Գլխավոր տեղեկություն
Համար
N 189
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-28.02.1991)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1989/ապրիլ
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.04.1989
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 1989 թ. N 189

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հայկական ԽՍՀ տարածքում ստեղծել արտադրողական ուժերի տեղաբաշխման հանրապետական հանձնաժողով:

2. Հաստատել հանրապետական հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:

3. Հանրապետական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել և հաստատել Հայկական ԽՍՀ տարածքում արտադրողական ուժերի տեղաբաշխման աշխատանքների կազմակերպման կարգը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թ. դեկտեմբերի 17-ի «Հայկական ՍՍՀ տարածքում նոր արդյունաբերական ձեռնարկությունների տեղաբաշխման, գործողների վերակառուցման ու ընդարձակման գծով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հանձնաժողով ստեղծելու մասին» N 823 որոշումը:

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

հԱՎԵԼՎԱԾ

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի

1989 թ. ապրիլի 14-ի N 189 որոշման

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

Մ. Ց. Մկրտչյան  

- Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահ (նախագահ)

Ա. Վ. Իսրայելյան   - Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալ (նախագահի տեղակալ)
Վ. Հ. Համբարձումյան   - Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահ
Գ. Գ. Հարությունյան   - Հայաստանի կոմկուսի Կենտկոմի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ
Ն. Կ. Այվազյան   - Հայկական ԽՍՀ պետագրոարդի նախագահի տեղակալ` Հայկական ԽՍՀ մինիստր 
Ա. Ս. Ալեքսանյան   - Հայկական ԽՍՀ պետշինի նախագահի տեղակալ
Է. Փ. Ավագյան   - Երքաղսովետի գործկոմի նախագահ
Յու. Լ. Ջավադյան   - Հայկական ԽՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստր
Ի. Յա. Սեմյոնով   - Հայկական ԽՍՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեի նախագահ
Հ. Վ. Թարջումանյան   - Հայկական ԽՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի նախագահ
Հ. Ա. Մելքումյան   - Հայկական ԽՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ու շահագործման մինիստր
Լ. Խ. Մելքոնով   - Հայկական ԽՍՀ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ
Ա. Ն. Շախվերդյան   - Հայկական ԽՍՀ պետմատի նախագահի առաջին տեղակալ
Գ. Մ. Սարուխանյան   - Հայկական ԽՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրի տեղակալ
Մ. Ա. Գևորգյան   - Հայկական ԽՍՀ պետպլանին առընթեր էկոնոմիկայի ու պլանավորման ԳՀԻ-ի դիրեկտորի պաշտոնակատար
Մ. Խ. Քոթանյան   - Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի ԳՀԻ-ի դիրեկտոր
Մ. Թ. Հակոբյան   - Հայկական ԽՍՀ պետպլանի արտադրողական ուժերի տարածքային պլանավորման ու տեղաբաշխման բաժնի պետ (պատասխանատու քարտուղար)

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ