ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«16» հունիսի 2025 թ. |
N 51-Ն |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9.7 կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
6/16/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հունիսի 16-ի N 51-Ն հրամանի |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ
2 Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը, կամ անհատ ձեռնարկատերը դիմում-հայտը՝ համապատասխան լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն)՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին:
3 Դիմում-հայտը լրացվում է համաձայն N 1 ձևի:
4 Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը ներառում է համաձայն N 2 ձևի՝
1) անվանումը,
2) ուղղությունը, ոլորտը,
3) ծրագրի նպատակը,
4) ակնկալվող վերջնարդյունքները,
5) սովորողների տարիքային խումբը,
6) ուսուցման կազմակերպման ձևը՝ անհատական, խմբային, խմբում սովորողների քանակը,
7) ուսումնական պլանը՝ (ժամաքանակը՝ գործնական, տեսական, բովանդակությունը),
8) պահանջվող նյութատեխնիկական բազան,
9) օգտագործված գրականության ցանկը, հղումները:
5 Նախարարությունը դիմում-հայտը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը փորձաքննության է ուղարկում ոլորտում նման գործառույթ իրականացնող կամ ծրագրի բնույթով պայմանավորված մասնագիտացված կազմակերպությանը, որն առավելագույնը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է փորձագիտական եզրակացություն:
6 Կազմակերպության տրամադրած դրական փորձագիտական եզրակացության հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ Նախարար) հրամանով երաշխավորվում է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը:
7 Դրական փորձագիտական եզրակացության վերաբերյալ հայտատուն ծանուցվում է դիմումում նշված էլեկտրոնային հասցեով:
8 Երաշխավորված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը տեղադրվում են Նախարարության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև ուսուցման ազգային ռեեստրում:
9 Բացասական փորձագիտական եզրակացության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով, Նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին դիմումում նշված էլեկտրոնային հասցեով:
10 Հայտատուն՝ բացասական փորձագիտական եզրակացության արդյունքում, լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի լրամշակման դեպքում կարող է կրկին դիմել Նախարարություն երաշխավորման հայտով՝ նույն ընթացակարգով:
11 Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական մարմինների կողմից հաստատված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը համարվում են երաշխավորված ինքնաշխատ եղանակով:
12 Բարձրագույն ուսումնական հաստատությունների լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը երաշխավորվում են նախարարի հրամանով՝ ինքնաշխատ եղանակով, առանց փորձագիտական եզրակացության, գիտական խորհրդի կողմից հաստատված ծրագրերի վերաբերյալ որոշման առկայության դեպքում:
13 Երաշխավորված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերում բովանդակային փոփոխություն կատարելու դեպքում, հայտատուն դիմում է Նախարարություն երաշխավորման հայտով՝ նույն ընթացակարգով:
Ձև N 1
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
________________________________________________ -ին
____________________________________________________
________________________________________________ - ից
(ֆիզիկական անձի պարագայում՝ հայտատուի Ա.Ա.Հ,, ՀԾՀ,
ինչպես նաև դրանք հավաստող փաստաթղթերի պատճենները, կամ
ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք, իրավաբանական անձի կամ անհատ
ձեռնարկատիրոջ պարագայում՝ պետական ռեգիստրի գրանցման համարը, ՀՎՀՀ)
_____________________________________________________
(հաշվառման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (e-mail))
_____________________________________________________
(գործունեության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (e-mail))
_____ ԴԻՄՈՒՄ____
Խնդրում եմ երաշխավորել լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը (ծրագրերը)
_______________________________________________________________________
ծրագրի (ծրագրերի) անվանումը
Լրացուցիչ կրթության ծրագրի (ծրագրերի) իրականացման ձևը՝
առկա____________ |
|
___________հեռավար_________ |
|
_________համակցված_______ |
| |||
առկա ծրագրի համար համապատասխան տարածքի առկայություն |
| |||||||
հեռավար ծրագրի համար տեղեկատվություն համապատասխան կապի, տեխնիկական միջոցների և սարքավորումների առկայություն |
| |||||||
համակցված ծրագրի համար վերոնշյալ բոլոր պայմանների առկայություն |
|
Դիմող` ______________ (ստորագրություն) |
«___» ________20___ թ |
Ձև N 2
ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
(նշել ծրագրի անվանումը՝ օրինակ խոհարարություն)
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՈԼՈՐՏԸ
(ազգային խոհանոց)
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Նպաստել
2. Արժևորել
3. Ձևավորել
4. Զարգացնել
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
1. .................
2. .................
3. .................
4. .................
5. .................
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
(նշել սովորողների տարիքային խումբը,որի շրջանակում իրականացվելու է ծրագիրը)
ՈւՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁևԸ
(անհատական, խմբային)
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ
Հ/Հ |
Թեմայի անվանումը, բաժինը |
Ժամերի քանակը | ||
Տեսական |
Գործնական |
Ընդամենը | ||
I |
||||
1 |
||||
2 |
||||
3 |
||||
4 |
||||
5 |
||||
II |
||||
1 |
||||
2 |
||||
3 |
||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
216 ժամ |
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ, ՀՂՈՒՄՆԵՐ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2025 թվական: