Գլխավոր տեղեկություն
Համար
N 211-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.09-2025.06.22 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2025
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.06.2025
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2025

600.0211.11.06.25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունիսի 2025 թվականի

N 211-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման և գրավոր քվեարկության կազմակերպման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի N 462-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 232-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝

1) 9-րդ կետում «արձանագրումը» բառը փոխարինել «սույն կարգի 56-րդ կետով սահմանված կարգով նշագրված արձանագրության ներկայացումը նիստը նախագահողի համաձայնեցմանը» բառերով.

2) 13-րդ կետում «համաձայնեցվում է» բառից հետո լրացնել «Հանձնաժողովի գործունեության իրավաբանական սպասարկման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման և» բառերը.

3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Նախագծի վերաբերյալ անհամաձայնության դեպքում Հանձնաժողովի գործունեության իրավաբանական սպասարկման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման կամ Շահագրգիռ ստորաբաժանման ղեկավարը հայտնում է իր անհամաձայնության կամ վերապահումով համաձայնության հիմքերի (պատճառների) մասին: Այդ դեպքում Ստորաբաժանման ղեկավարը հարցը համակարգող Հանձնաժողովի անդամին կարող է ներկայացնել զեկուցագիր՝ առաջարկելով նախքան հարցի՝ Հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կազմակերպել Նախագծի նախնական քննարկում։»․

 4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«15. Հանձնաժողովի անդամը կարող է Նախագծի առնչությամբ Հանձնաժողովի անդամների կամ իր մասնակցությամբ նախնական քննարկում կազմակերպելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Հանձնաժողովի նախագահին։ Եթե քննարկումից հետո Նախագծի վերաբերյալ տարաձայնությունները չեն վերանում կամ Հանձնաժողովի անդամի կողմից քննարկում կազմակերպելու վերաբերյալ առաջարկ չի ներկայացվում, ապա Նախագիծը ներկայացվում է Հանձնաժողովի նիստի քննարկմանը։»․

5) 23-րդ կետում «Ստորաբաժանման և Շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին» բառերը փոխարինել «ստորաբաժանումների ղեկավարներին» բառերով․

6) 31-րդ կետում «Ստորաբաժանման» բառից հետո լրացնել «, Հանձնաժողովի գործունեության իրավաբանական սպասարկման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման» բառերը.

7) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննարկվելու դեպքում նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեն Հանձնաժողովի անդամները, գլխավոր քարտուղարը, Ստորաբաժանման, Հանձնաժողովի գործունեության իրավաբանական սպասարկման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները, Արձանագրողը, իսկ այլ անձանց մասնակցությունը որոշվում է նիստը նախագահողի կողմից։»․

8) 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Հանձնաժողովի նիստի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը Պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացվում է նիստին մասնակցած Հանձնաժողովի անդամների, Ստորաբաժանման և Հանձնաժողովի գործունեության իրավաբանական սպասարկման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների նշագրմանը, այնուհետև՝ գլխավոր քարտուղարի հաստատմանը, ով այն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նիստը նախագահողի ստորագրմանը։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

11 հունիսի 2025 թ.
ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2025 թվական: