Գլխավոր տեղեկություն
Համար
N 340-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2025 թվականի N 340-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՆՈՒՂԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ NN 1 ԵՎ 3 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ, ՏԻՐԱՊԵՏՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 5-րդ կետի «ա» ենթակետը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Քաղաքաշինություն» բաժնի 15-րդ կետի 15.7-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում` փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի NN 1 և 3 բազմաբնակարան վթարային շենքերի բնակարաններում փաստացի բնակվող, տիրապետող կամ օգտագործող (բնակարանը փաստացի և բացահայտ գտնվում է անձի կամ անձանց տիրապետման ներքո և օգտագործում է, որպես սեփական գույք) բնակիչներին (այսուհետ՝ շահառուներ) բնակարանային պայմանների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմին 2025 թվականին հատկացնել 182,500.0 հազ. դրամ, որն ուղղվում է շահառուներին բնակարան ձեռք բերելու համար բնակարանի (բնակելի տան) գնման վկայագրի տրամադրման կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման համար։

3. Շահառուներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով վկայագրի միջոցով տրամադրել ֆինանսական աջակցություն՝ սույն որոշման N 7 հավելվածով հաստատվող կարգի համաձայն։

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ շահառուներին վկայագրերի տրամադրման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմը:

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝

1) ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ, մինչև համապատասխան աշխատանքների ավարտը.

2) շահառուներին աջակցության տրամադրման գործընթացն իրականացնել սույն որոշման և դրանով հաստատված հավելվածով սահմանված կարգի համաձայն:

6. Սահմանել, որ ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի ավարտից հետո շահառուներն իրենց կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող բնակարաններն ազատում են 1-ամսյա ժամկետում։

(6-րդ կետը փոփ. 14.11.25 N 1604-Ն)

7. Առաջարկել Արմավիր համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմին ներկայացնել շահառուների ցուցակը և նրանց մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը.

2) սույն որոշման 2-րդ կետում նշված վթարային շենքերի բնակեցումից ազատված բնակարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում.

3) սույն որոշմամբ նախատեսված ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի ավարտից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համայնքի միջոցների հաշվին 6-ամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված վթարային շենքերի քանդման աշխատանքները:

(7-րդ կետը փոփ. 14.11.25 N 1604-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 340-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 340-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 340-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 340-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 340-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 340-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 340-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՆՈՒՂԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ NN 1 ԵՎ 3 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ, ՆՇՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԱԾՔԸ ՏԻՐԱՊԵՏՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը խմբ. 14.11.25 N 1604-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի NN 1 և 3 բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող, նշված շենքերի համապատասխան տարածքը տիրապետող կամ օգտագործող բնակիչների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Արմավիրի մարզպետի աշխատակազմը շահառուներին գրավոր ծանուցում է վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար Արմավիրի մարզպետին (այսուհետ՝ մարզպետ) դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին:

3. Ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում շահառուն մարզպետին է ներկայացնում դիմում (ձև N 1)՝ դրան կցելով՝

1) առկայության դեպքում վթարային շենքի բնակարանն օրինական հիմքով տնօրինելու հիմք հանդիսացող փաստաթղթի (օրենքով չարգելված եղանակով ձեռք բերված փաստաթուղթ, որն այլ հավասար պայմաններում կարող էր լինել սեփականության իրավունքի ծագման հիմք, որոշում, օրդեր և այլն) պատճենը.

2) վթարային շենքի բնակարանի փաստացի բնակության, տիրապետման կամ օգտագործման վերաբերյալ Արմավիր համայնքի ղեկավարի (այսուհետ՝ համայնքի ղեկավար) կողմից տրամադրված տեղեկանքը.

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

4) սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դիմումի պատճենը:

4. Մարզպետի աշխատակազմը դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում շահառուին ծանուցում է՝ առաջարկելով մարզպետի հետ կնքել պայմանագիր` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին: Դիմումները հաշվառվում են գրանցման մատյանում (ձև N 2):

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված ծանուցումն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում շահառուները մարզպետի հետ կնքում են վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր, ինչի հիման վրա շահառուին տրամադրվում է վկայագիր: Վկայագիրը տրամադրվում է մեկ անգամ, մեկ օրինակից:

6. Սահմանված ժամկետում վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրումից օգտվելու մասին գրավոր ցանկություն չհայտնած անձը համարվում է ֆինանսական աջակցության տրամադրումից հրաժարված:

7. Վկայագիրը մարզպետի կողմից հաստատված ձևաթղթին համապատասխան կազմված անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձից բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) նպատակով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրումից օգտվելու իրավունքը:

8. Վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները՝

1) վկայագրի թողարկման սերիան.

2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.

3) ֆինանսական աջակցություն ստացող անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրային տվյալները.

4) տրամադրվող ֆինանսական աջակցության չափը.

5) վկայագրի ժամկետը։

9. Վկայագիրը տրամադրվում է շահառուի դիմումի հիման վրա: Այն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման և այլ անձի փոխանցման, ներառյալ՝ ժառանգման կարգով, բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքի:

10. Վկայագրի կորստի դեպքում, վկայագիր ստացած անձի դիմումի հիման վրա, կորցրած վկայագիրն անվավեր է ճանաչվում, և դրա փոխարեն այդ անձին 7-օրյա ժամկետում տրամադրվում է նոր վկայագիր:

11. Վկայագիր ստացած, սակայն վկայագրում նշված ժամկետում այն չիրացրած (բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած կամ անհատական բնակելի տան կառուցման (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) համար շինարարական թույլտվություն չստացած կամ հիփոթեքային վարկի պայմանագիր չկնքած կամ վկայագրից հրաժարված կամ սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար մարզպետին դիմում չներկայացրած) շահառուի մասով սույն որոշմամբ պետության կողմից ձևավորված պարտավորությունները համարվում են դադարեցված: Վկայագիր ստացած մեկ անձից բաղկացած ընտանիքի անդամի մահվան դեպքում վկայագիրը մարվում է, և մարզպետի հետ կնքած պայմանագիրը համարվում է լուծված:

12. Վկայագիր ստացած անձի մահվան դեպքում, մահվան վկայականը վկայագիր ստացած անձի մահից հետո 15 օրվա ընթացքում մարզպետին ներկայացվելուց հետո, պայմանագրում նշված ընտանիքի անդամների դիմումի համաձայն, վկայագիրը 5-օրյա ժամկետում վերաձևակերպվում է ընտանիքի այլ անդամի անունով։ Այդ դեպքում վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվում է 20 օրով։

13. Վկայագրում նշվող ֆինանսական աջակցության չափը որոշվում է սույն կարգի 16-րդ կետի համաձայն:

14. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տունը) կամ կառուցվող անհատական բնակելի տունը հանդիսանում է՝

1) 1 անձից բաղկացած ընտանիքի դեպքում՝ տվյալ անձի սեփականությունը.

2) վթարային շենքի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չլինելու պարագայում՝ շահառուի ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականությունը:

 

2. ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

15. Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է՝

1) վճարման ձևով, որը կատարվում է մարզպետի աշխատակազմի կողմից՝ վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) նպատակով սույն կարգով սահմանված դեպքերում մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը բանկային փոխանցման միջոցով.

2) ֆինանսական աջակցություն տրամադրելու պարագայում տվյալ շենքի զբաղեցրած տարածքը սույն որոշմամբ սահմանված ժամկետում կամովին ազատելու և տվյալ շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասից կամովին հրաժարվելու մասին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի առկայության պարագայում.

3) մարզպետի և շահառուի միջև վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի հիման վրա, որում ամրագրվում են հետևյալ պարտադիր պայմանները՝

ա. պայմանագրի կնքումը հիմք է տվյալ վթարային շենքը շահառուի կողմից փաստացի տնօրինվող, տիրապետվող կամ օգտագործվող գույքից սույն որոշմամբ սահմանված ժամկետում ազատելու համար,

բ. ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի նոտարական վավերացման և այդ պայմանագրի արդյունքում ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են շահառուի միջոցների հաշվին,

գ. վկայագիր ստացած անձը պարտավորվում է սույն կարգի համաձայն ֆինանսական աջակցության տրամադրումից հետո սույն որոշմամբ սահմանված ժամկետում ազատել վթարային շենքը և հետագայում վթարային շենքի նկատմամբ որևէ պահանջ չներկայացնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին։

16. Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը կազմում է վթարային շենքի 1 սենյականոց բնակարանի համար` 7 մլն դրամ, 2 սենյականոց բնակարանի համար` 8.5 մլն դրամ։ Տրամադրվող ֆինանսական աջակցությունը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:

17. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման (առուվաճառքի պայմանագրի կնքման) ժամկետ է սահմանվում մինչև 2025 թվականի դեկտեմբերի 10-ը` առանց երկարաձգման հնարավորության: Դրա հիման վրա վերջին վճարումը չի կարող գերազանցել 2025 թվականի դեկտեմբերի 25-ը։

18. Վկայագրում ամրագրված ֆինանսական աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքի դրական տարբերությունը փոխանցվում է շահառուի հաշվեհամարին, իսկ բացասական տարբերությունը լրացվում է շահառուի միջոցների հաշվին։

19. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տունը) պետք է համապատասխանի մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում վկայագիր ստացած անձը վկայագրում նշված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելու պարագայում դիմում է (ձև N 3) մարզպետին՝ ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եզրակացություն ստանալու խնդրանքով:

20. Ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին ուսումնասիրությունը կատարում է մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, և ուսումնասիրության արդյունքում կազմում է դրական կամ բացասական եզրակացություն, որը մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվում է շահառուին:

21. Աշխատանքային խմբում ընդգրկվում են ներկայացուցիչներ մարզպետի աշխատակազմից, համայնքապետարանից և Քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։

22. Սույն կարգի 20-րդ կետում նշված դրական եզրակացությունն ստանալուց հետո վկայագիր ստացած անձը 10-օրյա ժամկետում կնքում է բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, որի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացնում է մարզպետի աշխատակազմ: Վկայագրում ամրագրված ֆինանսական աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում կցվում է նաև արժեքի տարբերությունը վկայագիր ստացած անձի միջոցներից վաճառողի բանկային հաշվին փոխանցելու մասին ֆինանսական կազմակերպության (այսուհետ՝ բանկ) կողմից տրված քաղվածքի պատճենը: Բացասական եզրակացության դեպքում վկայագիր ստացած անձն ընտրում է ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) այլ տարբերակ և կրկին դիմում՝ ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եզրակացություն ստանալու խնդրանքով։

23. Ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է սույն կարգի 18-րդ կետով սահմանված դրույթների հաշվառմամբ առուվաճառքի պայմանագիրը վկայագիր ստացած անձի կողմից մարզպետի աշխատակազմ ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` մարզպետի կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրում վաճառողի բանկային հաշվին վկայագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարը փոխանցելու միջոցով, իսկ մնացած 40 տոկոսը՝ վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան)` սահմանված կարգով ստորագրված հանձնման-ընդունման ակտն ստանալուց և վկայագիր ստացած անձի կողմից զբաղեցված վթարային շենքն ազատելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը ներկայացվելուց հետո: Առուվաճառքի պայմանագիրը, հանձնման-ընդունման ակտը և տեղեկանքը միաժամանակ ներկայացվելու դեպքում գումարը փոխանցվում է ամբողջությամբ:

24. Անհատական բնակելի տուն կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) նպատակով ֆինանսական աջակցությունը տրամադրվում է վկայագիր ստացած անձին միանձնյա, համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասի և անհատական բնակելի տուն կառուցելու վերաբերյալ շինարարական թույլտվության առկայության դեպքում։

25. Վկայագիր ստացած անձն անհատական բնակելի տան կառուցումը (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելը) կարող է իրականացնել անձամբ կամ անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող քաղաքաշինական գործունեության սուբյեկտի (այսուհետ՝ շինարարական կազմակերպություն) միջոցով։

26. Անհատական բնակելի տունն անձամբ կամ շինարարական կազմակերպության միջոցով կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) մտադրության դեպքում վկայագիր ստացած անձը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 10-ը մարզպետին գրավոր հայտնում է այդ մասին՝ ներկայացնելով հողամասի և շինարարական թույլտվության առկայությունը հավաստող փաստաթղթերը, իսկ շինարարական կազմակերպության միջոցով կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) մտադրության դեպքում՝ նաև շինարարական կազմակերպության հետ կնքած պայմանագիրը։

27. Անձամբ կամ շինարարական կազմակերպության միջոցով անհատական բնակելի տուն կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) տարբերակն ընտրելու դեպքում վկայագրում ամրագրված ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը փոխանցվում է վկայագիր ստացած անձի՝ սույն որոշմամբ սահմանված ֆինանսական աջակցության ստացման համար բացված հատուկ բանկային հաշվին։

28. Անհատական բնակելի տունն անձամբ կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) դեպքում հատուկ բանկային հաշվին փոխանցված գումարը բանկը վկայագիր ստացած անձին տրամադրում է շինարարական թույլտվության գործողության ժամկետում՝ 4 հավասար մասերով (25-ական տոկոս):

29. Տրամադրման ենթակա յուրաքանչյուր 25 տոկոսի օգտագործումը թույլատրելի ուղղությամբ առնվազն 70 տոկոսի չափով պետք է իրականացվի անկանխիկ եղանակով՝ ըստ նպատակային ծախսի։ Տրամադրման ենթակա ընդհանուր գումարի 1-ին 25 տոկոսը վկայագիր ստացած անձը կարող է ստանալ անմիջապես։ 2-րդ, 3-րդ և 4-րդ վճարումներն իրականացվում են յուրաքանչյուր նախորդ վճարման անկանխիկ օգտագործման սահմանաչափի պահպանման ապացույցները և մարզպետի ուղեկցող գրությունը բանկ ներկայացնելու դեպքում։ Նշված ապացույցները և գրությունը շինարարական թույլտվության ժամկետում չներկայացնելու դեպքում շինարարական թույլտվության գործողության ժամկետի ավարտից հետո 1-ամսյա ժամկետում բանկը հատուկ բանկային հաշվին մնացած գումարը վերադարձնում է պետական բյուջե։

30. Մարզպետը վկայագիր ստացած անձի կողմից անհատական բնակելի տան կառուցման (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) աշխատանքները շինարարական թույլտվության շրջանակներում և նախագծին համապատասխան կատարման մասին հավաստող ուղեկցող գրությունը կազմում է վկայագիր ստացած անձի առաջարկությամբ կամ սեփական նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով աշխատանքային խմբի կողմից ներկայացված արձանագրությունը, իսկ «Լիցենզավորման մասին» օրենքով տեխնիկական հսկողության լիցենզիա պահանջող դեպքերում՝ նաև շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված կազմակերպության եզրակացությունը կամ շինարարական կազմակերպության երաշխավորագիրը։

31. Աշխատանքային խումբն անհատական բնակելի տան կառուցման շինարարական թույլտվության գործողության ժամկետում իրականացնում է անհատական բնակելի տան կառուցման (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) աշխատանքների կատարման ակնադիտական ուսումնասիրություն, արձանագրում է անհատական բնակելի տան կառուցման (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) ընթացքի մասին տեղեկությունը։ Ուսումնասիրության և արձանագրման այլ պայմաններ ու իրականացման կարգ կարող են նախատեսվել մարզպետի սահմանած աշխատակարգով:

32. Շինարարական կազմակերպության միջոցով անհատական բնակելի տուն կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) դեպքում հատուկ բանկային հաշվին փոխանցված գումարը բանկը վկայագիր ստացած անձի հետ պայմանագիր կնքած շինարարական կազմակերպությանը տրամադրում է շինարարական թույլտվության գործողության ժամկետում՝ շինարարական կազմակերպության կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և սույն կարգի 30-րդ կետում նշված ուղեկցող գրության հիման վրա։ Նշված հաշվարկային փաստաթղթերը և գրությունը շինարարական թույլտվության ժամկետում չներկայացնելու դեպքում շինարարական թույլտվության գործողության ժամկետի ավարտից հետո 1-ամսյա ժամկետում բանկը հատուկ բանկային հաշվին մնացած գումարը վերադարձնում է պետական բյուջե։

33. Վկայագիր ստացած անձը բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) նպատակով կարող է ներգրավել հիփոթեքային վարկի միջոցներ: Բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու պարագայում վկայագրում նշված ֆինանսական աջակցությունն ամբողջությամբ դիտարկվում և վճարվում է որպես կանխավճար։

34. Բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) նպատակով բանկի հետ վարկային պայմանագրի կնքման ժամկետ է սահմանվում 2025 թվականի դեկտեմբերի 10-ը` առանց երկարաձգման հնարավորության: Դրա հիման վրա սույն կարգի 33-րդ, 36-րդ և 38-րդ կետերով նախատեսված բանկային փոխանցումը մարզպետը կատարում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:

35. Վկայագիր ստացած անձը բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկության դեպքում (բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում սույն կարգի 20-րդ կետում նշված դրական եզրակացության առկայության դեպքում) դիմում է մարզպետին՝ իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկման խնդրանքով՝ կցելով համագործակցող բանկի տեղեկանքը՝ վկայագիր ստացած անձին (ներառյալ՝ համավարկառուին) հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին:

36. Մարզպետը վկայագիր ստացած անձի դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում բանկ է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր վկայագրում նշված ֆինանսական աջակցության գումարը որպես կանխավճար վաճառողի բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ` դիմողին վարկ տրամադրելու մասին բանկի կողմից ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքային վարկի պայմանագիր կնքելու դեպքում կամ ֆինանսական աջակցության գումարը շահառուի բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ՝ անհատական բնակելի տուն կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) և հիփոթեքային վարկի պայմանագիր կնքելու դեպքում:

37. Բանկը, մարզպետի միջնորդագիրը ստանալով, սահմանված կարգով ուսումնասիրում է դիմողի վճարունակության պայմանների համապատասխանությունը բանկի պահանջներին և, ուսումնասիրության արդյունքները դրական լինելու դեպքում, վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը տրամադրում է դիմողին՝ մարզպետին ներկայացնելու համար, իսկ ուսումնասիրության արդյունքները բացասական լինելու դեպքում դիմողին տեղեկացնում է վարկի տրամադրումը մերժելու վերաբերյալ:

38. Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված հիփոթեքի պայմանագրի բնօրինակը 2-օրյա ժամկետում ներկայացնում է մարզպետի աշխատակազմ՝ նշելով բանկային վավերապայմանները: Համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մարզպետի կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն, վկայագրում նշված ֆինանսական աջակցության չափին համապատասխանող գումարը փոխանցվում է համապատասխան բանկային հաշվին։

39. Սույն կարգի 6-րդ և 11-րդ կետերում նկարագրված դեպքերում, ինչպես նաև 17-րդ, 27-րդ, 34-րդ կետերի համաձայն կատարվող վճարումների (փոխանցումների) համար նախատեսված վերջնաժամկետի լրանալուն պես սույն որոշմամբ նախատեսված ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը համարվում է ավարտված։

 

Ձև N 1

 

ՀՀ …………………. մարզպետին

______________________________

(անունը, ազգանունը)              

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ ........... մարզի ........... համայնքի .......... բնակավայրի ......... հասցեի .... բնակարանի փաստացի բնակվող, տիրապետող, օգտագործող եմ:

_____________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_____________________________________________________________________________________

(հաշվառման հասցեն)

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

(համասեփականատերերի անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման հասցեն)

 

2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 340-Ն որոշումը՝ խնդրում եմ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (այդ թվում՝ կառուցապատումը շարունակելու) նպատակով ինձ տրամադրել ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով:

3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

 

Դիմող ___________________________________________ ____ ________________ 20   թ.

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Համասեփականատերեր կամ համատեղ բնակվողներ՝

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

________________________________________________________________________________

(ՀՀ …… մարզ, ք……… )

 

NN

ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Ֆինանսական աջակցություն ստացող անձանց թիվը

Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը

(մլն դրամ)

Վթարային բնակարանի հասցեն

Մակերեսը

Իրավունքի տեսակը

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

Ձև N 3

 

ՀՀ …………………… մարզպետին

________________________________

(անունը, ազգանունը)                 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ) ԸՆՏՐՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ …… մարզի …… համայնքի …… բնակավայրի ...... հասցեի .... բնակարանի փաստացի բնակվող, տիրապետող, օգտագործող եմ:

_____________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_____________________________________________________________________________________

(հաշվառման հասցեն)

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

(համասեփականատերերի կամ համատեղ բնակվողների անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման հասցեն)

 

2. Ընտրել եմ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 340-Ն որոշման համաձայն 2025 թվականի … -ին ինձ տրամադրված N… վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակ:

Խնդրում եմ ուսումնասիրել բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին:

3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

 

Դիմող __________________________________ ____________20   թ.

 

(հավելվածը խմբ. 14.11.25 N 1604-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2025, N 1604-Ն 15.11.2025, N 340-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան