Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 129
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 129

քաղ. Մինսկ

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում կաթնամթերքի առանձին տեսակների (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման (այսուհետ՝ դրոշմավորում) կարգն ու սահմանելու ամսաթիվը և այդ ամսաթվի մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ոչ ուշ, քան այն վրա հասնելուց 6 ամիս առաջ։ Ընդ որում, չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելք չի կարող սահմանվել սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) սահմանված ժամկետներից շուտ:

(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)

2. Սահմանել, որ՝

դրոշմավորման ենթակա են ցանկում ներառված ապրանքները.

ապրանքների դրոշմավորումն իրականացվում է նույնականացման միջոցներով, որոնք զետեղվում են կաթնամթերքի սպառողական և խմբային փաթեթվածքի վրա և որոնք համապատասխանում են սույն որոշմամբ հաստատված բնութագրերին.

կաթնամթերքի խմբային փաթեթվածքը նույնականացման միջոցներով դրոշմավորված՝ մեկ ապրանքի որոշակի քանակությամբ սպառողական փաթեթվածքները միավորող փաթեթվածք է, որը նաև կարող է իրացվել սպառողին։ Կաթնամթերքի խմբային փաթեթվածքը կազմալուծվում է դրանից ապրանքի առնվազն մեկ միավորը հանելիս։ Սպառողական փաթեթվածքները շրջանառությունից դուրս են բերվում դրանք միավորող խմբային փաթեթվածքն իրացնելիս՝ խմբային փաթեթվածքը շրջանառությունից դուրս բերելու հետ միաժամանակ.

սպառողական փաթեթվածքն արտադրանքի առաջնային փաթեթվածքի կամ վաճառքի համար նախատեսված փաթեթվածք է, որն իրացվում է արտադրանքի հետ միասին.

բազմակի կիրառման համար նախատեսված փաթեթվածքով (բազմաշրջանառու փաթեթվածք)՝ 20 լիտր և ավելի ծավալով կամ 20 կիլոգրամ և ավելի քաշով կաթնամթերքը ենթակա չէ դրոշմավորման՝ նախքան արդյունաբերական եղանակով սպառողական փաթեթվածքի մեջ այն կշռածրարելը.

կաթնամթերքը, որի զտաքաշը կազմում է 30 գրամ և դրանից պակաս, մանրածախ օղակում ոչ արդյունաբերական եղանակով փաթեթավորված կաթնամթերքը, մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված մանկական սնունդը և հատուկ նշանակության դիետիկ բուժիչ ու դիետիկ կանխարգելիչ սնունդը ենթակա չեն դրոշմավորման.

ապրանքների հավաքածուն կաթնամթերքի շրջանառության մասնակցի կողմից ձևավորվող՝ ապրանքների ամբողջություն է, որը ներառում է դրոշմավորված կաթնամթերքը, միավորված է ընդհանուր սպառողական փաթեթվածքի միջոցով, ունի նույնականացման ընդհանուր միջոց (ապրանքների հավաքածուի նույնականացման միջոց) և ենթակա է իրացման (վաճառքի)՝ դրա կազմալուծման հնարավորությամբ։ Ապրանքների հավաքածուն իրացնելիս՝ ապրանքների հավաքածուն շրջանառությունից դուրս բերելու հետ միաժամանակ՝ շրջանառությունից դուրս է բերվում ապրանքների այդ հավաքածուի մեջ ներառված դրոշմավորված կաթնամթերքը։ Ապրանքների հավաքածուի կազմալուծման դեպքում դրա կազմալուծման մասին տեղեկություններն արձանագրվում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում, իսկ ապրանքների այդ հավաքածուի մեջ ներառված դրոշմավորված կաթնամթերքը դրվում է շրջանառության մեջ.

ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորում չի իրականացվում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ.

անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).

անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելին համապատասխան.

այն անդամ պետությունները, որոնք իրենց տարածքում սահմանել են դրոշմավորում, ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետին համապատասխան։

(2-րդ կետը խմբ., փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, ԵՏՀԽ 24.11.2023 թիվ 139)

3. Հաստատել կից ներկայացվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.

դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 24.11.2023 թիվ 139)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 129 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների

 

Ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին

Ապրանքի անվանումը

Պահման ժամկետը*

Չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելքի սահմանման ժամկետը

0401

կաթ և սերուցք` չխտացրած և առանց շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացնելու

մինչև 40 օր (ներառյալ)

2021 թվականի դեկտեմբերի 1

40 օրվանից ավելի

2021 թվականի սեպտեմբերի 1

0402

կաթ և սերուցք` խտացրած կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ

մինչև 40 օր (ներառյալ)

2021 թվականի դեկտեմբերի 1

40 օրվանից ավելի

2021 թվականի սեպտեմբերի 1

0403

թան, կտրված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու սերուցք՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզի կամ կակաոյի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման

մինչև 40 օր (ներառյալ)

2021 թվականի դեկտեմբերի 1

40 օրվանից ավելի

2021 թվականի սեպտեմբերի 1

0404

կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման. մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, այլ տեղում չնշված կամ չներառված

մինչև 40 օր (ներառյալ)

2021 թվականի դեկտեմբերի 1

40 օրվանից ավելի

2021 թվականի սեպտեմբերի 1

0405

սերուցքային կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր. կաթնային մածուկներ

մինչև 40 օր (ներառյալ)

2021 թվականի դեկտեմբերի 1

40 օրվանից ավելի

2021 թվականի սեպտեմբերի 1

0406՝ բացառությամբ 0406 10 500

պանիրներ

-

2021 թվականի հունիսի 1

0406 10 500

կաթնաշոռ

մինչև 40 օր (ներառյալ)

2021 թվականի դեկտեմբերի 1

40 օրվանից ավելի

2021 թվականի սեպտեմբերի 1

2105 00

պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ՝ կակաո չպարունակող կամ պարունակող**

-

2021 թվականի հունիսի 1

2202 99 910 0

ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնք պարունակում են 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված մթերքներից ստացված ճարպ՝ 0,2% զանգվածային բաժնից պակաս

մինչև 40 օր (ներառյալ)

2021 թվականի դեկտեմբերի 1

40 օրվանից ավելի

2021 թվականի սեպտեմբերի 1

2202 99 950 0

ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնք պարունակում են 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված մթերքներից ստացված ճարպ՝ 0,2% զանգվածային բաժին կամ ավելի, սակայն 2% զանգվածային բաժնից պակաս

մինչև 40 օր (ներառյալ)

2021 թվականի դեկտեմբերի 1

40 օրվանից ավելի

2021 թվականի սեպտեմբերի 1

2202 99 990 0

ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնք պարունակում են 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված մթերքներից ստացված ճարպ՝ 2% զանգվածային բաժին կամ ավելի

մինչև 40 օր (ներառյալ)

2021 թվականի դեկտեմբերի 1

40 օրվանից ավելի

2021 թվականի սեպտեմբերի 1

 

___________________

* Համապատասխան նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով ապրանքի տվյալ տեսակի համար նախատեսված պահման նվազագույն ժամկետը՝ պահման սահմանված պայմանները պահպանելիս։

**Բացառության այն պաղպաղակի և աղանդերների, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում կաթնային ճարպեր և (կամ) կաթնային սպիտակուց։

(ցանկը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, փոփ. ԵՏՀԽ 24.11.2023 թիվ 139)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 129 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

ապրանքների նույնականացման միջոցների, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը

(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 24.11.2023 թիվ 139)

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 դիրքերում դասակարգվող ապրանքների սպառողական և խմբային փաթեթվածքի դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology — Automatic identification and data capture techniques — Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Պայմանանշանների այդ եզակի հաջորդականությունը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։ Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝

առաջին խումբը նույնականացվում է АI=’01’ կիրառման նույնականացուցիչով, կազմված է 14 թվանշանից և պարունակում է ապրանքի ծածկագիրը (առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN)).

երկրորդ խումբը նույնականացվում է АI=’21’ կիրառման նույնականացուցիչով, կազմված է 6 կամ 8 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + -./_ ,:; = <>?)): Տվյալ խումբը պարունակում է ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն), և ավարտվում է տվյալ խումբը ASCII 29 բաժանիչ պայմանանշանով.

երրորդ խումբը նույնականացվում է АI=’93’ կիրառման նույնականացուցիչով, կազմված է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և պարունակում է ստուգման ծածկագիրը:

Տվյալների երրորդ խումբն օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։

(2-րդ կետը խմբ., փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)

3. Ապրանքների նույնականացման միջոցները գեներացվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ շրջանառության մասնակիցների կողմից։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)

4. Ապրանքները դրոշմավորվում են ապրանքի փաթեթվածքի կամ փաթեթվածքի վրա զետեղվող պիտակի կամ սթիքերի վրա նույնականացման միջոցները զետեղելու միջոցով։

5. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը՝ այդ փաթեթվածքի մեջ տեղադրված նույնականացման միջոցների ագրեգացմամբ։ Ընդ որում, «ագրեգացում» ասելով հասկանում ենք տրանսպորտային փաթեթվածքի մեջ դրված դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների միավորումը՝ ստեղծվող տրանսպորտային փաթեթվածքի ընդհանուր եզակի նույնականացուցչի հետ, որը դրա վրա զետեղվում է դրոշմավորված ապրանքների հետագա նույնականացման նպատակով՝ առանց տրանսպորտային փաթեթվածքը բացելու անհրաժեշտության։

Նույնականացուցչի ձևավորումն ու տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 ստանդարտներին համապատասխան. տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ դրա վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը որոշվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորումն իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից։

(բնութագիրը խմբ., փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 129 որոշմամբ 

 (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 139 որոշման խմբագրությամբ)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող

(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24.11.2023 թիվ 139)

 

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0 և 2202 99 990 0 դիրքերում դասակարգվող դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները (այսուհետ՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկություններ) փոխանցվում են XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան.

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։

2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401,0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0 и 2202 99 990 0 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկի, կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։

3. Դաշտերը (սյունակները) ձևավորվում են, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերը կիրառվում են բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։

4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։

 

Աղյուսակ 1

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)

ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը)։ Օրինակ՝ («կաթ», «թթվասեր», «յոգուրտ» և այլն)

1

2

Ապրանքի անվանումը պիտակի վրա

 

ձևավորվում է ազատ ձևով՝ պիտակի վրայի տեղեկատվությանը համապատասխան

1

3

Հումքի ծագումը (գյուղատնտեսական կենդանիների տեսակը)

ապրանքի տարբերակիչ հատկանիշը՝ ըստ կենդանական ծագման

այն գյուղատնտեսական կենդանիների տեսակը, որոնցից առաջացել է ապրանքի պատրաստման համար հումքը

1

4

Ապրանքային նշանը (բրենդը)

տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշումը։ Ապրանքային նշանի բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»

1

5

Ապրանքի պատկերը

ապրանքի լուսանկարչական պատկերը

տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը

0..*

6

Ճարպի զանգվածային բաժինը (տոկոսներով)

ճարպի պարունակության տոկոսը

տարրը նշվում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջներին համապատասխան

1

7

Սպիտակուցի զանգվածային բաժինը (տոկոսներով)

սպիտակուցի պարունակության տոկոսը

տարրը պարտադիր է սպիտակուցի նորմավորվող արժեքով ապրանքի համար, այն դեպքում, երբ ապրանքը ենթակա է անասնաբուժական հսկողության

0..1

8

Փոփոխական զանգվածի հատկանիշը

 

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝

«այո»՝ եթե ապրանքը փոփոխական զանգված ունի.

«ոչ»՝ մնացած դեպքերում

1

9

Կաթնամթերքի զտաքաշը կամ ծավալը

ապրանքի զտաքաշն սպառողական փաթեթվածքում կամ դրա ծավալը՝ չափման միավորի նշումով

տարրը պարտադիր է այն կաթնամթերքի համար, որի փոփոխական զանգվածի հատկանիշի արժեքը «ոչ» է

0..1

10

«-ից» զանգվածի ընդգրկույթը

ապրանքի քաշի նվազագույն արժեքը փոփոխական զանգվածի ընդգրկույթում

 

0..1

11

«մինչև» զանգվածի ընդգրկույթը

ապրանքի քաշի առավելագույն արժեքը փոփոխական զանգվածի ընդգրկույթում

 

0..1

12

Կաթնային հիմքով բուժիչ կամ այլ հատուկ սննդի հատկանիշը

ապրանքի պատկանելությունը բուժիչ կամ հատուկ սննդին

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ բուժիչ կամ հատուկ սնունդ. «ոչ»՝ մնացած դեպքերում

I

13

Կաթնային հիմքով մանկական սննդի արտադրանքի հատկանիշը

ապրանքի պատկանելությունը մանկական սննդին

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝

«այո»՝ մանկական սնունդ.

«ոչ»՝ մնացած դեպքերում

1

14

Կաթնամթերքի բաղադրությունը՝ նշելով դրանում ներառված բաղադրամասերը (որակական)

ապրանքի որակական բաղադրության նկարագրությունը

ձևավորվում է ազատ ձևով

1

15

Փաթեթվածքի տիպը

սպառողական փաթեթվածքի տիպի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տիպերի անվանումների օգտագործման հիման վրա

 

1

16

Փաթեթվածքի նյութը

սպառողական փաթեթվածքի նյութերի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների նյութերի անվանումների օգտագործմամբ

 

1

17

Ապրանքի՝ անասնաբուժական վերահսկողությանը ենթակա լինելու հատկանիշը

Ապրանքի՝ անասնաբուժական վերահսկողությանը ենթակա լինելու հատկանիշը

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝

«այո»՝ վերահսկողությանը ենթակա ապրանք

«ոչ»՝ մնացած դեպքերում

1

18

Պահպանման ժամկետի հատկանիշը

այն ապրանքներին պատկանելության հատկանիշը, որոնց պահպանման ժամկետը կազմում է մինչև 40 օր (ներառյալ)

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝

«այո»՝ ապրանքի պահպանման ժամկետը կազմում է մինչև 40 օր (ներառյալ).

«ոչ»՝ մնացած դեպքերում

1

19

Խմբային փաթեթվածքում սպառողական փաթեթվածքների քանակը (խմբային փաթեթվածքների համար)

խմբային փաթեթվածքում սպառողական փաթեթվածքների ներդրումների քանակը

 

0..1

20

Պիտանիության ժամկետը և պահպանման պայմանները

պիտանիության ժամկետը և պահպանման պայմանները, որոնց դեպքում ապրանքը՝ նշված ժամկետում պահպանում է պիտանիությունը

 

0..*

21

Լրացուցիչ տեղեկությունները

   

0..1

Աղյուսակ 2

Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը

Համարը

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով*

ապրանքի գնի մասին տեղեկությունները՝ ներառյալ ԱԱՀ-ն

տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով։

0..1

2

ապրանքի միավորի ԱԱՀ-ն*

ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը

նշվում են տեղեկություններ ԱԱՀ-ի գումարի մասին՝ ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ապրանքի յուրաքանչյուր միավորի համար

0..1

3

Արտադրման ամսաթիվը

արտադրման ամսաթվի մասին տեղեկությունները

 

1

4

Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը

տեղեկություններ ապրանքի պիտանիության ժամկետը լրանալու ամսաթվի մասին

նշվում է պիտանիության ժամկետն ավարտվելու ամսաթիվը

1..*

5

Ապրանքի զանգվածը (ծավալը)

տեղեկություններ արտադրանքի զանգվածի (ծավալի) մասին

նշվում են այն ապրանքի միավորի զանգվածի (ծավալի) մասին տեղեկությունները, որի համար փոփոխական զանգվածի հատկանիշը նշված է «այո»

0..1

 

* Տեղեկություններն արտահանողը փոխանցում է կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։ Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ համարների տակ նշված երկու տարրերը։

 

Աղյուսակ 3

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0 և 2202 99 990 0 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը

 

AI-ի ծածկագիրը

AI-ի լրիվ անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը

(00) AI կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող՝ 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN (Global Trade Item Number)՝ մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը՝ GS1 բաց ստանդարտների համակարգում։ 14-նիշ թվային նույնականացուցիչ

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար։

21

Սերիական համարը (Serial Number)

N2TX..6 (N2+X..8)

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 6 կամ 8 պայմանանշանի չափով թվային դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որն օպերատորի կամ արտադրողի կողմից ապրանքին շնորհվում է դրա ծառայության ամբողջ ժամկետի համար: GTIN-ի հետ զուգակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում. ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 6 կամ 8 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! " % & ' * + ֊./_,:; = <>?))

93

Ստուգման ծածկագիրը

N2+X..4

ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Ապրանքների անդրսահմանային տեղափոխման ժամանակ տեղեկությունների փոխանցման անհրաժեշտությունը սահմանվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

 

Աղյուսակ 4

 

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, սպառողական կամ խմբակային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

0401,
0402,
0403,
0404,
0405,
0406,
2105 00,
2202 99 910 0,
2202 99 950 0,
2202 99 990 0

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 3

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «93».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ ստուգման ծածկագիրը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան)

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով

0401,
0402,
0403,
0404,
0405,
401, 2105 00,
2202 99 910 0,
2202 99 950 0,
2202 99 990 0

101
կամ
301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները.

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան վավերապայմանի այլ արժեք

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի

տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը), կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,-_ . / :;< = >?!)

(պահանջները լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, խմբ. ԵՏՀԽ 24.11.2023 թիվ 139)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 129 որոշմամբ

 

Դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնք պարունակվում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում, և որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով

(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 24.11.2023 թիվ 139)

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։

4. Ապրանքի անվանումը պիտակի վրա:

(4-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 24.11.2023 թիվ 139)

5. Ապրանքի մասին տեղեկություններ՝

ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը).

ապրանքային նշանը (բրենդը).

հումքի ծագումը (գյուղատնտեսական կենդանիների տեսակը).

ճարպի զանգվածային բաժինը (տոկոսներով).

սպիտակուցի զանգվածային բաժինը (տոկոսներով) (սպիտակուցի նորմավորվող արժեքով ապրանքի համար, այն դեպքում երբ ապրանքը ենթակա է անասնաբուժական հսկողության).

կաթնամթերքի զտաքաշը կամ ծավալը.

կաթնամթերքի բաղադրությունը՝ նշելով դրանում ընդգրկված բաղադրամասերը (որակական).

փաթեթվածքի տիպը.

փաթեթվածքի նյութը.

ապրանքի՝ անասնաբուժական վերահսկողության ենթակա լինելու հատկանիշը.

կաթնային հիմքով բուժիչ կամ հատուկ նշանակության այլ սննդի հատկանիշը.

կաթնային հիմքով մանկական սննդի արտադրանքի հատկանիշը.

տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը, փաստաթղթի տրման ամսաթիվը).

պիտանիության ժամկետը և պահպանման պայմանները (առկայության դեպքում).

արտադրման ամսաթիվը.

պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը։

(5-րդ կետը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 24.11.2023 թիվ 139)

6. Ապրանքի ծագման երկիրը:

7. Տեղեկատվություն՝ դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

8. Ապրանքն արտադրողի մասին տեղեկատվություն (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)(լրացվում է անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքների համար)):

(8-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 24.11.2023 թիվ 139)

(կազմը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 24.11.2023 թիվ 139)