ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2025 թվականի N 1619-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 250-Ն որոշման 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաuտանի Հանրապետության oդանավակայաններում անցագրային և ներoբյեկտային վերահuկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 3-րդ կետում «գոտիների անցագրեր կրող անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ» բառերը փոխարինել «գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների շարժի նկատմամբ» բառերով.
2) 9-րդ կետը «պետք է լինի» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով.
3) 11-րդ կետում «հատում են վերահսկվող ու չվերահսկվող գոտիները և կարող են մարդկանց հնարավորություն տալ վերահսկվող գոտիներ թափանցելու» բառերը փոխարինել «հատում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներն ու չվերահսկվող գոտիները և կարող են մարդկանց հնարավորություն տալ վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ թափանցելու» բառերով.
4) 25-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների» բառերով.
5) 25.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25.2. Օդանավակայանի անցագրի հայտի տրման ընթացակարգը կախված է տրամադրվող անցագրի տեսակից: Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագիր ստանալու համար oդանավակայանի տարածքում օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կամ նրանց ստորաբաժանումների ղեկավարները, օդանավ շահագործող կազմակերպությունների տնօրենները, ինչպես նաև օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները (այսուհետ՝ գործատու) օդանավակայանների տնօրինությանն են ներկայացնում հայտ՝ կցելով աշխատողի աշխատանքային պարտականությունների նկարագրությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, մուտքի թույլտվության անհրաժեշտության հիմնավորումը, աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, մեկ լուսանկար 3X4 չափի, համապատասխան գոտու կամ կետի մուտք գործելու անհրաժեշտության հիմնավորումը, իսկ տրանսպորտային միջոցների անցագիր տրամադրելու հայտ ներկայացնելու դեպքում՝ նաև տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը:».
6) 27-րդ կետը «չտրամադրված անցագրերը,» բառերից հետո լրացնել «հետ վերադարձված անցագրերը,» բառերով.
7) 27.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27.2. Սույն կարգի 33-րդ և 34-րդ կետերով սահմանված անցագրերը պետք է տրամադրվեն միայն այն անձանց, որոնց համար գործատուն դիմել է հայտով: Նախքան անցագրերի տրամադրումն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության որակավորված հրահանգիչների կողմից անցկացվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրերի կրման պայմանների վերաբերյալ դասընթացներ։ Անցագիր տրամադրող ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի աշխատողը մինչև անցագրի տրամադրումը կատարում է անցագիր ստացող անձի փաստաթղթերի (անձնագիր կամ նույնականացման քարտ) և անձի նույնականացում, հրահանգավորում անցագրի կրման և օգտագործման պայմանների վերաբերյալ, իսկ անցագիր ստացող անձն ստորագրում է հրահանգավորման թերթիկում և անցագրերի հատկացման մատյանում, որոնց ձևերը սահմանվում են օդանավակայանի կառավարչի կողմից:».
8) 33-րդ կետում «պետական կառավարման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի» բառերով.
9) 6-րդ գլխի վերնագրում «ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ» բառերը փոխարինել «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳՐԻ» բառերով.
10) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Կոմիտեի կողմից օդանավի անձնակազմի անդամի վկայականներ (այսուհետ՝ թռիչքային անցագրեր) տրվում են՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևի, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների թռիչքային անձնակազմերի անդամներին, օդանավերի անձնակազմի անդամներին, փոքր ավիացիայի օդանավերի օդաչուներին, հատուկ թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմերի անդամներին և մասնավոր օդաչուներին (private pilot), ինչպես նաև կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող թռիչքային անձնակազմերի և օդանավերի անձնակազմի անդամներին:».
11) 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«45. Թռիչքային անձնակազմի անդամ է հանդիսանում թռիչքային անձնակազմի անդամի վկայական ունեցող անձը, որի վրա թռիչքային ծառայողական ժամանակահատվածում դրված են օդանավի կառավարման հետ կապված պարտականություններ։ Թռիչքային անձնակազմի անդամ են համարվում օդանավի հրամանատարները և երկրորդ օդաչուները։».
12) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Օդանավի անձնակազմի անդամ է հանդիսանում այն անձը, որին օդանավ շահագործողը նշանակել է թռիչքային ծառայողական ժամանակահատվածի ընթացքում օդանավում որոշակի պարտականություններ կատարելու համար։ Օդանավի անձնակազմի անդամ են հանդիսանում՝ բորտուղեկցորդները, օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական սպասարկման մասնագետները (բորտինժեներ և ավիատեխնիկներ), բորտռադիստները, բորտօպերատորները և թռիչքային ծառայողական ժամանակահատվածում օդանավ շահագործողի կողմից որոշակի պարտականություններ կատարելու համար նշանակված անձինք։».
13) 47-րդ կետում՝
ա. «Օդանավի անձնակազմի անդամի վկայականը» բառերը փոխարինել «Թռիչքային անցագիրը» բառերով,
բ. 1-ին, 2-րդ և 9-րդ ենթակետերում «վկայականը» բառը փոխարինել «թռիչքային անցագիրը» բառերով,
գ. 7-րդ և 8-րդ ենթակետերում «վկայականի» բառը փոխարինել «թռիչքային անցագրի» բառերով.
14) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. Թռիչքային անցագրի դարձերեսին անգլերենով նշվում են`
1) տրամադրող երկրի անվանումը.
2) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի N 7 լրացումով սահմանված ձևի թռիչքային անցագիր կրող անձի իրավունքները.
3) թռիչքային անցագիրը տրամադրող մարմնի անվանումը.
4) թռիչքային անցագիրը տրամադրող մարմնի պատասխանատու պաշտոնյայի ստորագրությունը:».
15) 49-րդ կետում «Օդանավի անձնակազմի անդամի վկայականի» բառերը փոխարինել «Թռիչքային անցագրի» բառերով.
16) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«50. Կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարության, ինչպես նաև օդանավ շահագործողի ղեկավարի և փոքր ավիացիայի օդանավի սեփականատիրոջ ներկայացրած հայտերի հիման վրա՝ օդանավի անձնակազմի անդամներին թռիչքային անցագրերը տրամադրվում են մեկամսյա ժամկետում՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևի։».
17) 51-րդ կետում՝
ա. «նշված վկայականի» բառերը փոխարինել «նշված թռիչքային անցագրի» բառերով,
բ. 3-րդ ենթակետում «օդանավի անձնակազմի անդամի» բառերը փոխարինել «օդանավի կամ թռիչքային անձնակազմի անդամի» բառերով,
գ. 6-րդ ենթակետում «օդանավի անձնակազմի անդամի» բառերը փոխարինել «օդանավի կամ թռիչքային անձնակազմի անդամի» բառերով.
18) 52-րդ կետում՝
ա. «վկայականի» բառը փոխարինել «թռիչքային անցագրի» բառերով,
բ. 1-ին ենթակետում «վկայական» բառը փոխարինել «թռիչքային անցագիր» բառերով,
գ. 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։».
19) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Սույն կարգի 52-րդ կետի 2-րդ ենթակետում նշված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից որևէ մեկի առկայության մասին լաբորատոր-ախտորոշիչ թունաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական հաստատության կողմից տրամադրված տեղեկանքի, հոգեբուժական հաստատության կողմից հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հաշվառման վերաբերյալ տրամադրված տեղեկանքի չներկայացման դեպքում՝ թռիչքային անցագրեր չեն տրամադրվում:».
20) 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«54. Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող անձնակազմի անդամներին սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևով սահմանված թռիչքային անցագիրը տրամադրվում է օդանավ շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից ներկայացված սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերով սահմանված ձևի հայտի և կից փաստաթղթերի հիման վրա, կոմիտեի կողմից օտարերկրյա քաղաքացու օդաչուական վկայականի ճանաչման և նրանց նախապատմության տվյալների ստուգման արդյունքների ստացումից հետո՝ տասնօրյա ժամկետում։».
21) 55-րդ կետում «Օդանավի անձնակազմի անդամի վկայականի» բառերը փոխարինել «Թռիչքային անցագրի» բառերով.
22) 56-րդ կետում «Օդանավի անձնակազմի անդամի վկայականը» բառերը փոխարինել «Թռիչքային անցագիրը» բառերով.
23) 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«65. Օդանավի անձնակազմերի անդամների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ իրականացվում է տվյալ չվերթն իրականացնող օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագրի, անձնագրի և թռիչքային անցագրի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի հիման վրա, ընդ որում թռիչքային անցագիր և քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական ունեցող, սակայն չվերթի գլխավոր հայտարարագրում չնշված անձանց մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր արգելվում է, իսկ օդանավակայանների մշտական անցագրեր ունեցող օդանավի անձնակազմի անդամների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի իրականացվում է հսկիչ-անցագրային կետերով։».
24) 66-րդ կետում «անձնակազմի անդամի վկայականի» բառերը փոխարինել «թռիչքային անցագրի» բառերով.
25) 67-րդ կետը «վերնահագուստի վրա» բառերից հետո լրացնել «թռիչքային անցագրերն ու» բառերով.
26) 68-րդ և 69-րդ կետերում «օդանավի անձնակազմի անդամի վկայականների» բառերը փոխարինել «թռիչքային անցագրերի» բառերով.
27) 71-րդ կետում «Օդանավի անձնակազմի անդամի վկայական» բառերը փոխարինել «Թռիչքային անցագիր» բառերով.
28) 72-րդ կետում «Օդանավի անձնակազմի անդամի վկայականները» բառերը փոխարինել «Թռիչքային անցագրերը» բառերով.
29) 73-րդ կետում «Օդանավի անձնակազմի անդամի և քաղաքացիական ավիացիայի տեսուչների կողմից վկայականների կորստի դեպքում» բառերը փոխարինել «Օդանավի անձնակազմի անդամի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչների կողմից օդանավի անձնակազմի թռիչքային անցագրի կորստի կամ տեսուչի վկայականի կորստի դեպքում՝ թռիչքային անցագիրը կամ» բառերով.
30) 74-րդ կետը «Վկայականի» բառից հետո լրացնել «կամ թռիչքային անցագրի» բառերով.
31) 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«75. Կորած կամ անընթեռնելի թռիչքային անցագրի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականի փոխարեն տրամադրվում է նոր թռիչքային անցագիր կամ վկայական: Կորած կամ անընթեռնելի թռիչքային անցագրի կամ վկայականի կրկնօրինակներ չեն տրամադրվում։».
32) 76-րդ կետում «օդանավի անձնակազմի անդամի» բառերը փոխարինել «թռիչքային անցագիրը» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
17.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|