Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 130
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.06.2018-10.08.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.11.2009
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2010

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2009 թվականի

թիվ 130

քաղ. Մինսկ

  ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)

(Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 328, 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 411, 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 441, 2011 թվականի մարտի 2-ի թիվ 592, 2011 թվականի մարտի 14-ի թիվ 663, 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 727, 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728, 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 858, 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշումների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9, 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 50, 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 56 որոշումների խմբագրությամբ)

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (այսուհետ՝ Միության մաքսային տարածք) ներմուծվող և ցանկացած երկրի ծագում ունեցող ապրանքների նկատմամբ (այդ թվում՝ այն ապրանքների նկատմամբ, որոնց ծագումը որոշված չէ)՝ բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրով սահմանված դեպքերի:

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները տրամադրում են սակագնային առանձնաշնորհումներ այն ապրանքների նկատմամբ, որոնք ծագում են` Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող զարգացող երկրների ցանկում (հավելված թիվ 2), Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող առավել թույլ զարգացած երկրների ցանկում (հավելված թիվ 3) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ:

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153, ԵՏՀԽ 13.01.17 թիվ 8)

4. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)

5. Սահմանել, որ 2010-2019 թվականների ժամանակահատվածում թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1701 13 և 1701 14 ենթադիրքերի (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ, շաքարի հումք) ներմուծումը՝ ներմուծման մաքսատուրքերի ազատմամբ՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար։

Նշված սակագնային արտոնության տրամադրման պայման է Ղազախստանի Հանրապետության տարածքում շաքար վերամշակող ձեռնարկությունների ապահովման համար ներմուծվող շաքարի հումքի նպատակային նշանակության մասին Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի հաստատման առկայությունը:

Ղազախստանի Հանրապետությունը տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողովը) արդյունաբերական վերամշակման համար շաքարի հումքի ներուծման տարեկան ծավալների մասին՝ Ղազախստանի Հանրապետությունում շաքարի արտադրման և սպառման՝ առաջիկա ժամանակահատվածի համար ձևավորվող հաշվեկշռին համապատասխան։

Հանձնաժողովի որոշմամբ` կարող են անցկացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) համապատասխան խորհրդատվություններ՝ Միության շաքարի շուկայում ապակայունացում թույլ չտալու նպատակով։

Ղազախստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է, որ արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող շաքարի հումքը, ինչպես նաև շաքարի հումքից արտադրված սպիտակ շաքարը չեն վերաուղարկվի այլ անդամ պետությունների տարածքներ։

Սույն կետի դրույթները հիմք չեն` այլ անդամ պետությունների տարածքներից շաքարի ներմուծման նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից սահմանափակող միջոցների կիրառման համար։

(5-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)

6. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)

7. Սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրով սահմանված սակագնային արտոնություններից բացի, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով և Հանձնաժողովի որոշումներով տրամադրվում են հետևյալ սակագնային արտոնությունները:

7.1. Ներմուծման մաքսատուրքից ազատվում են՝

7.1.1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8703 ապրանքային դիրքում ընդգրկված, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից «արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառմամբ արտադրված շարժիչային տրանսպորտային միջոցները՝ հետևյալ չափորոշիչներից որևէ մեկի կատարման դեպքում՝

ա) երկհերթ աշխատանքի ռեժիմի պայմաններում տարեկան 25000 հատից ոչ պակաս քանակությամբ նախագծային հզորությամբ արտադրության առկայություն, թափքի եռակցման, հավաքման և ներկման գործողությունների կատարում, Մաքսային միության մասնակից չհանդիսացող պետություններից ծագող ավտոբաղադրիչների ներմուծում՝ ըստ Միության անդամների կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար» դիրքերի՝ արտադրման համար օգտագործվող ավտոբաղադրիչների ընդհանուր արժեքի 70%-ից ոչ ավելի ծավալով՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8707 ապրանքային դիրքում դասակարգվող թափքի արժեքը.

բ) 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկհերթ աշխատանքի ռեժիմի պայմաններում տարեկան 5000 հատից ոչ պակաս քանակությամբ նախագծային հզորությամբ շարժիչային տրանսպորտային միջոցի արտադրության առկայություն, ինչպես նաև մինչև 2010 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամկետում Մաքսային միության այն մասնակից պետության հետ սույն կետի «ա» ենթակետում նշված պայմաններին համապատասխանության ապահովման մասով պարտավորություններ պարունակող համաձայնագրի կնքում, որի տարածքում իրականացվում է արտադրությունը՝ այդ պարտավորություններն ստանձելու օրվանից 84 ամիսը չգերազանցող ժամկետում:

Շարժիչային տրանսպորտային միջոցների՝ սույն կետում նշված չափորոշիչներին համապատասխանող արտադրությունն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ցանկը հաստատվում է Հանձնաժողովի կողմից:

Սույն կետի «բ» ենթակետի պարտավորությունները չկատարելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ենթակա է ցանկից հանման: Տնտեսավարող սուբյեկտի կրկնակի ընդգրկումը ցանկում թույլատրվում է սույն կետի «ա» ենթակետում նշված չափորոշիչներին համապատասխանության դեպքում.

7.1.2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8701, 8702, 8704, 8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցները, որոնք արտադրվել են անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից «արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառմամբ՝ Հանձնաժողովի առանձին որոշմամբ սահմանված պայմանների կատարման դեպքում.

7.1.3. (ենթակետը հանվել է ՄՄՀ 15.07.11 թիվ 728)

7.1.4. Անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի հաշվին ներմուծվող սարքավորումները՝ ներառյալ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև համապատասխան սարքավորման մատակարարման լրակազմում ներառվող նյութերը և լրակազմող արտադրատեսակները (բացառությամբ ենթաակցիզային արտադրատեսակների).

7.1.5. (ենթակետը հանվել է ՄՄՀ 15.07.11 թիվ 728)

7.1.6. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ նավերի միջազգային ռեեստրներում գրանցվող լողացող նավերը: Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունները տրամադրելու համար մաքսային հայտարարագրի ընդունման օրվանից 45 օրվա ընթացքում հայտարարատուն պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել նավի՝ նավերի միջազգային ռեեստրում գրանցման վկայականը, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր.

7.1.7. (ենթակետը հանվել է ՄՄՀ 14.03.11 թիվ 663)

7.1.8. (ենթակետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)

7.1.9. 2014 թվականին Մինսկ քաղաքում Հոկեյի աշխարհի առաջնության անցկացման նպատակով ներմուծվող ապրանքները՝ բացառությամբ ենթաակցիզային ապրանքների, նշված առաջնության նախապատրաստման և անցկացման հարցերով կազմակերպական կոմիտեի՝ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի ու այդ ապրանքների ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող հաստատումը մաքսային մարմիններին տրամադրելու պայմանով.

7.1.10. Անդամ պետության նավերի ռեեստրում գրանցված, անդամ պետություններից մեկի դրոշի ներքո լողացող, Միության մաքսային տարածք ներմուծվող եւ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը ներառյալ ձեւակերպվող ձկնորսական նավեր, լողացող բազաներ եւ ձկնամթերքների վերամշակման ու պահածոյացման համար նախատեսված այլ ծովային նավեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8902 00 100 0 ծածկագիր)՝ պայմանով, որ մաքսային հայտարարագրման ժամանակ կներկայացվեն անդամ պետության նավերի ռեեստրում դրանց գրանցումը հաստատող փաստաթղթերը.

7.1.11. Տեխնոլոգիական սարքավորումները, դրանց կոմպլեկտավորող և պահեստային մասերը, հումքը և նյութերը, որոնք ներմուծվում են բացառապես անդամ պետության տարածքում Մաքսային միության այդ մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետության գործունեության առաջնահերթ տեսակին (տնտեսության հատվածին) համապատասխանող ներդրումային ծրագրի իրագործման շրջանակներում օգտագործելու համար։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է այն հումքի և (կամ) նյութերի առնչությամբ, եթե այդ հումքը և (կամ) նյութերը անդամ պետություններում չեն արտադրվում (կամ արտադրվում են ներդրումային նախագծի իրագործման համար ոչ բավարար քանակով), կամ եթե անդամ պետություններում արտադրվող հումքը և (կամ) նյութերը չեն համապատասխանում իրագործվող ներդրումային ծրագրի տեխնիկական բնութագրերին։

Հանձնաժողովը անդամ պետության առաջարկների հիման վրա կազմում և թարմացնում է այն ներդրումային ծրագրերի ցանկը, որոնց իրագործման համար տրամադրվում է նշված սակագնային արտոնությունը, ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող և պահեստային մասերի ցանկը, հումքի և նյութերի ցանկը (նշելով դրանց բնութագրերը (հատկությունները), արտադրողների անվանումները, դրանց արտադրության և սպառման տարեկան ծավալը), ինչպես նաև սահմանում է տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող և պահեստային մասերի, հումքի և նյութերի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության կարգը:

Անդամ պետություններն ապահովում են այն հումքի և նյութերի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունը, որոնք ձևակերպված են նշված մաքսային արտոնության կիրառմամբ մաքսային ընթացակարգով.

7.1.12. Լիգատուրային զանգվածի 1000 մասի մեջ 995 մասից ոչ ցածր քիմիապես մաքուր ոսկու պարունակությամբ ձուլակտորներով ոսկին (հարգը՝ 99,5%-ից ոչ ցածր), լիգատուրային զանգվածի 1000 մասի մեջ 999 մասից ոչ ցածր քիմիապես մաքուր արծաթի պարունակությամբ ձուլակտորներով արծաթը (հարգը՝ 99,9%-ից ոչ ցածր) և լիգատուրային զանգվածի 1000 մասի մեջ 999,5 մասից ոչ ցածր քիմիապես մաքուր մետաղի պարունակությամբ ձուլակտորներով պլատինը (հարգը՝ 99,95%-ից ոչ ցածր), որոնք ներմուծվում են անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի կողմից.

7.1.13. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ենթադիրքերի քաղաքացիական մարդատար ինքնաթիռները, որոնք Միության մաքսային տարածք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում դրանց օգտագործման նպատակով, դեպի ուր իրականացվում է այդ ապրանքի ներմուծումը, ինչպես նաև անդամ պետությունների տարածքների միջև փոխադրումների և (կամ) միջազգային փոխադրումների համար.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 ստորաենթադիրքում ընդգրկված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ներմուծվելու են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում դրանք օգտագործելու նպատակով, որտեղ իրականացվում է այդ ապրանքի ներմուծումը, ինչպես նաև անդամ պետությունների տարածքների միջև փոխադրումների համար և (կամ) միջազգային փոխադրումների համար։

7.1.14. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ստորաենթադիրքերում ընդգրկված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները, որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվել սույն Որոշման 7.1.13 ենթակետում նշված սակագնային արտոնության կիրառմամբ, և որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվում դրանց շահագործման ժամկետի ընթացքում՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանց վերանորոգումից կամ տեխնիկական սպասարկումից հետո.

7.1.15. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչներ, պահեստամասեր և սարքավորումներ։

Որոնք ձևակերպված են նշված սակագնային արտոնության կիրառմամբ մաքսային ընթացակարգով՝ քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչների, պահեստամասերի և սարքավորումների իրացումը (վաճառքը) թույլատրվում է միայն այն անձանց, որոնց գործունեության տեսակներից մեկն է քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների շահագործումը և (կամ) վերանորոգումը և (կամ) տեխնիկական սպասարկումը կամ նշված անձանց այդ ավիացիոն շարժիչներով, պահեստամասերով և սարքավորումներով ապահովելու հետ կապված գործունեությունը։

7.1.16. անդամ պետության լիազորված պետական մարմնի կողմից տրված եզրակացության (թույլատրական փաստաթղթի) կամ լիցենզիայի հիման վրա կոնկրետ պացիենտի կենսական ցուցումներով բժշկական օգնություն ցուցաբերելու և (կամ) ոչ ազգակցական փոխպատվաստում իրականացնելու համար ներմուծվող (ներմուծված)՝ չգրանցված դեղամիջոցները, մարդկային արյունն ու դրա բաղադրիչները, մարդու օրգանները և (կամ) հյուսվածքները, այդ թվում՝ հեմոպոետիկ ցողունային բջիջները և (կամ) ոսկրածուծը.

7.1.17. (ենթակետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)

7.1.18. Այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվում Բելառուսի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված` երաշխիքային ժամկետի ընթացքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և դրա շահագործման նպատակներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն.

7.1.19. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ստորաենթադիրքում ընդգրկվող՝ 60 000 կգ-ից ոչ պակաս, սակայն 80 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով քաղաքացիական բեռնատար ինքնաթիռները, որոնք Ղազախստանի Հանրապետություն են ներմուծվում մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

7.1.20. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 7 և 8802 40 001 6 ծածկագրերով դասակարգվող, օդանավերի թռիչքային պիտանիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված՝ ոչ ավելի, քան 90 մարդու համար ուղևորատեղերով քաղաքացիական ուղևորատար տուրբապտուտակավոր ինքնաթիռներ, որոնք 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն.

7.1.21. (ենթակետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)

7.1.22. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8112 92 910 0 ծածկագրով դասակարգվող՝ տիտանային ձուլակտորների, համահալվածքների և մետաղասալերի արտադրության համար նախատեսված և 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, ներառյալ՝ Ղազախստանի Հանրապետություն տարեկան 300 տոննայից ոչ ավելի ծավալով և Ռուսաստանի Դաշնություն տարեկան 150 տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող վանադիում-ալյումինումային համաձուլվածքը` պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվեն ապրանքի քանակի և այդպիսի ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող, Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից համապատասխանաբար տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը:

7.1.23. Ֆինլանդիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից Ֆինլանդիայի Հանրապետության կողմից Սայմայի ջրանցքի վարձակալված տարածք ներմուծվող ապրանքները եւ տրասնպորտային միջոցները՝ «Ֆինլանդիայի Հանրապետության կողմից Սայմայի ջրանցքի ռուսական հատվածի եւ դրան հարակից տարածքի վարձակալության եւ Սայմայի ջրանցքով նավարկություն իրականացնելու մասին» 2010 թվականի մայիսի 27-ի Ռուսաստանի Դաշնության եւ Ֆինլանդիայի Հանրապետության միջեւ կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար եւ վարձակալված տարածքի շահագործման համար։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նպատակային նշանակության մասին Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններ հաստատում ներկայացնելու պայմանով, որը տրվել է Սայմայի ջրանցքի հարցերով Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի գործառույթների իրականացման ապահովման հարցերով դաշնային պետական հաստատության կողմից («Սայմայի ջրանցք» ԴՊՀ) եւ ներառում է տեղեկություններ՝ նման ապրանքների եւ տրանսպորտային միջոցների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաեւ դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։

7.1.24. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով, որը տրվել է Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից և պարունակում է այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի մասին, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ։

7.1.25. Ընդունելությունների տան կառուցման և պաշտոնական միջոցառումների անցկացման նպատակով 2016 թվականին Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Ընդունելությունների տան կառուցման և պաշտոնական միջոցառումների անցկացման նպատակով Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկի։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրվել է Ղրղզստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ՝ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ։

7.1.26. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2823 00 000 0 ծածկագրով դասակարգվող, 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ տարեկան 40 տոննայից ոչ ավելի ծավալով Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող և աերոտիեզերական ճյուղում օգտագործվող տիտանային ձուլակտորների և համաձուլվածքների արտադրության համար նախատեսված տիտանի օքսիդները՝ պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվեն Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության վավերացումը, որը տեղեկություններ է պարունակում այդպիսի ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների և ապրանքի քանակի մասին:

7.1.27. 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ պետական պաշտպանության պատվերը կատարելու նպատակով նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի թիվ 64 որոշմամբ հաստատված՝ Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող՝ նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների առանձին տեսակների ցանկի համաձայն:

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրվել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից և տեղեկություններ է պարունակում այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:

7.1.28. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5402 34 000 0 ծածկագրով դասակարգվող՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների համար նախատեսված պոլիպրոպիլենային տեքստուրավորած թելեր՝ 4 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով` պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը, որը տրվել է թեթեւ արդյունաբերության ապրանքների արտադրության եւ իրացման հարցերով բելառուսական պետական կոնցեռնի կողմից եւ պարունակում է այդ ապրանքի անվանման, քանակի ու արժեքի մասին տեղեկություններ, արտաքին տնտեսական այն պայմանագրերի վավերապայմանները, որոնց հիման վրա ներմուծվում է ապրանքը, եւ ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ:

7.1.29. Յամալ թերակղզում Յուժնո-Տամբեյսկի գազակոնդենսատային հանքավայրի հեղուկացված բնական գազի արտադրության գործարանի կառուցման և շահագործման ծրագրի իրականացման նպատակով Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող ապրանքները, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված ցանկում։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրվել է Ռուսաստանի Դաշնության լիազորված պետական մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի մասին, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։

7.2. Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը տրամադրում են այդ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված սակագնային արտոնությունները,  ստորագրված մինչև 2010 թվականի հունվարի 1-ը՝ մինչև այդ միջազգային պայմանագրերի միասնականացումը և (կամ) գործողության դադարեցումը՝ դրանց եզրափակիչ դրույթներին համապատասխան։

7.3. Թույլատրվում է տրամադրել սակագնային արտոնություններ այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից որպես կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (ֆոնդում) հիմնադրի ներդրում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով այդ կապիտալի (ֆոնդի) ձևավորման համար հիմնադիր փաստաթղթերով սահմանված ժամկետների սահմաններում:

7.4. Եթե սակագնային արտոնության տրամադրման ժամանակ Մաքսային միության՝ այդ որոշումն ընդունող մասնակից պետությունը որոշում է կոնկրետ վճարողներին, որոնց տրամադրվում է այդպիսի սակագնային արտոնությունը, ապա Մաքսային միության այդ մասնակից պետությունը ներմուծվող ապրանքների օգտագործման նկատմամբ հսկողության մեխանիզմի վերաբերյալ այնպիսի առաջարկ է ներկայացնում Հանձնաժողով, որով բացառվում է դրանց ոչ նպատակային օգտագործումը, ինչպես նաև Մաքսային միության այլ մասնակից պետությունների տարածքներում տնտեսական շրջանառության մեջ ներգրավումը:

Անդամ պետության կողմից սակագնային արտոնություն կիրառվում է ներմուծվող ապրանքների օգտագործման նկատմամբ հսկողության առաջարկվող մեխանիզմի հետ Հանձնաժողովի համաձայնության դեպքում։

Սույն կետի դրույթները չեն սահմանափակում 7.1.11 կետում նշված սակագնային արտոնության տրամադրման պայմանները։

(7-րդ կետը փոփ., լրաց., խմբ. ՄՄՀ 15.07.11 թիվ 728, փոփ. ԵՏՀԿ 25.06.13 թիվ 140, խմբ., փոփ. ԵՏՀԽ 25.09.13 թիվ 55, լրաց. ԵՏՀԽ 04.03.14 թիվ 29, ԵՏՀԽ 15.08.14 թիվ 57, ԵՏՀԽ 12.11.14 թիվ 132, խմբ. ԵՏՀԽ 23.12.14 թիվ 128, լրաց. ԵՏՀԽ 23.04.15 թիվ 16, ԵՏՀԽ 23.11.15 թիվ 71, խմբ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 89, ԵՏՀԽ 12.02.16 թիվ 4, ԵՏՀԽ 12.02.16 թիվ 9, լրաց. ԵՏՀԽ 06.04.16 թիվ 24, ԵՏՀԽ 11.07.16 թիվ 57, ԵՏՀԽ 11.07.16 թիվ 58, ԵՏՀԽ 09.08.16 թիվ 64, ԵՏՀԽ 30.11.16 թիվ 129, խմբ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 144, փոփ., խմբ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153, խմբ. ԵՏՀԽ 10.11.17 թիվ 77, ԵՏՀԽ 20.12.17 թիվ 99, լրաց. ԵՏՀԽ 16.02.18 թիվ 2, խմբ. ԵՏՀԽ 18.04.18 թիվ 41, լրաց. ԵՏՀԽ 20.12.17 թիվ 110)

8. (կետն ուժը կորցրել է ՄՄՀ 09.12.11 թիվ 859)

9. (կետն ուժը կորցրել է ՄՄՀ 09.12.11 թիվ 859)

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից։

(հավելվածներում կատարվող փոփոխությունները հնարավոր չէ իրականացնել սույն որոշման ցանկի բացակայության պատճառով)

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի

Հանրապետությունից՝

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

Ա. Կոբյակով

ՈՒ. Շուկեև

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.05.2025, թիվ 24 ---------
23.05.2025, թիվ 35 ---------
22.01.2025, թիվ 4 ---------
22.01.2025, թիվ 3 ---------
22.01.2025, թիվ 2 ---------
29.11.2024, թիվ 115 ---------
29.11.2024, թիվ 107 ---------
29.11.2024, թիվ 106 ---------
22.04.2024, թիվ 40 ---------
22.04.2024, թիվ 39 ---------
22.04.2024, թիվ 38 ---------
29.05.2024, թիվ 55 ---------
22.04.2024, թիվ 37 ---------
01.03.2024, թիվ 17 ---------
01.03.2024, թիվ 13 ---------
26.01.2024, թիվ 11 ---------
26.01.2024, թիվ 9 ---------
25.12.2023, թիվ 160 ---------
12.12.2023, թիվ 157 ---------
12.12.2023, թիվ 145 ---------
12.12.2023, թիվ 144 ---------
24.11.2023, թիվ 123 ---------
24.11.2023, թիվ 140 ---------
24.11.2023, թիվ 134 ---------
29.08.2023, թիվ 92 ---------
23.06.2023, թիվ 72 ---------
30.03.2023, թիվ 32 ---------
15.02.2023, թիվ 27 ---------
25.01.2023, թիվ 19 ---------
17.10.2022, թիվ 159 ---------
23.09.2022, թիվ 150 ---------
15.07.2022, թիվ 117 ---------
21.06.2022, թիվ 102 ---------
21.06.2022, թիվ 101 ---------
10.06.2022, թիվ 94 ---------
15.04.2022, թիվ 76 ---------
15.04.2022, թիվ 74 ---------
15.04.2022, թիվ 71 ---------
15.04.2022, թիվ 58 ---------
05.04.2022, թիվ 49 ---------
05.04.2022, թիվ 48 ---------
05.04.2022, թիվ 46 ---------
17.03.2022, թիվ 39 ---------
17.03.2022, թիվ 38 ---------
17.03.2022, թիվ 37 ---------
21.01.2022, թիվ 7 ---------
24.12.2021, թիվ 148 ---------
12.11.2021, թիվ 116 ---------
02.12.2021, թիվ 140 ---------
05.03.2021, թիվ 17 ---------
14.07.2021, թիվ 78 ---------
23.04.2021, թիվ 39 ---------
23.04.2021, թիվ 33 ---------
10.07.2020, թիվ 97 ---------
01.10.2020, թիվ 86 ---------
27.05.2020, թիվ 50 ---------
03.04.2020, թիվ 33 18.04.2020, թիվ 130
16.03.2020, թիվ 21 03.04.2020, թիվ 130
19.12.2019, թիվ 122 11.03.2020, թիվ 130
19.12.2019, թիվ 121 20.02.2020, թիվ 130
14.06.2018, թիվ 63 10.08.2018, թիվ 130
20.12.2017, թիվ 110 14.06.2018, թիվ 130
18.04.2018, թիվ 41 10.06.2018, թիվ 130
16.02.2018, թիվ 2 18.03.2018, թիվ 130
20.12.2017, թիվ 99 05.01.2018, թիվ 130
10.11.2017, թիվ 77 05.01.2018, թիվ 130
13.01.2017, թիվ 8 28.08.2017, թիվ 130
21.12.2016, թիվ 153 13.03.2017, թիվ 130
21.12.2016, թիվ 144 18.02.2017, թիվ 130
30.11.2016, թիվ 129 22.01.2017, թիվ 130
15.11.2016, թիվ 145 01.01.2017, թիվ 130
06.04.2016, թիվ 48 10.10.2016, թիվ 130
09.08.2016, թիվ 64 08.10.2016, թիվ 130
11.07.2016, թիվ 58 22.09.2016, թիվ 130
11.07.2016, թիվ 57 02.09.2016, թիվ 130
06.04.2016, թիվ 24 15.05.2016, թիվ 130
12.02.2016, թիվ 9 28.03.2016, թիվ 130
12.02.2016, թիվ 4 17.03.2016, թիվ 130
02.12.2015, թիվ 89 25.01.2016, թիվ 130
23.11.2015, թիվ 71 02.01.2016, թիվ 130
23.04.2015, թիվ 35 16.07.2015, թիվ 130
23.04.2015, թիվ 16 18.06.2015, թիվ 130
23.12.2014, թիվ 128 25.03.2015, թիվ 130
12.11.2014, թիվ 132 20.02.2015, թիվ 130
15.08.2014, թիվ 57 04.10.2014, թիվ 130
04.03.2014, թիվ 29 14.06.2014, թիվ 130
14.04.2014, թիվ 53 30.05.2014, թիվ 130
25.09.2013, թիվ 55 26.10.2013, թիվ 130
25.06.2013, թիվ 140 01.09.2013, թիվ 130
09.12.2011, թիվ 859 01.01.2012, թիվ 130
15.07.2011, թիվ 728 18.08.2011, թիվ 130
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան