ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 801-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 18-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 8, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ 36,242.8 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ–ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում արևմտյան աստիճանավանդակի հատվածում վերելակի տեղադրման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) 80.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի հ. 91 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ գրատախտակների ձեռքբերման համար.
2) 240.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ տպիչ սարքերի ձեռքբերման համար։
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝
1) 289.4 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մարտունու Ս․Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին ամրացված շենքի տանիքի մասնակի նորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.
2) 190.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մարտունու Մ․Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ ջրի ուլտրաձայնային հոսքաչափի ձեռքբերման համար։
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ 3,560.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ-ին` կենտրոնի շենքի տանիքի, հուշ-տնակի նորոգման, տարածքի բարեկարգման աշխատանքների լրացուցիչ ծավալների ֆինանսավորման համար։
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝
1) Երևանի հ․8 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2023 թվականի հունվարի 24-ին «Բիդեք» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-23/2 պայմանագրում՝ պայմանագրի ընդհանուր գնի 25.57 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները․
2) Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան N 1 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով ստորև նշված պայմանագրերում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.
ա․ 2024 թվականի փետրվարի 9-ին «Այպոշին» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-24/2 պայմանագրում՝ պայմանագրի ընդհանուր գնի 38.57 տոկոսի չափով,
բ․ 2024 թվականի հունվարի 16-ին «Սերպանտին Ինժենիրինգ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայության մատուցման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-24/14 պայմանագրում՝ պայմանագրի ընդհանուր գնի 35.45 տոկոսի չափով․
3) Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի մարզադահլիճի կառուցման նպատակով՝
ա․ կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով ստորև նշված պայմանագրերում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.
– 2024 թվականի փետրվարի 7-ին «Թրեյդ Մետալլս» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-24/1 պայմանագրում՝ պայմանագրի ընդհանուր գնի 31.78 տոկոսի չափով,
– 2024 թվականի մայիսի 14-ին «ԼԻԼ-ՌՈՒԶ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայության մատուցման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-24/44 պայմանագրում՝ պայմանագրի ընդհանուր գնի 26.16 տոկոսի չափով․
բ․ կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություններ կատարելով 2024 թվականի փետրվարի 7-ին «Թրեյդ Մետալլս» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-24/1 պայմանագրում պայմանագրի գնի 24.65 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները.
4) Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման նպատակով՝
ա․ կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով 2024 թվականի սեպտեմբերի 3-ին «Բիդեք» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-24/12 պայմանագրում պայմանագրերում՝ պայմանագրի ընդհանուր գնի 24.7 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները,
բ․ կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություններ կատարելով 2024 թվականի սեպտեմբերի 3-ին «Բիդեք» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-24/12 պայմանագրում՝ պայմանագրի գնի 58.7 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|