Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-361-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը «կողմի վճարած վարձատրության գումարը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հաշտարարության իրականացման հետ կապված այլ ծախսեր» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 137-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «հոդվածով» բառից հետո լրացնել «կամ սույն օրենսգրքի 137.1-ին հոդվածով» բառերով.

2) 7.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչև դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հայցի նախնական ապահովման միջոցների կիրառման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքի 137.1-ին հոդվածով։».

3) 8-րդ մասը «արտադատական կարգ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ մինչև դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքի» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 137.1-ին հոդվածով

 

«Հոդված 137.1. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում

 

1. Մինչև դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հայցի նախնական ապահովման միջոցների կիրառումն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։

2. Սույն հոդվածով նախատեսված դեպքում դիմողը հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելիս հարուցվելիք հայցի հայցագնի, իսկ ոչ դրամական պահանջների դեպքում՝ նվազագույն աշխատավարձի առնվազն հինգհարյուրապատիկի չափով պարտապանի հնարավոր վնասների հատուցումն ապահովող գումարը դատարանի դեպոզիտ վճարելու փաստը հավաստող փաստաթուղթ չի ներկայացնում։

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքում դիմողը պարտավոր է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երեք օրացուցային օրվա ընթացքում սկսել հաշտարարության գործընթաց և նշված ժամկետն ավարտվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, դատարան ներկայացնել հաշտարարության գործընթաց սկսելու փաստը հաստատող ապացույցներ։

4. Դատարանն իր նախաձեռնությամբ եռօրյա ժամկետում վերացնում է հայցի նախնական ապահովման միջոցները, երբ`

1) դիմողը սահմանված ժամկետում չի ներկայացնում hաշտարարության գործընթաց սկսելու փաստը հաստատող ապացույցներ.

2) դիմողը հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին որոշումն ստանալու պահից տասնօրյա ժամկետում չի ներկայացնում հաշտարարությունն ավարտելու մասին ապացույց, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի։

5. Դատարանը շահագրգիռ անձի դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում վերացնում է հայցի նախնական ապահովման միջոցները, երբ՝

1) առկա է սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը.

2) առանց հաշտության համաձայնության կնքման հաշտարարությունն ավարտվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, դիմողը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ներկայացնում հայցադիմում ընդդեմ պարտապանի՝ դիմումում նշված պահանջով.

3) ներկայացվել է հաշտարարությունը հաշտության համաձայնության կնքմամբ ավարտելու մասին ապացույց։

6. Դատարանը կարող է դիմողի միջնորդությամբ մինչև մեկ ամիս ժամկետով երկարաձգել սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված տասնօրյա ժամկետը ոչ ավելի, քան մեկ անգամ, եթե հաշտարարությունը չի ավարտվել դիմողի կամքից անկախ հանգամանքներում, և առկա է հաշտարարությունը դիմողի կամքից անկախ հանգամանքներում ավարտված չլինելու վերաբերյալ հաշտարարի գրավոր դիրքորոշումը։»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասը «որի կապակցությամբ կիրառվել է նախնական ապահովման միջոց» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հաշտության համաձայնության կնքման դեպքերի» բառերով։

 

Հոդված 5. Օրենսգրքի 184-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «հաշտարարի» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերով.

2) 4-րդ մասը «արտոնագրված հաշտարարի», «գործընթաց սկսելիս հաշտարարի» և «մեկօրյա ժամկետում հաշտարարի» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերով, իսկ «առաջարկ չներկայացվելու» բառերից հետո՝ «, կողմերի միջև համաձայնության բացակայության» բառերով.

3) 5-րդ մասը «կողմից հաշտարարի» և «արտոնագրված հաշտարարի» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերով, իսկ «համաձայնությամբ հաշտարար» և «որոշում է կայացնում հաշտարար» բառերից հետո՝ «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքով արտոնագրված հաշտարարի հաստատած հաշտության համաձայնությունը կարող է պարունակել կարգավորումներ և պայմաններ հայցի առարկայի և հիմքի շրջանակից դուրս:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 187-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Եթե կողմերը նախընտրել են հաշտարարությունն իրականացնել մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու միջոցով, ապա այդ հաշտարարական հաստատությանը վճարված այլ ծախսերը կրում են հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ կամ հաստատության կանոններով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 288-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով,

բ. «դիմելու իր բնակության» բառերից հետո լրացնել «(գտնվելու)» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն դիմելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Հայաստանի Հանրապետության արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով։»։

 

Հոդված 9. Օրենսգրքի 290-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. Առանձին դեպքերում դատարանը կարող է դիմողին մատնանշել հաշտության համաձայնության հաստատումը մերժելու հիմք հանդիսացող հանգամանքները, որոնք կողմը պարտավոր է շտկել ծանուցումն ստանալուն հաջորդող 10 օրվա ընթացքում: Կողմերի պատճառաբանված միջնորդությամբ դատարանի սահմանած ժամկետը կարող է երկարաձգվել։

4. Դատարանը վճիռ է կայացնում փոփոխված հաշտության համաձայնությունն ստանալու համար սահմանված ժամկետից հետո՝ յոթնօրյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու։»։

 

Հոդված 10. Օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճռով հաշտության համաձայնության տեքստը չի հրապարակվում:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. նոյեմբերի 18

Երևան

ՀՕ-361-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան