Գլխավոր տեղեկություն
Համար
N 540-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2025
Ընդունող մարմին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.08.2025
Ստորագրող մարմին
Նախագահին ժամանակավոր փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
15.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

15 օգոստոսի 2025 թվականի

N 540-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԻՏԱՆՑՄԱՆ ԵՎ ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 87-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը և 2-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Սահմանել դիտանցման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն հավելված 1-ի։

2. Սահմանել հսկիչ գնման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն հավելվածի 2-ի։

3. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 8-ի «Դիտանցման և հսկիչ գնման արդյունքների վերաբերյալ արձանագրությունների ձևերը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 177-Ն և 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 193-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 87-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

5. Մինչև սույն որոշումը ընդունված հրամանների հիման վրա իրականացվող դիտանցումների և հսկիչ գնումների նկատմամբ կիրառելի են մինչև սույն որոշումը ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները։

Նախագահին
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈԽԱՐԻՆՈՂ

Տ. Մարկոսյան

2025 թ. օգոստոսի 15

Երևան

Հավելված 1

Մրցակցության և սպառողների շահերի

պաշտպանության հանձնաժողովի

2025 թվականի օգոստոսի 15-ի

N 540-Ն որոշման

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____

ԴԻՏԱՆՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

_________________________________________________________________________________________

(դիտանցում իրականացնող անձի՝ դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանում նշված տվյալները)

կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի «__» «_________» 20__թ. N____ հրամանի` հիման վրա

__________________________________________ (___________________________________________________)

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը)                                  (հասցեն, ՀՎՀՀ, առկայության դեպքում՝ հեռ. համարը)

մոտ _______________________________________________________________________________________

(դիտանցման իրականացման վայրը)

իրականացվեց դիտանցում։

Դիտանցման արդյունքում պարզվեց հետևյալը.

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

Դիտանցման ընթացքում տեսաձայնագրում ___________________________________________________

(իրականացվել է, չի իրականացվել)

Դիտանցման ընթացքում լուսանկարահանում ___________________________________________________

(իրականացվել է, չի իրականացվել)

Դիտանցման ընթացքում կիրառված տեսանկարահանող կամ լուսանկարահանող միջոցների վերաբերյալ տվյալները (տեսակը, մակնիշը և մոդելը).

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

Արձանագրությանը կցվող լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր`

(կցվող լուսանկարների, փաստաթղթերի, էլեկտրոնային կրիչների, այլ նյութերի քանակը թվերով)

Մինչև արձանագրության կազմումը դիտանցմանը խոչընդոտելու դեպքերը և անձինք`

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

Դիտանցման արդյունքում կազմվեց սույն արձանագրությունը երկու օրինակից։

Տնտեսավարող սուբյեկտի աշխատող կամ այլ ներկայացուցիչ, այդ թվում՝ նրա անունից ապրանքներ վաճառող, առաքող կամ հանձնող, ծառայություններ մատուցող կամ դրամական հաշվարկ կատարող անձ`

_________________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Դիտանցման ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ

Չունեմ առարկություններ ___________________________________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ունեմ առարկություններ ____________________________________________________________________

Առարկությունները կցվում են (առդիր _________ էջ)

Ստացա արձանագրության օրինակը

__________________________________________________________________________________________

Արձանագրության օրինակը տնտեսավարող սուբյեկտին չհանձնելու պատճառը

Արձանագրությունը կազմեց (կազմեցին)

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

«___» «_______________» 20__ թ.

Հավելված 2

Մրցակցության և սպառողների շահերի

պաշտպանության հանձնաժողովի

2025 թվականի օգոստոսի 15-ի

N 540-Ն որոշման

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____

ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

(հսկիչ գնում իրականացնող անձի՝ հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հրամանում նշված տվյալները)

կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի «__» «_________» 20__թ. N____ հրամանի` հիման վրա

__________________________________________ (___________________________________________________)

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը)                                  (հասցեն, ՀՎՀՀ, առկայության դեպքում՝ հեռ. համարը)

մոտ _____________________________________________________________________________________

(հսկիչ գնման իրականացման վայրը)

իրականացվեց հսկիչ գնում։

Հսկիչ գնման արդյունքներ`

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

Հսկիչ գնման ընթացքում տեսաձայնագրում ____________________________________________________

(իրականացվել է, չի իրականացվել)

Հսկիչ գնման ընթացքում լուսանկարահանում ___________________________________________________

(իրականացվել է, չի իրականացվել)

Հսկիչ գնման ընթացքում կիրառված տեսանկարահանող կամ լուսանկարահանող միջոցների վերաբերյալ տվյալները (տեսակը, մակնիշը և մոդելը).

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

Արձանագրությանը կցվող լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր`

_________________________________________________________________________________________

(կցվող լուսանկարների, փաստաթղթերի, էլեկտրոնային կրիչների, այլ նյութերի քանակը թվերով)

Մինչև արձանագրության կազմումը հսկիչ գնմանը խոչընդոտելու դեպքերը և անձինք`

_________________________________________________________________________________________

Հսկիչ գնման արդյունքում կազմվեց սույն արձանագրությունը երկու օրինակից։

Տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, առաքող կամ հանձնող, ծառայություններ մատուցող կամ դրամական հաշվարկ կատարող անձ`

_________________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Հսկիչ գնման ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ

Չունեմ առարկություններ ___________________________________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ունեմ առարկություններ ____________________________________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Առարկությունները կցվում են (առդիր _________ էջ)

Ստացա արձանագրության օրինակը

_________________________________________________________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Արձանագրության օրինակը տնտեսավարող սուբյեկտին չհանձնելու պատճառը

_________________________________________________________________________________________

Արձանագրությունը կազմեց (կազմեցին)

_________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

«___» «_______________» 20__ թ.

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2025 թվական: