ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է1» կետով․
«է1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի.»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) «բանկերը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան» բառերը փոխարինել «բանկերը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և կրիպտոակտիվների պահառություն իրականացնելու իրավունք ունեցող անձը» բառերով․
2) «արժեթղթերի» բառից հետո լրացնել «և կրիպտոակտիվների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-178-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական: