Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 94
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.09.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

22 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 94

քաղ. Մոսկվա

 

«ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Շարժիչային տրանսպորտային միջոցների առանձին կատեգորիաների շրջանառության վարչարարության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

«  »-ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում և Միասնական տնտեսական տարածքում ««Շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառման պայմանների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 72 որոշման իրականացման նպատակով՝

1. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններին օգտագործել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի այն համակարգերը, որոնց մշակումը նախատեսված է «Տրանսպորտային միջոցների անձնագրերի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի միասնական ձևեր ներդնելու և էլեկտրոնային անձնագրերի համակարգը (այսուհետ՝ էլեկտրոնային անձնագրեր) կազմակերպելու մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրով՝ որպես Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8701– 8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների շրջանառության վարչարարության գործիք, և որոնք՝

ա) արտադրվել են իրավաբանական անձի կողմից Միության անդամ պետության տարածքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 72 որոշմանը համապատասխան սահմանված «Շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառման պայմանների պահպանմամբ.

բ) արտադրվել են իրավաբանական անձի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու ձևով սակագնային արտոնությունների կիրառմամբ Միության մաքսային տարածք ներմուծված ավտոմեքենաների բաղադրիչների և դրանց մասերի, ինչպես նաև հանգույցների և ագրեգատների օգտագործմամբ.

գ) արտադրվել են իրավաբանական անձի կողմից ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու կամ Միության անդամ պետության տարածքում ստեղծված ազատ պահեստի տարածքում «ազատ մաքսային գոտի» կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ավտոմեքենաների այն բաղադրիչների և դրանց մասերի, ինչպես նաև հանգույցների և ագրեգատների օգտագործմամբ, որոնք ճանաչվել են Միության ապրանքներ, և որոնք ձևակերպված են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման կանոնները, դրանց կառուցվածքներն ու ձևաչափը մշակելիս նախատեսել՝

ա) էլեկտրոնային անձնագրի՝ վարչական տեղեկատվությանը վերաբերող մասում այն արտոնյալ ռեժիմի մասին տեղեկությունների ներառումը, որի շրջանակներում արտադրվել են սույն Կարգադրության 1-ին կետում նշված շարժիչային տրանսպորտային միջոցները («արդյունաբերական հավաքման» ռեժիմ, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգ, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգ, ներդրումային ծրագիր), և Միության իրավունքով սահմանված դեպքերում այդպիսի շարժիչային տրանսպորտային միջոցների շրջանառության սահմանափակմանը վերաբերող տեղեկությունները.

բ) էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման կանոններում այն տեղեկատվության ներառումը, որը վերաբերում է սույն Կարգադրության 1-ին կետում նշված շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրություն իրականացնող իրավաբանական անձի կողմից սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները մուտքագրելուն:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Վ. Դիլ

Ի. Շուվալով