ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
1 օգոստոսի 2025 թվականի |
թիվ 58 |
քաղ. Մինսկ |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆՎԱԾ՝ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԿԻՐԱՌՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ, ԵՎ ՁԵՌՔԻ ԷԼԵԿՏՐԱԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՋԱՏԻՉՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՏՈՒՐՔԵՐԻ ԱՅԴ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրության 3-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 132-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների, որոնց առնչությամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի համեմատ ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի ցանկում՝ 8-րդ ծանոթագրության մեջ «2023 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2030 թվականի հունվարի 1-ից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: