Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.01.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2025 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ 11-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-ին կետին և 112-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի 11-րդ աղյուսակում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հունվարի 27-ի

թիվ 11 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի 11-րդ աղյուսակում կատարվող

 

14.3.6.13.4 և 14.3.6.13.5 դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«*.13.4. Փաստաթղթի համարը (сsdо:Dос1d)

«Նախորդող փաստաթուղթը» վանդակը

«Նախորդող փաստաթուղթը» վանդակը

01

եթե «Էքսպրես բեռների համար մաքսային հայտարարագրի գրանցման համարը (сасdо:ЕхргеssСаrgоDeclarationIDetails)» վավերապայմանը լրացված չէ, և մինչև էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելը ապրանքները հանձնվել են ժամանակավոր պահպանման, ապա «Փաստաթղթի համարը (сsdо:Dос1d)» վավերապայմանը պետք է լրացվի

*.13.5. Փաստաթղթի ամսաթիվը (csdo:DocCreationDate)

«Նախորդող փաստաթուղթը»

վանդակը

«Նախորդող փաստաթուղթը»

վանդակը

01

եթե «Փաստաթղթի համարը (csdo:‌Doc‌Id)» վավերապայմանը լրացված է, ապա «Փաստաթղթի ամսաթիվը (csdo:DocCreationDate)» վավերապայմանը պետք է լրացվի, այլապես «Փաստաթղթի ամսաթիվը (csdo:Doc CreationDate)» վավերապայմանը չպետք է լրացվի

1

եթե «Փաստաթղթի ամսաթիվը (csdo:DocCreationDate)» վավերապայմանը լրացված է, ապա վավերապայմանի արժեքը պետք է համապատասխանի հետևյալ ձևանմուշին՝ УУУУ-ММ-DD»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական: