Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-360-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին

 

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 2.1-ին մասը՝

ա. «երեխայի բնակության վայրի որոշման» բառերից հետո լրացնել «կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած բնակության վայրը փոփոխելու» բառերով,

բ. «ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման» բառերից հետո լրացնել «կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելու» բառերով,

գ. «երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու» բառերից հետո լրացնել «կամ դրանց փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած» բառերով.

2) 3-րդ մասը «լուծմանը» բառից հետո լրացնել «մեկ կամ մի քանի (համահաշտարարություն)» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Դիմումի մեջ համապատասխան նշման դեպքում արդարադատության նախարարությունը կարող է նշանակել մշտապես գործող հաշտարարական հաստատություն:».

2) 7.1-ին մասը «նախարարության կողմից հաշտարարի» և «նախատեսված դեպքերում հաշտարարի» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերով.

3) 7.2-րդ մասը «հաշտարարի» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերով, «հաշտարարին» բառից հետո՝ «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությանը» բառերով, իսկ նույն մասի «նրա» բառը փոխարինել «ընտրված հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «կողմերի համաձայնությամբ և» բառերով.

2) 3-րդ մասի առաջին նախադասության վերջը լրացնել «, բացառությամբ, եթե նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել սույն օրենքի 11.2-րդ հոդվածով սահմանված կարգով հաշտարարության կողմի պատշաճ ծանուցումը, որի դեպքում արտոնագրված հաշտարարը կողմերի հետ առաջին հանդիպումը նշանակում է կողմի պատշաճ ծանուցումն ապահովելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Դիմումի մեջ համապատասխան նշման դեպքում արդարադատության նախարարությունը կարող է նշանակել մշտապես գործող հաշտարարական հաստատություն։»:

 

Հոդված 5. Օրենքի 11.2-րդ հոդվածի 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «հաշտարարի կրած ծախսերը» բառերը փոխարինել «հաշտարարության իրականացման հետ կապված այլ ծախսեր» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում հաշտարարի վարձատրության չափը որոշվում է հաստատության կանոններով սահմանված կարգով:».

 3) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ նախադասությունով. «Հայտարարագրում ներկայացված տվյալների հավաստիությունն ստուգելու նպատակով արտոնագրված հաշտարարն իրավունք ունի անձից պահանջելու համապատասխան ապացույցներ:»:

 

Հոդված 7. Օրենքի 12.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը «դեպքերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև, եթե պարտադիր հաշտարարության դեպքում կողմերից միայն մեկն է մասնակցում հաշտարարությանը, ապա այդ կողմի համաձայնությամբ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.

«4. Ամբողջությամբ կամ մասնակի առցանց հաշտարարություն իրականացվելու դեպքում հաշտության համաձայնությունը կարող է ստորագրվել էլեկտրոնային եղանակով։

5. Ամբողջությամբ կամ մասնակի առցանց հաշտարարություն իրականացվելու դեպքում հաշտության համաձայնություն կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում հաշտության համաձայնությունը համարվում է կնքված այդ համաձայնությամբ նշված օրը:»:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 12.2. Համահաշտարարությունը

 

1. Կողմերի փոխադարձ համաձայնության առկայության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում հաշտարարությունը կարող է իրականացվել մի քանի հաշտարարներ ներգրավելու միջոցով:

2. Համահաշտարարության նկատմամբ կիրառելի են սույն օրենքով նախատեսված կանոններն այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով կամ չի բխում համահաշտարարության էությունից:

3. Հաշտարարների թեկնածության վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում հաշտարարներին նշանակում է արդարադատության նախարարությունը, իսկ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում՝ այդ հաստատությունը՝ հաստատության հաշտարարության կանոնների համաձայն:

4. Հաշտարարների վարձատրության չափը որոշվում է կողմերի և հաշտարարի միջև համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում` հաստատության կանոններով սահմանված կարգով: Ծախսերը բաշխվում են կողմերի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում ծախսերը հավասարաչափ բաշխվում են կողմերի միջև, եթե մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում այլ բան նախատեսված չէ մշտապես գործող հաշտարարական հաստատության կանոնների համաձայն:»:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անցել է հանրային ծառայության` հանրային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետով.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) հանրային ծառայող է` հանրային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում.»:

 

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «հաշտարարները» բառից հետո լրացնել «և մշտապես գործող հաշտարարական հաստատությունները» բառերով.

2) 3-րդ մասը «հաշտարարների» բառից հետո լրացնել «և մշտապես գործող հաշտարարական հաստատությունների» բառերով, իսկ «հաշտարար» բառից հետո՝ «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն» բառերով.

3) 4-րդ մասը «հաշտարար» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն» բառերով, իսկ «հաշտարարը» բառից հետո՝ «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունը» բառերով։

 

Հոդված 12. Օրենքի 21.4-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «՝ առանց լիազորագրի» բառերով։

 

Հոդված 13. Օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) մշտապես գործող հաշտարարական հաստատության ներկայացրած հաղորդումը հաշտարարի՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտում կատարելու մասին։»:

 

Հոդված 14. Օրենքը «հաշտարար» բառից առաջ լրացնել «արտոնագրված» բառով։

 

Հոդված 15. Օրենքի 23.5-րդ հոդվածի 2-րդ մասը «նախագահը» բառից առաջ լրացնել «խորհրդի» բառով։

 

Հոդված 16. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, արդարադատության նախարարությունը համապատասխան ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնում է սույն օրենքին:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. նոյեմբերի 18

Երևան

ՀՕ-360-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: