆ  
2.8. Ծակքար 2.8.1.
դպրոցի խնդիր
Դպրոցի նոր մասնաշենքի կառուցման և հին մասնաշենքի կապիտալ վերանորոգման խնդիր 2004-2005 թթ. ՔՆ ՀՀ հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագիր
2.9. Կարճ-աղբյուր 2.9.1.
դպրոցի խնդիր
միջն. դպրոցի հիմնանորոգում և համալրում 01.08.2004 թ.
տալ առաջարկություն
ՔՆ, Մ  
2.10.
Խաչաղբյուր
2.10.1.
գազաֆիկացում
գազաֆիկացում 2003 թ.
II-եռամսյակ
ՀՌԳ 2003 թ. նախատեսվում է իրականացնել նախկին գազաբաշխման համակարգի տեխնիկական վիճակի հետազոտման և մասնակի վերականգնման 2.5 մլն դրամի աշխատանքներ:
2.10.2.
դպրոցաշինություն 
դպրոցաշինություն 2004-2005 թթ. ՔՆ, Մ

ՀՀ հանրակրթական դպրոցների
հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագիր

2.11.
Զովաբեր
2.11.1. ավտոճանապարհի վերանորոգում  Սևան-Զովաբեր-Հրազդան ավտոճանապարհի վերանորոգում
/Դդմաշեն-Զովաբեր` 400մ հատված/
01.09.2003 թ. տալ առաջարկություն ԼՀՃԾ,ՏԿՆ  
2.12.
Աստղաձոր
2.12.1.
ոռոգման խնդիր
Գյուղն ունի 457 հա ոռոգելի հողատարածքներ, որոնց ոռոգման ջուրը մատակարարվում է Աստղաձորի պոմպակայանից՝ համայնքի կողմից ներկայացված հայտի համաձայն:
Համայնքի հողատարածքներն ինքնահոս եղանակով ոռոգելու համար Աստղաձոր գետի վրա, գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա, հնարավոր է կառուցել 30 մ պատվարի բարձրությամբ մոտ 1.0 մլն խոր. մ ծավալով ջրամբար, որի համար կպահանջվեն շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կապիտալ ներդրումներ:
 01.12.2004 թ.
տալ առաջարկություն 
ՋՏՊԿ, Մ  

3. Արարատի մարզ

3.1. Մասիս 3.1.1. խմելու
ջրի ջրագիծ
Մասիս քաղաքի և հարակից գյուղերի ջրատարի և ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքները՝ 571 մլն դրամի մրցութային արժեքով, սկսվել են 2000 թ. ՀՀ պետբյուջեի միջոցներով: Կատարվել են 428,3 մլն շինարարական աշխատանքներ, սակայն 2001-2003 թթ. ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցվել են:
«Մասիս քաղաքի ջրատարի և ջրամատակարարման ցանցերի վերակառուցում» օբյեկտի ամբողջական ավարտի՝ Մասիս քաղաքի ջրմուղ-կոյուղու ցանցերի վերականգնման, ինքնաշատրվանող խորքային հորերի հիմնանորոգման համար պահանջվող ներդրումների հարցը կքննարկվի Համաշխարհային բանկի կողմից նախատեսվող «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» վարկային ծրագիրը նախապատրաստող խորհրդատուի հետ, կամ կներկայացվի համապատասխան հայտ ՀՀ 2004 թվականի պետական բյուջեում նախատեսելու համար:
01.08.2003 թ.
տալ առաջարկություն
ՋՏՊԿ, ՖԷՆ, Մ  
3.1.2. N 4 դպրոցի վերանորոգում N 4 դպրոցի վերականգնում և ուժեղացում 01.09.2004 թ. ՀՍՆՀ համայնքի համաֆինանսավորու
3.2.
Սուրենավան
3.2.1.
գազաֆիկացում

Համայնքն ունի 710 տնտեսություն:
Նախկինում գյուղը գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 182250 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում ՀՌԳ  
3.2.2. ոռոգում Սուրենավան համայնքի ՋՍԿ-ի համար «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 2001 թվականին հետազննվել և մշակվել են ոռոգման ռեժիմները, գյուղատնտեսական մշակաբույսերի ջրման տեխնիկան և տրվել է գնահատական ոռոգման ջրի կորուստների վերաբերյալ:
 Համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցերի վերանորոգման աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել համայնքում «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ջրօգտագործողների ընկերության հիմնադրման և ընկերության անդամների կողմից շինարարության արժեքի մինչև 30 %-ի չափով ներդրումներ իրականացնելու պայմանները բավարարելու դեպքում:
01.12.2003 թ. տալ առաջարկություն ՋՏՊԿ,
Մ
 
3.2.3. խմելու ջրի մեծ ծրագիր
 (6 մլն դոլար)
«Կոմուննախագիծ» ինստիտուտի կողմից նախագծվել է ջրագիծ՝ 6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք շինարարական արժեքով: Շինարարության իրականացումը կլուծի նաև Արմաշ և Երասխ գյուղերի ջրամատակարարման խնդիրը: 01.07.2004 թ.
տալ առաջարկություն
Մ, ՋՏՊԿ,
ՖԷՆ
 
3.2.4. խմելու ջրի
ընթացիկ ծրագիր
 Սուրենավան գյուղի ջրամատակարարման խնդրի մասնակի լուծման նպատակով Արտաշատ-Արարատ ջրատարից սնվող 5-6 կմ երկարությամբ ջրագծի կառուցում  01.07.2003 թ. տալ առաջարկություն Մ, ՋՏՊԿ,
ՖԷՆ
 
3.3. Նոր Խարբերդ 3.3.1. մշակույթի տան
վերանորոգման խնդիր
մշակույթի տան վերանորոգման խնդիր 01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/ ՔՆ հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում
3.3.2. Խարբերդ-Այնթապ
ճանապարհի վերանորոգման խնդիր
Պահանջվում է 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգում 01.08.2003 թ.  տալ առաջարկություն ՖԷՆ, ՏԿՆ  
3.4. Լուսառատ  3.4.1. համայնքի գազաֆիկացման խնդիր Գյուղն ունի 753 տնտեսություն, որից նախկինում բաժանորդ են հանդիսացել 420-ը: Մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 101000 դրամ: Աշխատանքներն ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում: առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում ՀՌԳ  

3.5. Արաքսավան

8.5.1. գազաֆիկացում

գազաֆիկացում

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ  

3.6. Արարատ

 

3.6.1. մարզադպրոցի վերակառուցում

  մարզադպրոցի հիմնանորոգում   01.12.2004 թ.   ՀՍՆՀ   համայնքի համաֆինանսավորում

3.6.2. քաղաքի ճանապարհների բարեկարգում

  Անհրաժեշտ է վերանորոգել և բարեկարգել մոտ 3,88 կմ ճանապարհ:

01.08.2003 թ.
տալ առաջարկություն

 

ՏԿՆ, Մ, ՖԷՆ

 
 

3.6.3. թիվ 37 անավարտ շենքի խնդիր

թիվ 37 բ/շ ավարտ

01.12.2003 թ.

ՔՆ, ՖԷՆ

 

4. Կոտայքի մարզ

4.1. Չարենցավան

 

4.1.1. մշակույթի տան վերանորոգում

մշակույթի տան հիմնանորոգում

01.09.2004 թ.

ՀՍՆՀ

համայնքի համաֆինանսավորում

4.1.2. Չարենցավանի վարժարանի ջեռուցում

Վարժարանը տեղակայված է թիվ 5 դպրոցի շենքում: Կրթական հաստատությունների օպտիմալացման ծրագրով վարժարանը պետք է միավորվի թիվ 5 դպրոցին:

01.08.2003 թ. տալ առաջարկություն   ՔՆ, Մ

ուսումնասիրությունների արդյունքում կլուծվի ջեռուցման ծրագրերի շրջանակներում

4.2. Լեռնանիստ

  

4.2.1. մշակույթի տան վերանորոգում

մշակույթի տան հիմնանորոգում 01.09.2004 թ.

ՀՍՆՀ

համայնքի համաֆինանսավորում

4.2.2. դպրոցի
վերանորոգում

  դպրոցի հիմնանորոգում   01.09.2004 թ.   ՖԷՆ, ՔՆ  

4.2.3. ոռոգման
համակարգ

Լեռնանիստի համայնքն ունեցել է 651 հա ոռոգելի հող, որը ջուրը ստանում էր Հրազդան-Սոլակ ջրանցքից` պոմպակայանի միջոցով: Ներկայումս հողերը չեն ոռոգվում պոմպակայանի չաշխատելու պատճառով: Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրով վերականգնվում է Հրազդան-Սոլակ ջրանցքը, որով ապահովվում է Լեռնանիստի պոմպակայանի ջրի պահանջը: Անհրաժեշտ է վերականգնել գոյություն ունեցող պոմպակայանը, որի համար անհրաժեշտ է ներդնել շուրջ 280 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հողերի ինքնահոս ոռոգման տարբերակի հնարավորությունը բացակայում է:

 01.07.2003 թ. տալ առաջարկություն

ՋՏՊԿ

 

4.3. Հրազդան

 

4.3.1. 1 կմ ոռոգման ջրի ջրագծի կառուցում

Հրազդան քաղաքում պահանջվող 1 կմ ոռոգման ջրագծի շինարարությունը ներկայումս իրականացվում է Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի միջոցների հաշվին:

01.08.2003 թ. ԳՆ,
ԳԾԾ

 

4.3.2. Զովաբեր գյուղի գրունտային ճանապարհի 2 կմ հատվածի վերանորոգում

Հրազդան-Զովաբեր գյուղ /2 կմ հատվածի վերանորոգում/. ճանապարհի վերանորոգումը նախատեսված է իրականացնել կոպճապատված ծածկի տեսքով, ապահովելով ջրահեռացումը:

2003 թ.

ՏԿՆ, ՖԷՆ

 

4.4. Զովունի

    

4.4.1. բնակելի տների տեղափոխում
(բարձրավոլտ
գծերի խնդիր)

Բնակելի տները կառուցվել են բարձրավոլտ գծերի տակ: Անհրաժեշտ է բարձրավոլտ գծերը տեղահանել կամ լուծել բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

01.08.2003 թ.
տալ առաջարկություն

ՏՆ, Մ, ԷՆ, ՔՆ

 

4.4.2. գազաֆիկացում

Համայնքն ունի 1497 տնտեսություն: Նախկինում գյուղն ունեցել է 334 բաժանորդ: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 44160 դրամ: Աշխատանքներն ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում: Նախագծային-նախահաշվային փաստաթղթերը առկա են:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

4.4.3. խմելու ջրի խնդիր

Զովունի համայնքի ջրամատակարարումը ներկայումս իրականացվում է Արզնի-Երևան ջրատարից, համայնքային սեփականության պոմպակայանի միջոցով:
Պոմպակայանի շահագործման, պահպանման և էլեկտրաէներգիայի ծախսի փոխհատուցման հետ կապված` գյուղապետարանը հաճախ հնարավորություն չի ունենում ապահովել համակարգի անխափան աշխատանքը:
Խնդրի կարգավորման նպատակով անհրաժեշտ է կառուցել մոտ 5 կմ երկարությամբ 150 մմ տրամագծի խողովակաշար և, միանալով Արզնի-Երևան ջրատարի բարձրադիր հատվածից, ջուրը ինքնահոս եղանակով տալ համայնքին` գոյություն ունեցող օրվա կարգավորման ջրամբար, ապա՝ բաշխիչ ցանց, անջատելով պոմպակայանը:
Ծրագրի իրականացման համար կպահանջվի մոտ 40.0 մլն դրամ:

01.12.2003 թ.

ՋՏՊԿ, ՖԷՆ

 

4.4.4. ոռոգման ցանցի վերանորոգում

Զովունի համայնքի 584 հա ոռոգելի հողերի ներտնտեսային ցանցի վերականգնման նախագիծը կազմվել է գյուղատնտեսական ծառայությունների ծրագրով: Շինարարական աշխատանքները կսկսվեն տարածքի համայնքներում ջրօգտագործողների ընկերություն ստեղծելուց հետո: 01.12.2004 թ. ԳՆ, ԳԾԾ  

4.4.5. մշակույթի տան վերանորոգման խնդիր

մշակույթի տան վերանորոգում 01.09.2004 թ. ՀՍՆՀ համայնքի համաֆինանսավորում

4.5. Նոր Գեղի

4.5.1. գյուղի կրթական կենտրոնի շինարարության ավարտ

գյուղի կրթական կենտրոնի շինարարության ավարտ

2004-2005 թթ. ՀՍՆՀ համայնքի համաֆինանսավորում

4.6. Ողջաբերդ

4.6.1. սողանքների
վնասների
փոխհատուցման մեխանիզմներ
սողանքների վնասների փոխհատուցման խնդրի վերջնական լուծման առաջարկություն   01.08.2003 թ. տալ առաջարկություն ՔՆ, ՏՆ, Մ, ՖԷՆ  

4.7. Գեղադիր

4.7.1. ոռոգում
/Գեղադիր, Հացավան/

Գեղադիրի և Հացավանի համայնքների 239 և 253 հա ոռոգելի հողերի ջրապահովությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է վերակառուցել 1976 թվականից գործող մեխանիկական ոռոգման համակարգը:  01.08.2003 թ. տալ առաջարկություն ԳՆ, ԳԾԾ  

4.8. Հացավան

  

4.8.1. խմելու ջրի խնդիր
/Հացավան, Գեղադիր/

Հացավան և Գեղադիր գյուղերի խմելու ջրամատակարարման հարցը կլուծվի մարզի «Կարմիր սար» կոչվող տարածքի 7 աղբյուրներից ինքնահոս ջրագծի շինարարության միջոցով, որի համար կազմված են տեխնիկատնտեսական հիմնավորումները:
Ջրագծի կառուցման հարցը կքննարկվի ՀԲ-ի կողմից 2004 թ. սկսվող «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» վարկային ծրագրի շրջանակներում։
01.07.2004 թ. տալ առաջարկություն ՋՏՊԿ, ՖԷՆ  
4.8.2. գազաֆիկացում

Համայնքն ունի 176 տնտեսություն: Նախկինում ունեցել է 72 բաժանորդ: Գյուղը գազազրկված է գազատարների վթարային վիճակի պատճառով: Գազամատակարարման վերականգնման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 56820 դրամ: Աշխատանքներն ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

  2004  թ. ՀՌԳ  

4.8.3. դպրոցի շենքի կառուցում

դպրոցի շենքի կառուցում

01.12.2004 թ.

ՔՆ

ուսումնասիրության
փուլում է

4.8.4. սողանքների խնդրի կարգավորում

Գյուղի սողանքային տարածքում անհրաժեշտ է կատարել հետևյալ աշխատանքները`
- բնակելի տների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն՝ առաջնահերթ վերաբնակեցման ենթակա վթարային տների բացահայտման նպատակով /0.3 մլն դրամ/.
- գյուղի սողանքային տարածքի նախնական /1-ին փուլի/ ինժեներաերկրաբանական հետազննություն /5.7 մլն դրամ/.
- կազմակերպել համալիր ռեժիմային դիտարկումներ /մոնիտորիգ/ /3.0 մլն դրամ/.
- ընդամենը՝ շուրջ 9.0 մլն դրամ։
Թվարկած աշխատանքները հիմք կծառայեն հետագա միջոցառումների հիմնավորման և ներդրումների չափի որոշման համար։
2004-2005 թթ.

ՔՆ, Մ, ՖԷՆ

 

 

5. Վայոց ձորի մարզ

5.1. Ելփին

 

5.1.1. ոռոգման խնդրի կարգավորում
/ջրամբարի
կառուցում/

Ելփինի համայնքի հողերի ոռոգման նպատակով գյուղից 2.5-3.0 կմ հյուսիս-արևելք դիտարկված է ջրամբար 1.5 մլն խոր. մ ծավալով: Ջրամբարի շինարարական արժեքը կկազմի շուրջ 4.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

 

01.08.2003 թ. տալ առաջարկություն

ՋՏՊԿ

 

5.1.2. գազաֆիկացում

գազաֆիկացման խնդիր

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 
5.2. Չիվա

5.2.1. հակասողանքային միջոցառումներ
/դրենաժների
կառուցում/

Չիվայի սողանքային երևույթների կանխում 1997 թ. «Հայինժնախագիծ», «Հայսեյսմշին» և «ԿՊՆ» ինստիտուտների կողմից կատարվել է ուսումնասիրություն, մշակվել է նախագիծ /191 մլն դրամ նախահաշվային արժեքով/ 190 բնակելի տան պաշտպանման համար: 1999 թ. կատարվել է 29.2 մլն դրամի շինարարական աշխատանք /պետբյուջե/ և դադարեցվել: Նշված տարածքում է գտնվում նաև դպրոցի շենքը, որի վրա 1999 թ. կատարվել է 67 մլն դրամի աշխատանք /պետբյուջե/: Նպատակահարմար է կատարել նոր ուսումնասիրություն և վերսկսել անավարտ աշխատանքների մասնակի շինարարությունը:
Հետագա հակասողանքային միջոցառումների հիմնավորման և նախագծի լրամշակման նպատակով /քանի որ այն մշակվել է դեռ 1998 թ., այն էլ գյուղի տարածքի որոշ մասի համար/ անհրաժեշտ է կատարել հետևյալ աշխատանքները, որի համար կպահանջվի շուրջ 17 մլն դրամ`
- ռեժիմային դիտարկումներ /մոնիտորինգ` 4.0 մլն դրամ/.
- տների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն /2.0 մլն դրամ/.
- վթարային տների բնակիչների վերաբնակեցում /5.0 մլն դրամ/.
- ինժեներաերկրաբանական հետազննություններ /6.0 մլն դրամ/։

01.08.2003 թ. տալ առաջարկություն

ՔՆ, Մ, ՖԷՆ

 

5.3. Ռինդ

5.3.1. ոռոգման խնդիր
/Չիվա, Ռինդ,
Աղավնաձոր, Արփի/

Չիվա, Ռինդ, Աղավնաձոր և Արփի համայնքների հողատարածությունների մեխանիկական եղանակով ոռոգումը ինքնահոսի փոխարինելու նպատակով ներկայումս «Ջրային տնտեսության զարգացման բարեփոխումների ԾԻԳ» ՊՀ-ի պատվերով «Գյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից նախագծվում է Վայոց ձորի մարզի հողերի ոռոգման ինքնահոս համակարգը, որի շինարարական աշխատանքները կսկսվեն 2003 թվականի հուլիսից:

2003-2006 թթ.

ՋՏՊԿ  

5.4. Խաչիկ

5.4.1. ոռոգման
ջրատարի կառուցում

Խաչիկ գյուղի 262 հա հողերի ինքնահոս ոռոգման նպատակով ՀՀ 2000 թ. պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին սկսվել են 10,6 կմ երկարությամբ ջրագծի շինարարական աշխատանքները, կատարվել են շուրջ 58 մլն դրամի հողային աշխատանքներ՝ փորվել է 6 կմ երկարությամբ ջրմուղի խողովակաշարի տեղադրման համար: 2001-2003 թթ. պետական բյուջեներով շինարարությունը շարունակելու համար միջոցներ չեն հատկացվել: Շինմոնտաժային աշխատանքների մնացորդը կազմում է 208 մլն դրամ: Ջրագծի շինարարության արդյունքում կտնտեսվի 4,77 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա: Ջրագծի շինարարության մրցույթը շահել է Վայքի «Բերրիություն» ԲԲԸ-ն:

01.08.2003 թ. տալ առաջարկություն

ՋՏՊԿ, ՖԷՆ  

5.5. Արփի

  

5.5.1. խմելու ջրի խնդիր
/Արփի, Մալիշկա/

Արփի, Մալիշկա գյուղերի ջրամատակարարման խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ է վերականգնել Գեդիկվանքի խմելու ջրի ջրագծի կառուցման գործընթացը: ՀՀ 2001-2003 թթ. պետական բյուջեներով շինարարությունը շարունակելու համար միջոցներ չեն հատկացվել: Նախատեսված 1278.1 մլն դրամ գումարի աշխատանքներից մնացել է կատարելու 1135.4 մլն դրամի աշխատանքներ, որի հաշվին պետք է կառուցվեն մնացած 34.1 կմ երկարությամբ ջրատարը, կապտաժները և օրական կարգավորման ջրամբարները:

01.08.2003 թ.
տալ առաջարկություն

ՋՏՊԿ, ՖԷՆ

 

 

5.5.2. մշակույթի տան խնդիր

Նշված գյուղը վերաբնակեցվել է 70-ական թթ. /Գնիշիկ գյուղից/ և կառուցվել են 260 բնակելի շենքեր՝ 1180 բնակչով: Գյուղը չունի մշակույթի տուն: Նշված նպատակի համար հատկացվել է 1.2 հա հողատարածություն: Բացակայում են նախագծային փաստաթղթերը:

2004 թ. ՔՆ, ՖԷՆ

 

 

5.5.3. գետի ափերի ամրացում

Արփա գետի ափերի ամրացում, հենապատի կառուցում և գետի հունի մաքրում 01.11.2004 թ.

ՋՏՊԿ

 

5.6. Գետափ

 

5.6.1. գազաֆիկացում

Համայնքն ունի 730 տնտեսություն: Նախկինում գյուղի գազաֆիկացման աշխատանքները մնացել են անավարտ:
Նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն պահպանվել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 35890 դրամ: Աշխատանքներն ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

5.6.2. դպրոցի հիմնանորոգում

դպրոցի հիմնանորոգում

2004-2005 թթ.

ՔՆ, Մ

 

5.7. Շատին

5.7.1. քարաթափի
խնդիր

Քարաթափերի ազդեցության գոտում գտնվում է 86 տուն, որից 25-ը՝ առավել վտանգավոր գոտում: ՀՀ վարչապետի 26.07.1999 թ. թիվ 444 որոշման համաձայն 15 տուն ենթակա է առաջնահերթ վերաբնակեցման:
ՀՀ քաղաքաշինության նախարարության 2001 թ. ապրիլին կատարված ուսումնասիրությունների արդյունքում առաջարկվել է՝
- քարաթափի ազդեցության գոտուց մարդկանց վերաբնակեցնելու համար անհրաժեշտ է հատկացնել շուրջ 250 մլն դրամ /86 տան/, իսկ առավել վտանգավոր գոտիների 25 տան համար՝ շուրջ 80 մլն դրամ.
- գյուղի տարածքում իրականացնել նաև հակասելավային միջոցառումներ, որոնց համար կպահանջվի շուրջ 90 մլն դրամ, այդ թվում՝
շինարարական աշխատանքների համար` 85 մլն դրամ,
նախագծահետազննական աշխատանքների համար` 5 մլն դրամ:
Ուսումնասիրության արդյունքում կդիտարկվի անհրաժեշտ ներդրումների չափը։

01.08.2003 թ.
տալ առաջարկություն

ՔՆ, ՖԷՆ

 

5.8. Վայք

  

5.8.1. մշակույթի տան վերանորոգում

մշակույթի տան հիմնանորոգում

01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ

հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

 

5.8.2. խմելու ջրի և կոյուղու ցանցի խնդիր

Վայք քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցը կառուցվել է 1967-68 թթ. և գտնվում է տեխնիկապես անմխիթար վիճակում: Քաղաքի բնակչության հաշվարկային ջրապահանջը կազմում է 22 լ/վրկ: Սակայն ներքին ցանցում հոսակորուստները կազմում են մոտ 42 %, որի պատճառով բնակչությանը ջրի մատակարարումն իրականացվում է ընդհատումներով (մեծ է վթարների քանակը), չնայած այն հանգամանքին, որ քաղաքին մատակարարվող ջրաքանակը կազմում է 30 լ/վրկ: Ջրամատակարարման խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է կատարել ներքին ցանցի վթարված հատվածների վերանորոգման աշխատանքներ և 50, 100, 150 մմ տրամագծի խողովակաշարի (տարբեր մասերում) և փականների փոխարինում նորերով:
Վերը նշված աշխատանքների համար կպահանջվի մոտ 10 մլն դրամ գումար և կիրականացվի ՀՀ պետբյուջեով համակարգերի վերանորոգման համար հատկացվող միջոցների հաշվին:

01.08.2003 թ.
տալ առաջարկություն

ՋՏՊԿ

   

5.8.3. ոռոգում

Վայք քաղաքի ոռոգման ջրատարի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 6000 գծամետր, որից 450 գծամետրը գտնվում է «Վայք-ոռոգում» ՓԲԸ-ի հաշվեկշռում, իսկ մնացածը` 5550 գծամետրը` Վայքի քաղաքապետարանի հաշվեկշռում: 450 գծամետրի վերանորոգման համար պահանջվում է մոտ 4 մլն դրամ գումար: 2003 թ. գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակում նախատեսվում է կատարել 2.0 մլն դրամի վերանորագման աշխատանքներ:

01.07.2003 թ.

ՋՏՊԿ

 

5.9. Գնդեվազ

  

5.9.1. գազաֆիկացում

Համայնքն ունի 250 տնտեսություն: Նախկինում գյուղի գազաֆիկացման աշխատանքները մնացել են անավարտ:
Նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն պահպանվել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 91600 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

5.9.2. խմելու ջրի խնդիր (10 կմ ջրագծի անհրաժեշտություն)

Գնդեվազ համայնքի ջրամատակարարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ:

01.08.2003 թ.
տալ առաջարկություն

Մ, ՋՏՊԿ, ՖԷՆ

 

5.9.3. մշակույթի տան վերանորոգում

մշակույթի տան վերանորոգում

2004 թ.
01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ

հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

5.10. Սարավան

5.10.1. խմելու ջրի խնդիր

Սարավանի համայնքի ջրամատակարարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ:

01.08.2003 թ. տալ առաջարկություն

Մ, ՋՏՊԿ, ՖԷՆ

 

5.11 Զառիթափ, Մարտիրոս, Սերս, Խնձորուտ, Բարձրունի, Գոմք, Նոր Ազնաբերդ

5.11.1. գազաֆիկացում

Զառիթափ, Մարտիրոս, Սերս, Խնձորուտ, Բարձրունի, Գոմք, Նոր Ազնաբերդ գյուղերի գազաֆիկացման խնդիր

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

5.12. Ազատեկ

5.12.1. գազաֆիկացում

գյուղի գազատար ցանցի վերանորոգում և գազամատակարարման վերականգնում 01.07.2003 թ. տալ առաջարկություն

ՀՌԳ

 

5.13. Բարձրունի

5.13.1. դպրոցի վերանորոգում

դպրոցի շենքի վերանորոգում 2003թ

ՔՆ, Մ

 

5.14. Մարտիրոս

 

5.14.1. մշակույթի տան խնդիր

մշակույթի տան վերանորոգում 01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ

հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

5.14.2. սողանքների խնդիր

հակասողանքային միջոցառումների գնահատում

01.08.2003 թ. տալ առաջարկություն

ՔՆ

 

6. Սյունիքի մարզ

6.1. Սառնակունք

6.1.1. դպրոցի վերանորոգում

դպրոցի հիմնանորոգում և համալրում 2004-2005 թթ. ՀՍՆՀ համայնքի համաֆինանսավորում

6.2. Սիսիան

6.2.1. մարզադահլիճի համար սարքավորումներ

մարզադահլիճի համար տրենաժորների ապահովում 01.11.2003 թ.

ՄՆ

 

6.3. Գորիս

  

6.3.1. խմելու ջրի խնդիր

Գորիս քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է «Ակներ» և «Մուխութարյան» աղբյուրներից ինքնահոս եղանակով: Համակարգերից խմելու ջուր են ստանում նաև Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների 15 գյուղական համայնքներ:
Քաղաքի ջրմուղի ցանցի մաշվածության և գոտիավորման բացակայության պատճառով ջրամատակարարումն ապահովվում է խիստ սահմանափակ ժամային գրաֆիկով, առանձին թաղամասերի (հատկապես բարձրադիր) խմելու ջուրը տրվում է ընդհատումներով:
Գորիս քաղաքի ջրամատակարարման բարելավման նպատակով մշակվել է ջրմուղի ցանցի վերակառուցման, գոտիավորման նախագծանախահաշվային փաստաթղթեր: Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է մոտ 940 մլն դրամ, որից առաջին 2 փուլերի իրականացման համար պահանջվում է 460 մլն դրամի ներդրումներ:
Օբյեկտի կառուցման համար պահանջվող ներդրումների հարցը կքննարկվի Համաշխարհային բանկի կողմից նախատեսվող «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» վարկային ծրագիրը նախապատրաստող խորհրդատուի հետ, կամ կներկայացվի համապատասխան հայտ ՀՀ 2004 թ. պետական բյուջեում նախատեսելու համար:

01.08.2004 թ.
տալ առաջարկություն

ՋՏՊԿ

 

6.3.2. խմելու ջրի խնդիր

ՀՀ 2003 թ. պետբյուջեով հատկացված կապիտալ ներդրումների հաշվին նախատեսվում է մասամբ հիմնանորոգել քաղաքի ջրմուղ-կոյուղու ցանցերի խիստ վթարային վիճակում գտնվող հատվածները (Գետափնյա, Կապանի, Յոլյան, Սաթյան, Բակունց, Վանքի տափ, Սալքար, Մամիկոնյան փողոցներ):

01.11.2003 թ.

ՋՏՊԿ

 

6.3.3. մանկավարժական քոլեջի մարզադաշտի բարեկարգում

մանկավարժական քոլեջի մարզադաշտի նորոգում 2003 թ.

Մ

 

6.4. Քարահունջ

6.4.1. սողանքի խնդիր

Գյուղը բաղկացած է ներքևի և վերևի մասերից: Վերևի մասի 142 և ներքևի 13 տները գտնվում են սողանքների գոտում: Խորհրդային շրջանում 9 տնատերերին կատարվել են վճարումներ /ամբողջովին/, իսկ 23 տնատերերին` մասնակի՝ 40 %-ի չափով: 2002 թ. ներքևի մասի 2 տնատերերի /Գալստյան Հասմիկ և Մնացականյան Վոլոդյա/ ամբողջ վարձը վճարվել է 2.3 հազարական ԱՄՆ դոլարի չափով, իսկ մնացած 11 տների վթարային կարգը չի որոշված:

01.08.2003 թ. տալ առաջարկություն ՔՆ,Մ, ՖԷՆ  

6.5.
Արծվանիկ

6.5.1. ոռոգում

Արծվանիկի և մի շարք այլ համայնքների հողատարածությունների ոռոգման խնդիրները կլուծվեն Դավիթ-Բեկի ջրամբարից ինքնահոս ոռոգման ցանցի շինարարության ավարտից հետո, որի իրականացման համար պահանջվող գումարը կազմում է 1.43 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է ընդգրկել «Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի» 2-րդ փուլի շրջանակներում իրականացվող օբյեկտների ցանկում:

01.12.2004 թ. տալ առաջարկություն ՋՏՊԿ  

6.6. Կապան

  

6.6.1. ստեղծվելիք շախմատի դպրոցի վերանորոգում, կահավորման ծախսեր

Դպրոցի վերանորոգման համար Կապանի քաղաքապետարանը մշակույթի տան շենքից առանձնացրել է մոտ 160 քառ. մ տարածք, որն անհրաժեշտ է վերանորոգել և ապահովել գույքով:

01.12.2003 թ.

ՔՆ, Մ

 

6.6.2. Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհի վերանորոգում

Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհի վերականգնում

01.09.2003 թ. տալ առաջարկություն

 

ՖԷՆ, ՏԿՆ, ԼՀՃԾ

Քննարկվում է աշխատանքները «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացնելու հարցը: Վերջնական
առաջարկություն կներկայացվի մինչև
2003 թ.  սեպտեմբերի 1-ը:

6.6.3. խմելու ջրի ներքին ցանցի խնդիր

Քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է Գյառդ և Չանախչի գետերից սնվող երկու մաքրման կայաններից և «Գեղի», «Սուրին կապ», «Հալիձոր», «Ջրախոր» կապտաժներից սնվող ինքնահոս համակարգերով: Ջրամատակարարման գլխամասային կառուցվածքները, ջրատարները, ջրամբարները և ջրմուղ-կոյուղու ցանցերը գտնվում են տեխնիկապես մաշված, անմխիթար վիճակում: Քաղաքի թաղամասերը սնվում են 22 խումբ ՕԿՋ-ներից, առանց ցանցի գոտիավորման: Համակարգերում մեծ չափերի են հասնում հոսակորուստները, հաճախակի են վթարները:
Քաղաքի ջրամատակարարման հիմնովին բարելավման նպատակով անհրաժեշտ է նախագծել և իրականացնել համակարգերի վերակառուցման, ցանցերի գոտիավորման աշխատանքները, որի համար կպահանջվի շուրջ 740 մլն դրամի ներդրում:
ՀՀ պետական բյուջեով հատկացված կապիտալ ներդրումների հաշվին նախատեսվում է մինչև 01.12.2003 թ. մասամբ հիմնանորոգել քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի խիստ վթարային վիճակում գտնվող հատվածները 12.7 մլն դրամ գումարի չափով:

01.10.2004 թ. տալ առաջարկություն

ՋՏՊԿ  

6.7. Շաքի

6.7.1. դպրոցի վերանորոգում

Դպրոցը շահագործման է հանձնվել 1970 թ.: Հատակագիծը բաղկացած է ուսումնական 3 հարկանի մասնաշենքից /43.0x13.0մ/, 1 հարկանի 3.6x13.0 մ ուսումնական մասնաշենքից, սպորտային և հանդիսությունների դահլիճներից /18.0x24.0, 12x24.0/ և ճաշարանային մասից /9x12/ ու միջանցքից /3.6x32մ/: Դպրոցի վերականգնման համար անհրաժեշտ է 60.0 մլն դրամ:

2004 -2005 թթ.

ՔՆ

 

6.8. Լիճք

6.8.1. նոր դպրոցի շինարարության անհրաժեշտություն

Դպրոցը պետք է նախատեսված լինի 100 աշակերտի համար` ծառայի Լիճք ու Տաշտուն գյուղերին: Նշվածն իրականացնելու համար պետք է կառուցվի մեկ հարկանի շենք, որի նախահաշվային արժեքը կկազմի մոտ 60 մլն դրամ /տիպային նախագիծ/:

2004-2005 թթ.

ՀՍՆՀ

համայնքի համաֆինանսավորում

6.9. Նորավան

6.9.1. համայնքի գազաֆիկացման ավարտ

Գյուղն ունի 131 տնտեսություն: Նախկինում գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 167940 դրամ: Աշխատանքները համաֆինանսավորման պայմանով ընդգրկված են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում՝ 5,2 մլն դրամ գումարով գյուղը սնող միջին ճնշման գազատարի վերականգնման համար, այդ թվում՝ համայնքի կողմից` 2,6 մլն դրամի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից` 2,6 մլն դրամի չափով:

 

2003 թ. 2-4 եռամսյակ

ՀՌԳ, Հ

նախագծման
փուլում է

6.10. Լեռնաձոր

  

6.10.1. բնակարանային խնդիրներ

Երկրաշարժից հետո գյուղի բնակչությունը վերաբնակվել է փայտյա տնակներում, որոնց շահագործման ժամկետը վաղուց անցել է: Բնակչությունը խնդրում է երկարաժամկետ վարկեր՝ բնակարաններ կառուցելու համար: 01.08.2003 թ. տալ առաջարկություն

ՔՆ

 

6.10.2. մշակույթի տան խնդիր

մշակույթի տան խնդիր 01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ

հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

6.10.3. դպրոցի վերանորոգման խնդիր

դպրոցի վերանորոգման խնդիր

2004-2005 թթ.

ՔՆ, Մ

 

6.11. Մուցք

6.11.1. գազաֆիկացում

գազաֆիկացում առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում ՀՌԳ  

6.12. Ծավ և Սրաշեն

6.12.1. ավտոճանապարհի նորոգում

Շիկահող-Շիշկերտ ճանապարհահատվածի նորոգում 01.06.2003 թ.  ՏԿՆ Ավտոճանապարհների
վիճակն ուսումնասիրելու նպատակով կստեղծվի հանձնաժողով, որից հետո 2003 թ. պետբյուջեից հատկացված գումարների հաշվին կկատարվեն
ընթացիկ նորոգման աշխատանքներ։

6.13. Նյուվադի

  

6.13.1.
ավտոճանապարհի վերանորոգում

Մեղրի-Նյուվադի ավտոճանապարհի վերանորոգում

01.08.2003 թ. տալ առաջարկություն

ՏԿՆ 2003 թ. պետբյուջեի միջոցներով կիրականացվի ճանապարհի որոշ հատվածների փոսային նորոգում

6.13.2. դպրոցի շինարարություն

դպրոցի շինարարություն

 

2004-2005 թթ.

 

ՀՍՆՀ

 
համայնքի համաֆինանսավորում

6.13.3. մշակույթի տան խնդիր

մշակույթի տան նորոգում

01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ

հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

7. Շիրակի մարզ

7.1. Ազատան

 

7.1.1. ոռոգում

Ազատան համայնքի հողատարածությունների ոռոգումը իրականացվում է Կառնուտի ջրամբարից սնվող Այգաբացի և Շիրակի ջրանցքի Բ-15 բաժանարարով: Քանի որ Ազատան գնացող ոռոգման բաժանարարը /Սալվազար/ անցնում է Գյումրի քաղաքով, որը դժվարացնում է ջրի տեղափոխումը, առաջարկվում է բաժանարարի այդ հատվածը տեղափոխել քաղաքից դուրս, որի համար անհրաժեշտ է կառուցել մետաղական խողովակներից D=600մմ մոտավորապես 3.8 կմ երկարությամբ ջրատար։

01.12.2003 թ. տալ առաջարկություն ԳՆ, ԳԾԾ  

7.1.2. դպրոցի ընդլայնում

դպրոցի ընդլայնում /համալրում/ 2003-2004 թթ. ՔՆ, ՖԷՆ  

7.2. Գյումրի

 

7.2.1. N 25 դպրոցի մարզադահլիճի վերանորոգում

թիվ 25 դպրոցի մարզադահլիճի վերանորոգում /հիմնանորոգում/

2004-2005 թթ.

ՔՆ, Մ, ՖԷՆ

 

7.2.2.
մտավորականների բ/շ ավարտ

մտավորականների բ/շ ավարտ

2003թ

Ք, ՖԷՆ

 

7.3. Մայիսյան

7.3.1. մշակույթի տան շինարարություն

մշակույթի տան շինարարություն /հիմնանորոգում/ 01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/ ՔՆ հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

7.4. Աշոցք

  

7.4.1. բնակարանային շինարարություն

բնակարանային շինարարություն` պետական աջակցությամբ

01.08.2003 թ. տալ առաջարկություն

ՔՆ, Մ

 
ենթակա է մանրակրկիտ ուսումնասիրման և հիմնավորման

7.4.2. դպրոցի վերանորոգում և լոկալ ջեռուցում

դպրոցի վերանորոգում /հիմնանորոգում/

 
2004 -2005 թթ. ՔՆ, Մ, ՖԷՆ  

7.4.3. մշակույթի տան վերանորոգում

մշակույթի տան վերանորոգում /հիմնանորոգում/

01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/

 

ՔՆ

 
մշակույթի տների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագիր 2004 -2005 թթ.

7.5. Պեմզաշեն

  

7.5.1. երկրաշարժի հետևանքների վերացում

երկրաշարժի հետևանքների վերացում` պետական աջակցությամբ 01.08.2003 թ. տալ առաջարկություն ՔՆ կներկայացվի առաջարկություն 2004-2005 թթ. հարցի լուծման համար

7.5.2. ոռոգում

Պեմզաշենի համայնքը առաջարկում է Լեռնակերտ գյուղի տարածքում կառուցել ջրամբար, որի նպատակահարմարության հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի:

01.08.2003 թ. տալ առաջարկություն

 
ՋՏՊԿ  

7.5.3. գազաֆիկացում

Գյուղն ունի 770 տնտեսություն: Նախկինում գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 13770 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

2004-2005 թթ.

ՀՌԳ

 

7.6. Անուշավան

7.6.1. ոռոգում /Անուշավան, Սպանդարյան, Փանիկ, Գետափ/

Անուշավան, Սպանդարյան, Փանիկ և Գետափ համայնքներում անհրաժեշտ է իրականացնել ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնում, որը հնարավոր է «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ջրօգտագործողների ընկերության հիմնադրման և ընկերության անդամների կողմից շինարարության արժեքի մինչև
30 %-ի չափով ներդրումներ իրականացնելու պայմանները բավարարելու դեպքում:

01.07.2004 թ. տալ առաջարկություն

 

ՋՏՊԿ, Մ

 

7.7. Փանիկ

7.7.1. մշակույթի տան վերանորոգում

մշակույթի տան վերանորոգում /տանիք և սանհանգույց/

01.08.2004 թ. տալ առաջարկություն

ՔՆ

 

7.8. Սպան-դարյան

 

7.8.1. ոռոգում

Սպանդարյանի համայնքում անհրաժեշտ է իրականացնել ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնում, որը հնարավոր է «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան ջրօգտագործողների ընկերության հիմնադրման և ընկերության անդամների կողմից շինարարության արժեքի մինչև
30 %-ի չափով ներդրումներ իրականացնելու պայմանները բավարարելու դեպքում:

01.07.2004 թ. տալ առաջարկություն

ՋՏՊԿ, Մ

 

7.8.2. ներհամայնքային գազաֆիկացում

Համայնքն ունի 361 տնտեսություն: Նախկինում գյուղի գազաֆիկացման աշխատանքները մնացել են անավարտ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն պահպանվել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 16900 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում: առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

կներկայացվի առաջարկություն ուսումնասիրությունից
հետո

7.9. Նոր կյանք

7.9.1. Արթիկի ջրամբարի խնդիր

Նոր կյանքի համայնքի ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը պայմանավորված է Արթիկի ջրամբարի վերականգնման աշխատանքների ավարտմամբ, որի համար պահանջվում է շուրջ 550 մլն դրամ գումար: Ներկայումս Համաշխարհային բանկի հետ տարվում են բանակցություններ` «Պատվարների անվտանգության» ծրագրով խնայված միջոցների հաշվին ջրամբարի վերականգնման աշխատանքներն ավարտելու համար:

01.12.2003 թ. տալ առաջարկություն

ՋՏՊԿ

 

7.10. Մեղրաշեն

7.10.1. դպրոցի վերանորոգում

դպրոցի հիմնանորոգում 2004-2005 թթ.

ՔՆ, Մ, ՖԷՆ

 

7.11. Ամասիա

7.11.1. կիսակառույց շենքերի խնդիր

անավարտ բ/շ ավարտման նպատակահարմարության ուսումնասիրում

01.08.2003 թ. տալ առաջարկություն

Մ, ՔՆ, ՖԷՆ

 

7.12.Հոռոմ

 

7.12.1. ոռոգում

Հոռոմ համայնքում անհրաժեշտ է իրականացնել ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնում, որը հնարավոր է «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ջրօգտագործողների ընկերության հիմնադրման և ընկերության անդամների կողմից շինարարության արժեքի մինչև
30 %-ի չափով ներդրումներ իրականացնելու պայմանները բավարարելու դեպքում:

01.07.2004 թ. տալ առաջարկություն

ՋՏՊԿ, Մ

 

 

7.12.2. դպրոցի վերանորոգում

դպրոցի հիմնանորոգում

2004-2005 թթ.

ՔՆ, Մ, ՖԷՆ

 

7.13. Ցողամարգ

7.13.1. մշակույթի տան խնդիր

Մշակույթի տան կառուցում /հնարավոր է ընդգրկել մշակույթի տների նորոգման համալիր ծրագրում/

01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ

հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

 

7.14. Արևշատ

7.14.1. մշակույթի տան խնդիր մշակույթի տան հիմնանորոգում /նախագծանախահաշվային աշխատանքները կատարվել են, չկա ֆինանսավորում/ 01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ

հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

7.15. Փոքր Մանթաշ

 

7.15.1. դպրոցի խնդիր

դպրոցի հիմնանորոգում և ամրացում 2004-2005 թթ. ՔՆ, Մ.  

7.15.2. գազաֆիկացում

գազաֆիկացման խնդիր առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

8. Արագածոտնի մարզ

8.1. Կարբի

 

8.1.1. գազաֆիկացում

Համայնքն ունի 1200 տնտեսություն: Նախկինում գյուղը գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 62580 դրամ: Աշխատանքները ընդգրկված են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում` համաֆինանսավորման պայմանով, այդ թվում՝ համայնքի կողմից` 72,5 մլն դրամի և ՀՌԳ-ի կողմից` 3,0 մլն դրամի չափով:

2003 թ. II-IV եռ.

Հ, ՀՌԳ

նախագծերն առկա են

8.1.2. դպրոցի ընդլայնում

դպրոցի ընդլայնում /հիմնանորոգում/ 2004-2005 թթ. ՖԷՆ, ՔՆ  

8.2. Օհանավան

 

8.2.1. դպրոցի վերանորոգում

դպրոցի վերանորոգում /հիմնանորոգում/

2004-2005 թթ. ՖԷՆ, ՔՆ  

8.2.2.
գազաֆիկացում

Համայնքն ունի 750 տնտեսություն: Նախկինում գյուղը գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 56000 դրամ: Աշխատանքներն ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում ՀՌԳ  

8.3. Հարթավան

8.3.1. խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում
/Հարթավան, Շենավան/

Հարթավան և Շենավան գյուղերի բնակչության ջրամատակարարման բարելավման միջոցառումները հնարավոր է մշակել և գնահատել` տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող ջրամատակարարման ցանցի գույքագրումից հետո:

01.08.2003 թ. տալ առաջարկություն Մ, ՋՏՊԿ, ՖԷՆ  
 

8.3.2. բժշկական ամբուլատորիայի կառուցում

բժշկական ամբուլատորիայի կառուցում

2005-2006 թթ. ներկայացնել տեղեկատվություն 2003 թ. դեկտեմբերին և 2004 թ. սեպտեմբերին

ԱՆ, Հ Ներկայումս Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի
շրջանակներում քննարկվում է առողջապահության երկրորդ վարկային ծրագրում մոտ 20 նոր ամբուլատորիաների վերակառուցման /հագեցման/ հնարավորության հարցը:
ՀԲ-ի հետ վարկային համաձայնագրի ընդունումից և այն վավերացնելուց հետո հնարավոր կլինի համայնքն ընդգրկել նոր ծրագրի մեջ:

8.4. Շենավան

8.4.1. բժշկական ամբուլատորիայի կառուցում

Շենավան համայնքում գործում է բժշկական ամբուլատորիա, որը սպասարկում է մոտ 4 հազար բնակչի և տեղակայված է համայնքապետարանի շենքում:
Ամբուլատորիայի շենքային պայմանները անբավարար են, կարիք ունի ժամանակակից բուժսարքավորումների։
Համայնքի կողմից կհատկացվի հողատարածք նոր ամբուլատորիա կառուցելու նպատակով /ամբուլատորիայի շենքի կառուցում և բժշկական սարքավորումներով հագեցում/:

2005-2006 թթ. ներկայացնել տեղեկատվություն 2003 թ. դեկտեմբերին և 2004 թ. սեպտեմբերին ԱՆ, Հ Ներկայումս Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի
շրջանակներում քննարկվում է առողջապահության երկրորդ վարկային ծրագրում մոտ 20 նոր ամբուլատորիաների վերակառուցման /հագեցման/ հնարավորության հարցը:
ՀԲ-ի հետ վարկային համաձայնագրի ընդունումից և այն վավերացնելուց հետո հնարավոր կլինի համայնքն ընդգրկել նոր ծրագրի մեջ:

8.5. Քուչակ

 

8.5.1. կիսակառույց մշակույթի տան շինարարության ավարտ

կիսակառույց մշակույթի տան շինարարության ավարտ

01.11.2003 թ.
/համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ

 
հարցը կդիտարկվի մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

8.5.2.
գազաֆիկացում

Համայնքն ունի 360 տնտեսություն: Նախկինում գյուղի գազաֆիկացման աշխատանքները մնացել են անավարտ:
Նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն պահպանվել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 105873 դրամ: Աշխատանքներն ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում ՀՌԳ  

8.6. Ապարան

 

8.6.1. մշակույթի տան վերանորոգում

մշակույթի տան վերանորոգում

01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/

 

ՔՆ

հարցը կդիտարկվի
մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

8.6.2.
լոկալ ջեռուցման ծրագրի շարունակություն

բազմաբնակարան շենքերի ջերմամատակարարման ծրագրի շարունակում

2003 թ.

ՖԷՆ, ՔՆ

2004-2005 թթ.
շարունակելի

8.7. Ալագյազ

   

8.7.1. դպրոցի շինարարություն

նորակառույց դպրոցի շինարարություն 2004-2005 թթ.

ՖԷՆ, ՔՆ

 

8.7.2.
գազաֆիկացում

Համայնքն ունի 150 տնտեսություն: Նախկինում գյուղը գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 140000 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

8.7.3. բժշկական ամբուլատորիայի խնդիր

Համայնքի բուժսպասարկումը իրականացվում է բուժակ-մանկաբարձական կետի միջոցով:
Այն ամբուլատորիայի վերածելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի ներկայացում` մարզպետի կողմից: Համայնքի կողմից կհատկացվի հողատարածք նոր ամբուլատորիա կառուցելու նպատակով  /ամբուլատորիայի շենքի կառուցում և բժշկական սարքավորումներով հագեցում/

2005-2006 թթ.
ներկայացնել տեղեկատվություն 2003 թ. դեկտեմբերին և 2004 թ. սեպտեմբերին

ԱՆ, Հ

Ներկայումս Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի շրջանակներում քննարկվում է առողջապահության երկրորդ վարկային ծրագրում մոտ 20 նոր ամբուլատորիաների վերակառուցման /հագեցման/ հնարավորության հարցը:
ՀԲ-ի հետ վարկային համաձայնագրի ընդունումից և այն վավերացնելուց հետո հնարավոր կլինի համայնքն ընդգրկել նոր ծրագրի մեջ:

8.7.4. Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ճանապարհի վերանորոգում

պահանջվում է ճանապարհի հիմնանորոգում

01.08.2003 թ.տալ առաջարկություն

ՖԷՆ, ՏԿՆ

 

8.8. Սանգյառ

8.8.1.
գազաֆիկացում

Համայնքն ունի 70 տնտեսություն: Նախկինում գյուղը գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 164290 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

8.9. Ծաղկահովիտ

 

 

8.9.1. խմելու ջրի ջրագիծ
/Ալագյազ,
Ռյա-Թազա/

Ծաղկահովիտ համայնքի խմելու-տնտեսական և ոռոգման ջրամատակարարման բարելավման նպատակով անհրաժեշտ է կառուցել մոտ 8.2 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից 200-250 մմ տրամագծի ջրատար, կապտաժներ և ջրի ախտահանման կայան: Առաջարկվող համակարգը, տարածաշրջանի գյուղերի ջրամատակարարման գործող ջրատարներին միացնելով, հնարավորություն կտա բարելավել սակավաջուր, հարակից հինգ համայնքների (Ալագյազ, Սանգյառ, Վարդաբլուր, Շենկանի, Ռյա-Թազա) ջրամատակարարումը: Համակարգի շինարարության համար կպահանջվի շուրջ 125 մլն դրամ կապիտալ ներդրում:

01.07.2003 թ.
տալ առաջարկություն

Մ, ՋՏՊԿ, ՖԷՆ

 
  2003 թ. կիրականացվեն Ծաղկահովտի և նշված համայնքների ջրամատակարարման համակարգերի վերանորոգման աշխատանքներ

01.10.2003 թ. հոկտեմբեր

ՋՏՊԿ

 

8.9.2.
գազաֆիկացում

«Ղազախական» և «Արցախի» թաղամասեր:
Թաղամասերն ունեն 102 տնտեսություն:
Նախկինում թաղամասերը գազաֆիկացված չեն եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 70590 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

8.10. Օշական

 

8.10.1. ոռոգում

Օշական գյուղում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի պատվերով կազմվել է Օշականի մայր ջրանցքի վերականգնման նախագիծը և մարտ ամսին կայացել է շինարարության մրցույթը:

01.12.2003 թ.

ԳՆ, ԳԾԾ

 

8.10.2. մշակույթի տան վերանորոգում

մշակույթի տան վերանորոգում /հիմնանորոգում/

01.11.2003 թ. /համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ

հարցը կդիտարկվի մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

8.11. Ոսկեվազ

 

8.11.1. դպրոցի վերանորոգում

դպրոցի վերանորոգում /հիմնանորոգում/ 2003 թ.

ՔՆ, ՖԷՆ

 

8.11.2. գազաֆիկացում

Համայնքն ունի 1020 տնտեսություն: Նախկինում գյուղի գազաֆիկացման աշխատանքները մնացել են անավարտ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն պահպանվել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 15980 դրամ: Աշխատանքները ընդգրկված են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում համաֆինանսավորման պայմանով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է վերականգնել գյուղի սնող գազատարը` կատարելով 10,0 մլն դրամի ներդրում, իսկ ներքին գազաբաշխման ցանցը կառուցվելու է համայնքի կողմից: 2003 թ. III-IV եռ.

Հ, ՀՌԳ

ուսումնասիրման
փուլում է

8.12. Ագարակ

8.12.1. գազաֆիկացում

Համայնքն ունի 1020 տնտեսություն: Նախկինում գյուղի գազաֆիկացման աշխատանքները մնացել են անավարտ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն պահպանվել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 11690 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

01.07.2003 թ. տալ առաջարկություն

ՀՌԳ

կներկայացվի առաջարկություն ուսումնասիրությունից
հետո

8.13. Կոշ

 

8.13.1. գազաֆիկացում

Համայնքն ունի 660 տնտեսություն: Նախկինում գյուղի գազաֆիկացման աշխատանքները մնացել են անավարտ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն պահպանվել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 115150 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում: առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

8.13.2. խմելու ջրի խնդիր

Ուջանի և Կոշի համայնքների ջրամատակարարման հիմնովին բարելավման նպատակով անհրաժեշտ է կառուցել Ամբերդի աղբյուրներից սնվող համակարգ (մոտ 40 կմ երկարությամբ ջրատար, կապտաժներ, քլորակայան, օրվա կարգավորման ջրամբարներ), վերակառուցել և գոտիավորել ջրմուղի ցանցը: Աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 420 մլն դրամի ներդրում: Այդ նպատակով անհրաժեշտ է պատվիրել տեխնիկատնտեսական հիմնավորման մշակում, կատարել ջրաղբյուրների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն և դրանց հիման վրա կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր:
Ջրաղբյուրների բավարար տվյալների դեպքում ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի բարելավել նաև տարածաշրջանի 6 համայնքների ջրամատակարարումը:
Նշված հարցը կքննարկվի Համաշխարհային բանկի կողմից նախատեսվող «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» վարկային ծրագիրը նախապատրաստող խորհրդատուի հետ:

01.12.2003 թ.
տալ առաջարկություն

ԲՆ, Մ, ՋՏՊԿ

 

8.14. Թալին

8.14.1.
գազաֆիկացում

Թալին քաղաքի 18-րդ թաղամասն ունի 25 տնտեսություն: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 100000 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

8.15. Լեռնապար

8.15.1. համայնքային կենտրոնի խնդիր

Գյուղում չկան ակումբի, գրադարանի և գյուղապետարանի շենքեր: Երկրաշարժի հետևանքով կիսակառույց են մնացել 30 շենքեր և 13 շենքերի հիմքեր:

01.07.2003 թ. տալ առաջարկություն

ՔՆ

 
8.16. Մելիքգյուղ  

8.16.1. գազաֆիկացում

գազաֆիկացում

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

8.16.2. մշակույթի տան խնդիր

մշակույթի տան վերանորոգում 01.11.2003 թ.
/համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ

հարցը կդիտարկվի մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

8.16.3. խմելու ջրի ներքին ցանց

Մելիքգյուղի ջրամատակարարումն իրականացվում է համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղապետարանի կողմից շահագործվող համակարգով: Ջրամատակարարման ներքին ցանցը գտնվում է անմխիթար վիճակում, առկա են մեծ չափի հասնող հոսակորուստներ: Անհրաժեշտ է ջրամատակարարման ներքին ցանցի խողովակաշարերը փոխարինել նորերով: Մելիքգյուղի, ինչպես նաև Եղնիկ և Արուճ համայնքների ջրամատակարարման բարելավման աշխատանքները կարող են իրականացվել հանրապետությունում գործող վարկային կամ դրամաշնորհային համայնքային ծրագրերի շրջանակներում, կամ ՀՀ պետբյուջեի միջոցներով   01.08.2003  թ. տալ առաջարկություն

Մ, ՖԷՆ, ՋՏՊԿ

 

8.17. Ղազարավան

8.17.1. դպրոցի խնդիր

դպրոցի նոր շենքի կառուցում 2003 թ.      

8.18. Վարդենուտ

8.18.1. արհեստական ջրամբարի կառուցման խնդիր

Վարդենուտ գյուղի մոտ ջրամբարի կառուցման հնարավորություններն ուսումնասիրվել են «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից: Ըստ նախնական հաշվարկների նշված տարածքում հնարավոր է կառուցել 800 հազ. խոր. մ ծավալով ջրամբար` մոտ 800 հա հողերի ոռոգման համար, որի շինարարության մոտավոր արժեքը կկազմի 550 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սակայն հանրապետության տարածքում գործող վարկային ծրագրերով նոր ջրամբարների կառուցում չի նախատեսվում, իսկ ՀՀ 2003 թվականի պետական բյուջեով նման ծախսեր նախատեսված չեն 01.07.2004 թ. տալ առաջարկություն

ՋՏՊԿ, ՖԷՆ

 

8.19. Արտենի

8.19.1. ջրագծի վերանորոգում

Իրինդ-Արտենի ջրագծի վերակառուցում 2003-2004 թթ.

ՀՍՆՀ

համայնքի համաֆինանսավորում

8.20. Արեգ

  

8.20.1 դպրոցի հիմնանորոգում

դպրոցի հիմնանորոգում

01.08.2004 թ.
տալ առաջարկություն

ՔՆ, Մ

 

8.20.2 մշակույթի տան խնդիր

մշակույթի տան անմխիթար վիճակ

01.11.2003 թ.
/համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ, Մ

հարցը կդիտարկվի մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

8.20.3 խմելու ջրի ցանցի
վերականգնման
խնդիր

Արեգ գյուղի ջրամատակարարումն իրականացվում է համայնքային սեփականություն հանդիսացող համակարգերով, որոնք շահագործվում են գյուղապետարանի կողմից:
Գյուղի հաշվարկային ջրապահանջը կազմում է 0.8 լիտր/վրկ, սակայն ներքին ցանցում առկա են զգալի հոսակորուստներ: Գյուղի ջրամատակարարման բարելավման նպատակով անհրաժեշտ է ջրատարի՝ ազբեստացեմենտյա խողովակաշարով իրականացված 150 մմ տրամագծի, 10 կմ երկարության և ջրամատակարարման ներքին ցանցի 100 մմ տրամագծի 4 կմ երկարության ազբեստացեմենտյա խողովակաշարի նշված հատվածները փոխարինել նոր՝ մետաղե խողովակաշարով:
Վերը նշված աշխատանքների համար, նախնական հաշվարկներով, ընդհանուր առմամբ, կպահանջվի 60 մլն դրամ:

01.07.2003 թ. տալ առաջարկություն

Մ, ՖԷՆ, ՋՏՊԿ

 

8.21. Ներքին Սասունաշեն

8.21.1.
գազաֆիկացում

գազաֆիկացում

առաջարկվում է քննարկել
2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

8.22. Ցամաքասար

8.22.1. դպրոցի շենքի հիմնանորոգման
խնդիր

դպրոցի շենքի հիմնանորոգում

01.08.2004 թ.
տալ առաջարկություն

ՔՆ, Մ

 

8.23. Բերքառատ

8.23.1. դպրոցի ամրացման խնդիր

դպրոցի ամրացման խնդիր

2003-2004 թթ.

ՔՆ, Մ  

9. Լոռի

9.1. Սարչապետ

 

9.1.1. խմելու ջրի խնդիր
/Սարչապետ, Մեծավան/

Սարչապետի և Մեծավանի համայնքների ջրամատակարարման բարելավման նպատակով անհրաժեշտ է վերակառուցել Հովդարայի աղբյուրներից սնվող ջրարբիացման համակարգը և համայնքների շեմքում բաշխիչ ցանցերը նախատեսելով համապատասխան ծավալի օրական կարգավորման ջրամբարների և ջրի ախտահանման կայանի կառուցում: Ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 90.0 մլն դրամի ներդրում:

01.08.2003 թ. տալ առաջարկություն ՋՏՊԿ  

9.1.2. գազաֆիկացում

Համայնքն ունի 640 տնտեսություն: Նախկինում գյուղը գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 25780 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

01.07.2003 թ. տալ առաջարկություն

 

ՀՌԳ

 

9.2. Ստեփանավան

   

9.2.1. մշակույթի տան վերանորոգման
ավարտ

մշակույթի տան վերանորոգման ավարտ 2003 թ. տալ առա-ջարկություն

ՔՆ

ԼՀ

9.2.2. քաղաքի կենտրոնի վարչական շենքի խնդիր

քաղաքի կենտրոնի վարչական շենքի շինարարության ավարտ 01.08.2003 թ. տալ առաջարկություն

ՔՆ, Մ, ՖԷՆ

 

9.2.3. խմելու ջրի խնդիր
/Ստեփանավան, Ալավերդի/

1. Ստեփանավան և Ալավերդի քաղաքների ջրամատակարարման բարելավման համար անհրաժեշտ է վերակառուցել և գույքագրել ջրմուղի ցանցերը, կառուցել պահանջվող ծավալի օրվա կարգավորման ջրամբարներ:
Ստեփանավան քաղաքի ջրամատակարարումը ամբողջությամբ ինքնահոս եղանակով ապահովելու համար անհրաժեշտ է նախագծել և կառուցել մոտ 26 կմ երկարությամբ 150-300 մմ տրամագծի ջրատար` Չքնաղ գետակի բարձրադիր աղբյուրներից, որի համար կպահանջվի շուրջ 500 մլն դրամ: Այդ նպատակով անհրաժեշտ է պատվիրել աղբյուրների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում:
2. Ալավերդի քաղաքի ջրամատակարարման բարելավման նպատակով անհրաժեշտ է կառուցել Գետավան-Ալավերդի ինքնահոս ջրատարը (մոտ 1500 մլն դրամ արժեքով), որի նախագծային փաստաթղթերը առկա են: Միաժամանակ, պահանջվում է վերակառուցել և գույքագրել քաղաքի ջրմուղի ցանցը, կառուցել ջրամբարները:
Հաշվի առնելով, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի և մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի զարգացման, բարելավման հիմնախնդիրների լուծումը սկսված է Գերմանիայի կառավարության KfW բանկի վարկային միջոցների հաշվին, նպատակահարմար է Ստեփանավան և Ալավերդի քաղաքների վերը նշված աշխատանքները, նույնպես ընդգրկել այդ ծրագրում:
01.07.2004 թ. տալ առաջարկություն    
 

ՀՀ 2003 թվականի պետբյուջեով հատկացված կապիտալ ներդրումների հաշվին նախատեսվում է մասամբ հիմնանորոգել Ստեփանավան և Ալավերդի քաղաքների ջրմուղ-կոյուղու ցանցերի խիստ վթարային վիճակում գտնվող հատվածները, մոտ 16 մլն դրամի սահմաններում:

01.12.2003 թ. ՋՏՊԿ  

9.3. Գյուլագարակ

9.3.1. մշակույթի տան կառուցում

մշակույթի տան կառուցում 01.11.2003 թ.
/համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ, Մ

հարցը կդիտարկվի մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

9.4. Հոբարձ

 

9.4.1. դպրոցի համար մարզադահլիճ

նոր մարզադահլիճի կառուցում

2004-2005 թթ. 01.08.2003 թ. տալ առաջարկություն

ՖԷՆ, ՔՆ, Մ  

9.4.2. գյուղի ակումբի խնդիր

գյուղի ակումբի խնդիր /նոր/

01.11.2003 թ.
/համալիր ծրագրի մշակման ավարտ/

ՔՆ հարցը կդիտարկվի մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

9.5. Վարդաբլուր

 

9.5.1. ոռոգում

Հոբարձի և Վարդաբլուրի համայնքների հողատարածությունների ոռոգման նպատակով «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակված է ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը, շինարարության արժեքը 1.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կքննարկվի «Ոռոգման համակարգերի զարգացման» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում

01.12.2004 թ. տալ առաջարկություն ՋՏՊԿ  

9.5.2. ճանապարհի վերանորոգում (մայրուղուց մինչև գյուղ)

Վարդաբլուր-Հոբարձի 2,3 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատման և բարեկարգման համար կպահանջվի 94 մլն դրամ: Ճանապարհը մարզային նշանակության է: 01.08.2003 թ. ՏԿՆ, ՖԷՆ, Մ  

9.6. Կուրթան

9.6.1. մշակույթի տան վերանորոգում մշակույթի տան վերանորոգում 01.11.2003 թ.
/համալիր ծրագրի մշակման ավարտ/
ՔՆ հարցը կդիտարկվի մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

9.7. Լեռնապատ

 

9.7.1. բնակարանային շինարարություն

բնակարանային շինարարության պետական աջակցություն մինչև
01.07.03 թ. տալ առաջարկություն
ՔՆ  

9.7.2. դպրոցի կառուցում

նոր դպրոցի կառուցում

2003-2004 թթ.

ՔՆ, Մ

 

9.8. Ղուրսալ

9.8.1. գազաֆիկացում

Գյուղն ունի 150 տնտեսություն: Նախկինում գյուղը գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 214660 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ  

9.9. Գարգառ

  

9.9.1. դպրոցի խնդիր

նոր դպրոցի կառուցում 01.08.2003 թ. տալ առաջարկություն ՔՆ  

9.9.2. մշակույթի տան կառուցում

մշակույթի տան հիմնանորոգում

01.11.2003 թ.
/համալիր ծրագրի մշակման ավարտ/
ՔՆ

հարցը կդիտարկվի մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում 

9.9.3. Վանաձոր-Տաշիր ճանապարհի վերանորոգում

1.Վանաձոր-Ստեփանավան ճանապարհահատվածի վերանորոգում
2. Ստեփանավան-Տաշիր ճանապարհի փոսային նորոգում

1. 2004 թ.
2. 2003 թ.
ՏԿՆ  

9.10. Տաշիր

  

9.10.1. թիվ 1 դպրոցի ջեռուցման խնդիր

թիվ 1 դպրոցի ջեռուցման խնդիր

01.08.2003 թ.
տալ առաջարկություն

ՔՆ ուսումնասիրությունների արդյունքում կլուծվի ջեռուցման ծրագրերի շրջանակներում

9.10.2. կիսակառույց շենքի ավարտ (հրապարակ)

կիսակառույց շենքի ավարտ /հրապարակ/ 01.08.2003 թ. տալ առաջարկություն ՔՆ, Մ  

9.10.3. թիվ 2 միջն. դպրոցի հիմնանորոգում

թիվ 2 միջն. դպրոցի հիմնանորոգում 2004-2005 թթ. ՔՆ, Մ  

9.11. Մեծավան

  

9.11.1.
գազաֆիկացում

Համայնքն ունի 2000 տնտեսություն: Նախկինում գյուղում բաժանորդ են հանդիսացել 710-ը: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 58850 դրամ: Աշխատանքները ընդգրկված են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում, ընդամենը 10,0 մլն դրամ գումարի չափով նախկին գազաբաշխման համակարգի տեխնիկական վիճակի հետազոտման և մասնակի վերականգնման համար: 2003 թ. II-IV եռ. ՀՌԳ նախագծերը առկա են

9.11.2. երկու դպրոցների վերանորոգում

երկու դպրոցների վերանորոգում 2004-2005 թթ. ՔՆ, Մ  

9.11.3. մշակույթի տան վերանորոգում

մշակույթի տան վերանորոգում

01.11.2003 թ.
/համալիր ծրագրի մշակման ավարտ/ 
ՔՆ հարցը կդիտարկվի մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

9.12. Նորաշեն

 

9.12.1.
գազաֆիկացում

Համայնքն ունի 450 տնտեսություն: Նախկինում գյուղի գազաֆիկացման աշխատանքները մնացել են անավարտ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն պահպանվել:

2003 թ. II-III եռ. Հ, ՀՌԳ ուսումնասիրման փուլում է
 

Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 37550 դրամ: Աշխատանքները մասնակի ընդգրկված են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում, ընդամենը 8,6 մլն դրամ գումարի չափով, այդ թվում համայնքի կողմից 3,0 մլն դրամ:

     

9.13. Ջրաշեն

 

9.13.1.
գազաֆիկացում

Համայնքն ունի 1068 տնտեսություն: Նախկինում գյուղը գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 42130 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում ՀՌԳ  

9.13.2. դպրոցի վերանորոգում

դպրոցի վերանորոգում

2004-2005 թթ.

ՔՆ, Մ, ՖԷՆ

 

9.14. Դսեղ

 

9.14.1. ճանապարհի վերանորոգում

Անհրաժեշտ է իրականացնել 7,6 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում և բարեկարգում: 01.08.2003 թ. տալ առաջարկություն ՏԿՆ, ՖԷՆ  

9.14.2. Հ. Թումանյանի տուն-թանգարանի վերանորոգում

Հ. Թումանյանի տուն-թանգարանի վերանորոգում 01.08.2003 թ. տալ առաջարկություն ՔՆ ԼՀ

9.15. Ալավերդի

 

9.15.1. մշակույթի տան վերանորոգում

մշակույթի տան վերանորոգում

01.11.2003 թ.
/համալիր ծրագրի մշակման ավարտ/
ՔՆ հարցը կդիտարկվի մշակույթի տների համալիր ծրագրի շրջանակներում

9.15.2. ճանապարհի վերանորոգում

Քաղաքի միջով անցնող 2,24 կմ ճանապարհի ասֆալտապատում և բարեկարգում 2003 թ. ՏԿՆ, ՖԷՆ  
9.16 Ձորամուտ  

9.16.1. խմելու ջրի մատակարարման խնդիր

Ձորամուտ գյուղը սնվում է «Սևաբերդ» ջրաղբյուրների համակարգից` 80-100 մմ տրամագծով մոտ 3 կմ երկարությամբ պողպատյա ջրատարից: Ջրատարը կառուցվել է 1968-70 թթ., այն գտնվում է տեխնիկապես անմխիթար վիճակում, առկա են մեծ հոսակորուստներ: Համայնքը ստանում է մոտ 3.0-3.5 լ/վրկ ջրաքանակ, որը բաշխվում է գյուղի 3 թաղային ընդհանուր օգտագործման ծորակներով: Գյուղն ունի 150 խոր. մ տարողության ՕԿՋ, որը նույնպես գտնվում է անմխիթար վիճակում և ջրի ախտահանում չի կատարվում:

01.10.2004 թ.

ՋՏՊԿ  
 

Համայնքի ջրամատակարարման բարելավման համար անհրաժեշտ է վերակառուցել սնող ջրատարը, կառուցել ՕԿՋ-ն և վերանորոգել ջրամատակարարման ներքին ցանցը: Նշված աշխատանքների իրականացման համար կպահանջվի մոտ 15 մլն դրամի ներդրում:
Աշխատանքների իրականացման հարցը կքննարկվի 2004 թ. սկսվող ՀԲ-ի «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրի շրջանակներում:

     

9.16.2. գազաֆիկացում

գազաֆիկացման խնդիր առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում

ՀՌԳ

 

10. Արմավիրի մարզ

10.1. Հայթաղ 

10.1.1. դպրոցի վերանորոգում

դպրոցի վերանորոգում /հիմնանորոգում և գույքի համալրում/ 01.08.2004 թ. տալ առաջարկություն

ՀՍՆՀ

համայնքի համաֆինանսավորում

10.1.2. ոռոգման ցանցի վերանորոգում

Հայթաղի համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցերի վերանորոգման հարցը Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի իրականացնել համայնքում «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ջրօգտագործողների ընկերության հիմնադրման և ընկերության անդամների կողմից շինարարության արժեքի մինչև 30 %-ի չափով ներդրումներ իրականացնելու պայմանները բավարարելու դեպքում:

01.07.2004 թ. տալ առաջարկություն

ՋՏՊԿ, Մ

 

10.2. Ծաղկալանջ

 

10.2.1. ոռոգման ջրի խնդիր

Ծաղկալանջ համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցերի վերանորոգման հարցը Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի իրականացնել համայնքում «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ջրօգտագործողների ընկերության հիմնադրման և ընկերության անդամների կողմից շինարարության արժեքի մինչև 30 %-ի չափով ներդրումներ իրականացնելու պայմանները բավարարելու դեպքում:

01.07.2004 թ. տալ առաջարկություն

ՋՏՊԿ, Մ

 

10.2.2. խմելու ջրի խնդիր

250 տնտեսություն ունեցող Ծաղկալանջ գյուղի ջրամատակարարումն իրականացվում է Աշտարակի շրջանի Նազրվանի աղբյուրներից սնվող Էջմիածին քաղաքի ջրամատակարարման համակարգից:
Գյուղի ջրագիծը անցնում է Աղավնատուն և Արագած համայնքների տարածքներով, որտեղ առկա են բազմաթիվ ապօրինի միացումներ և հոսակորուստներ: Ըստ կատարված ուսումնասիրությունների, համայնքի ջրամատակարարման խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է վերակառուցել տասնյակ տարիներ առաջ համայնքի կողմից կառուցված, սակայն շահագործման չհանձնված 1000 խոր. մ տարողության ՕԿՋ-ն և կատարել ջրատարի վթարված հատվածների վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև կառուցել 3.5 կմ երկարության 150 մմ տրամագծով՝ վերը նշված համայնքները շրջանցող ջրագիծ: Նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է պատվիրել նախագիծ:
Գյուղի ջրամատակարարման խնդրի համալիր լուծման համար, նախնական հաշվարկներով կպահանջվի 35 մլն դրամ գումար:

01.07.2004 թ. տալ առաջարկություն

ՋՏՊԿ

 

10.3. Արագած

10. 3.1. հրդեհված մանկապարտեզի
շենքի վերանորոգում
հրդեհված մանկապարտեզի շենքի վերանորոգում /վերականգնում/ 01.08.2003 թ. տալ առաջարկություն

ՏՆ

Գյուղապետը առաջարկում է վերականգնել հրդեհված շենքը: Ներդրումային ծրագրի առկայության դեպքում համայնքը պատրաստ է իր մասնաբաժին ներդրումը կատարել:

10.4. Էջմիածին

10.4.1. քաղաքի գազաֆիկացում Նախկինում ունեցել է 10732 բաժանորդ:
01.01.2003 թ. դրությամբ վերաթողարկվել է 4714 բաժանորդների գազամատակարարումը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրով նախատեսված է վերականգնել 4228 բաժանորդների գազամատակարարումը:

2003 թ.
/1-4 եռ./

ՀՌԳ

աշխատանքները սկսված են

 

10.5. Հովտամեջ

10.5.1. դպրոցի
խնդիր

Հովտամեջ գյուղում դպրոցի կառուցման խնդիր`
Երեք գյուղերի համար մեկ դպրոց է կառուցվել Ծիածանում (Հովտամեջ, Ծաղկունք), որը բոլորովին արդյունավետ չէ:

01.08.2003 թ. տալ առաջարկություն ՔՆ, ԿԳՆ, Մ  
10.6. Աղավնատուն  

10.6.1. գյուղի գազաֆիկացում

Գյուղն ունի 600 տնտեսություն: Նախկինում գազաֆիկացված չի եղել: Մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 43330 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում:

2004-2007 թթ. ՀՌՔ  

10.6.2. դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում

դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում

2004-2005 թթ.

ՔՆ

ՀՀ հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագիր

10.6.3. խմելու ջրի խնդիր

Գյուղն ունի 1846 բնակիչ, որոնց ջրամատակարարումն իրականացվում է «Բազմաղբյուր» կապտաժային կառուցվածքների ինքնահոս համակարգի 300 մմ տրամագծի պողպատե ջրատարի 6 կմ երկարությամբ ճյուղով, առանց օրվա կարգավորիչ ջրամբարի: Ջրամատակարարման ցանցը 100-150 մմ տրամագծի մոտ 4.3 կմ երկարությամբ թուջե, պողպատե խողովակաշար է, որը կառուցվել է մինչև 1967 թվականը: Գյուղի բնակչությունը ստանում է 4.5-5 լ/վրկ ջրաքանակ իրենց տներում և փողոցային ընդհանուր օգտագործման ծորակներից օրվա ընթացքում 6 ժամ տևողությամբ` համաձայն գրաֆիկի:
Շահագործումն իրականացվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Էջմիածին» մասնաճյուղի կողմից: Ջրամատակարարման բարելավման համար անհրաժեշտ է փոխել բաշխիչ ցանցի մոտ 2 կմ երկարությամբ հատվածները, որի համար կպահանջվի շուրջ 20,0 մլն դրամ:

01.11.2004 թ. տալ առաջարկություն ՋՏՊԿ  

11. Երևան

11.1. Քանաքեռ-Զեյթուն

11.1.1. Քանաքեռ թաղամասի գազաֆիկացում

2003 թ. ծրագրով նախատեսվում է վերականգնել Քանաքեռ թաղամասի՝ Քանաքեռի 12-րդ փ., Սարկավագի փ. և Սարկավագի նրբանցքով պարփակված թաղամասի գազամատակարարումը: Աշխատանքները կատարվելու են համաֆինանսավորման պայմանով, այդ թվում՝ համայնքի կողմից` 20,0 մլն դրամի և ՀՌգ-ի կողմից` 20,0 մլն դրամի չափով: 2003 թ. I-IV եռ. Հ, ՀՌԳ, ՀՀՆԱ  աշխատանքները սկսված են

11.2. Նորք-Մարաշ

 

11.2.1. կենտրոնական փողոցի բարեկարգում և լուսավորում

Համայնքում նախատեսվում է իրականացնել հետևյալ կենտրոնական փողոցների բարեկարգման աշխատանքները՝ Արմենակյան - Հովսեփյան-հեռուստատեսության կենտրոն 4,2 կմ /մոտ 370 մլն դրամ/, փ.Արմենակյան - Օրթոպեդիկ հիվանդանոց 1,3 կմ /մոտ 76 մլն դրամ/։

2004-2005 թթ. 01.08.2003 թ. տալ առաջարկություն Ք, Հ  

11.2.2. 9-րդ փողոցի գազաֆիկացում

Փողոցում առկա է 30 տնտեսություն: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է 50000 դրամ: Աշխատանքները ընդգրկված չեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2003 թ. ծրագրում: առաջարկվում է քննարկել 2004-2007 թթ. զարգացման ծրագրերում ՀՌԳ  

11.3. Էրեբունի

    

11.3.1. գազաֆիկացում

Սարի թաղ թաղամասն ունի 1500 տնտեսություն:
Նախկինում գազաֆիկացված չի եղել: Գազաֆիկացման համար մեկ բաժանորդի հաշվարկով միջին ծախսը կազմում է  40000 դրամ:

2003-2004 թթ. ՀՌԳ, Հ, ՀՀՆԱ  

11.3.2. ջրամատակարարում (կարգավորիչ ջրամբարի կառուցում)

Էրեբունի համայնքի ջրամատակարարման համար ներկայումս գործում է մեկ կարգավորիչ ջրամբար՝ 10 հազ. խոր. մ ծավալով, որը հնարավորություն չի ընձեռում անհրաժեշտ մակարդակով կազմակերպել նշված համայնքի ջրամատակարարումը:
Համաձայն քաղաքի ջրամատակարարման ցանցերի գոտիավորման սխեմայի, 1990-ական թվականների սկզբին սկսվել էր 8 հազ. խոր. մ ծավալով ևս մեկ ջրամբարի կառուցումը Սարի թաղի բարձունքում, որի շինարարությունը մնացել է անավարտ` ֆինանսավորման բացակայության պատճառով:
Կատարված են աշխատանքների շուրջ
8%-ը:
Ջրամբարի բացակայության պատճառով համայնքի ջրօգտագործողների մի մասի ջրամատակարարումը իրականացվում է անկանոն ձևով և ոչ նպատակահարմար ժամերի:
Ջրամատակարարման կարգավորման նպատակով, հաշվի առնելով ֆինանսական միջոցների սուղ լինելը, նպատակահարմար է կառուցել գոնե 3-5 հազ. խոր. մ ծավալով ջրամբար, որի համար, նախնական հաշվարկներով, կպահանջվի մոտ 90-130 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Ջրամբարի կառուցումը նախատեսվում է իրագործել Համայնքային զարգացման ընթացիկ վարկային ծրագրի խնայված միջոցներով: Հնարավորության դեպքում այդ աշխատանքները կսկսվեն 2003 թվականի 4-րդ եռամսյակում:
01.06.2004 թ. ՋՏՊԿ  

11.3.3. թիվ 47 դպրոցի վերանորոգում

դպրոցական մասնաշենքի հիմնանորոգում

2004-2005 թթ.

ՔՆ

 

11.3.4. մանկապարտեզի վերանորոգում

Սարի թաղ թաղամասի մանկապարտեզի վերանորոգում /հիմնանորոգում/

2004-2005 թթ. Ք  

11.3.5. 18 վթարային տների խնդրի կարգավորում

18 վթարային տների խնդրի կարգավորման հարցը (պետական աջակցություն) 01.08.2003 թ. ՔՆ, Ք, ՖԷՆ  

11.4. Դավթաշեն

  

11.4.1. թիվ 200 դպրոցի վերանորոգում

«Բ» բլոկի շքամուտքի ավարտը /սպորտդահլիճ, հանդիսությունների տուն/

2004 թ.

ՀՍՆՀ

համայնքի համաֆինանսավորում

11.4.2. մասնավոր սեկտորի շուրջօրյա ջրամատակարարում

Դավթաշեն թաղամասի մասնավոր հատվածում (գյուղ Դավթաշեն) հաշվառված են 585 բաժանորդներ, որից 570-ը ապահովված են շուրջօրյա ջրամատակարարումով: Այժմ իրականացվում են աշխատանքներ անհատական բնակելի տների մուտքագծերում ջրաչափերի տեղադրման ուղղությամբ, որի արդյունքում խնայված ջրի հաշվին շուրջօրյա ջրամատակարարում կունենան նաև մնացած 15 բաժանորդները: Այդ աշխատանքները նախատեսվում է ավարտել ս/թ հունիսին: 2003 թ. 3-րդ եռ. ՋՏՊԿ  

11.4.3. Դավթաշենի կամրջից Աշտարակի խճուղի տանող ճանապարհի վերանորոգում

Շինարարությունը նախատեսված էր իրականացնել «Լինսի» հիմնադրամի միջոցներով Երևանի փողոցների վերականգնման ծրագրով: Նախագծային փաստաթղթերը պատրաստ են: Լրացուցիչ գումարների առկայության դեպքում այն կիրականացվի: Կառույցի նախահաշվային արժեքը /երկու տրանսպորտային հանգույցով/ կազմում է 2555 մլն դրամ: 01.09.2003 թ. տալ առաջարկություն ՖԷՆ, Ք, ԼՀՃԾ, ՏԿՆ  

11.5. Ավան

 

11.5.1. ջրամատակարարում

Ավան և Ավան-Առինջ թաղամասերի ջրամատակարարումը ձմռան ամիսներին իրականացվում է ժամը 15։00-19։00-ը: Նման գրաֆիկը պայմանավորված է նրանով, որ ջեռուցման սեզոնի ընթացքում կաթսայատները սառը ջրով ապահովելու նպատակով գրաֆիկից դուրս ժամերին օրվա կարգավորիչ ջրամբարից բաց է թողնվում որոշակի ջրաքանակ, որի արդյունքում ջրամբարում ավելի քիչ ծավալով ջուր կուտակելու պատճառով հնարավոր չի լինում ջրամատակարարումը իրականացնել ավելի երկար տևողությամբ և բնակչության համար նպատակահարմար ժամերին: Ջեռուցման սեզոնի ավարտից հետո ջրամատակարարումը կիրականացվի առավոտյան ժամը 6:00-9:00-ը և երեկոյան ժամը 18:00-21:00-ը: 2003-2004 թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել որոշակի աշխատանքներ`թաղամասերի ջրամատակարարման ժամերը երկարացնելու նպատակով: 01.08.2004 թ. ՋՏՊԿ  

11.5.2. բարձրահարկ շենքերի տանիքների վերանորոգում

Նշված խնդրի իրականացումը քննարկվում է բազմաբնակարան շենքերի պահպանմանն ուղղված աջակցության ծրագրերին մասնակցության համար ՀՀ 2003 թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:

2004-2005 թթ. Ք համատիրություններին աջակցման ծրագրերի շրջանակներում պետական աջակցություն

11.6. Աջափնյակ

 

11.6.1. 5 վթարային շենքերի ամրացում

ՀՀ Նախագահի կողմից 5 վթարային տների ամրացմանն աջակցություն 2003-2004 թթ. Հ, Ք, ՀՀՆԱ  

11.6.2. 16-րդ թաղամասում 33 բազմահարկ շենքերի ջեռուցում

16-րդ թաղամասում 33 բազմահարկ շենքերի ջեռուցում 01.08.2003 թ. տալ առաջարկություն ՔՆ, ՖԷՆ, Ք հարցը կդիտարկվի բազմաբնակարան շենքերի ջեռուցման ծրագրերի շրջանակներում /ՔՆ/

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԴԻՐՆԵՐ

 

 

Հիմնախնդիրներ /խնդիրը բարձրացնող համայնքը/

տեղեկատվություն հիմնախնդրի վերաբերյալ, պատասխանատու

կատարման ժամկետ

1.

Թունաքիմիկատների և պարարտանյութերի մատակարարման և որակի խնդիր

ԳՆ, ԱՏԶՆ /ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչություն/

01.08.2003 թ. տալ առաջարկություն
2.

Ջրմուղ-կոյուղու աշխատողների աշխատավարձի պարտք
/1999-2000 թթ./

ՖԷՆ, ՋՏՊԿ

01.08.2003 թ. տալ առաջարկություն

3.

2000 թ. գործազրկության նպաստների պարտք

ՖՆ, ՍԱՊԿ

01.08.2003 թ. տալ առաջարկություն

4.

Երևանում գյուղատնտեսական մթերքների իրացման /վերավաճառքի/ խնդիր

Ք, ԳՆ, ՏՆ 01.07.2003 թ. տալ առաջարկություն
5.

Մշակութային արժեքների արտահանման գործընթացի պարզեցում

ՄԿ, ՄՆ

01.07.2003 թ.
տալ առաջարկություն

6.

Բարձր լեռնային գոտիավորման խնդիր /Կրասնոսելսկ /Ճամբարակ/, Լեռնանիստ, Բարձրունի և այլ համայնքներ/

ՏՆ, ԿՊԿ, ՔՆ

01.07.2003 թ. տալ առաջարկություն
7.

անջրդի հողերի հարկավորման խնդիր

ԳՆ, ԿՊԿ, ՖԷՆ, ՀՊԾ

01.08.2003 թ. տալ առաջարկություն

8.

Ռադիոկապի բարելավում /Թովուզ, Արթիկ, Մելիքգյուղ/

ՏԿՆ
Հանրապետության տարածքում լարային ռադիոցանցի հետագա պահպանման, շահագործման և զարգացման նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից մշակվել է միջոցառումների համալիր ծրագիր և ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ: Նշված ծրագրի իրագործման համար անհրաժեշտ 164040,0 հազ. դրամի չափով ֆինանսավորման հարցը ներկայումս քննարկվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

01.09.2003 թ. տալ առաջարկություն
9.

Հեռուստահաղորդումների հեռարձակում /Աղավնավանք, Այգուտ, Սուրենավան, Սարավան, Աշոցք, Թումանյան ավան, Ծաղկավան, Շիշկերտ, Նյուվադի/

ՏԿՆ
Ներկայումս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն առաջնահերթ աշխատանքներ է իրականացնում Հանրապետության բնակավայրերում ՀՀՀ ծրագրերի սփռումն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ տարածքում ՀՀՀ ծրագրի սփռումն ապահովելու նպատակով աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կմշակվեն և կիրականացվեն համապատասխան միջոցառումներ հանրապետության բնակավայրերում այլ հեռուստածրագրերի սփռումն ապահովելու համար:

 

01.09.2003 թ. տալ առաջարկություն

10.

Ճանապարհների վերանորոգում /Գետափ, Ներքին Խնձորեսկ, Մեծավան, Նորաշեն, Սանգյառ, Ծաղկահովիտ, Աղավնատուն/

ՏԿՆ
Նշված բնակավայրերում համայնքային ճանապարհները գտնվում եմ համայնքների հաշվեկշռում: Համապատասխան ֆինանսավորման հարցի լուծման դեպքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է աջակցել համայնքներին շինարարական աշխատանքների կատարմանը:
01.07.2003 թ. տալ առաջարկություն
11.

Հեռախոսակապի խնդիր /Ոսկեվազ, Ագարակ, Կոշ, Սարչապետ, Ագարակ, Ձորամուտ, Հոբարձ, Գարգառ, Մելիքգյուղ, Աղավնատուն, Ծաղկավան, Վազաշեն, Մեծ Մասրիկ, Գեղադիր, Հացավան, Մայիսյան, Աշոցք/

ՏԿՆ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հետամուտ է «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի ներդրումային պարտավորությունների և ընկերության կողմից ներկայումս մշակվող 2003-2007 թթ. գործարար ծրագրով նախատեսվող աշխատանքների ցանկում նշված բնակավայրերն ընդգրկելու և հեռախոսակապով ապահովելու գործում:

 

2003-2007 թթ.