ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 25 |
քաղ. Աստանա |
Շարժիչային տրանսպորտային միջոցների առանձին կատեգորիաների շրջանառության վարչարարության մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի մայիսի 29-ի «Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում և Միասնական տնտեսական տարածքում «Շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառման պայմանների մասին» թիվ 72 որոշման իրականացման նպատակով՝
1. Հանձնարարել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններին օգտագործել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի այն համակարգերը, որոնց մշակումը նախատեսված է «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի միասնական ձեւերի ներդրման ևէլեկտրոնային անձնագրերի (այսուհետ՝ էլեկտրոնային անձնագրեր) համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրով՝ որպես Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8701– 8705 ապրանքային դիրքերում ընդգրկված այն շարժիչային տրանսպորտային միջոցների շրջանառության վարչարարության գործիք, որոնք՝
ա) արտադրվել են իրավաբանական անձի կողմից Միության անդամ պետության տարածքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 72 որոշմանը համապատասխան սահմանված «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառման պայմանների պահպանմամբ.
բ) արտադրվել են իրավաբանական անձի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու ձեւով սակագնային արտոնությունների կիրառմամբ Միության մաքսային տարածք ներմուծված ավտոբաղադրիչների ևդրանց մասերի, ինչպես նաևհանգույցների ևագրեգատների օգտագործմամբ.
գ) արտադրվել են իրավաբանական անձի կողմից Միության անդամ պետության տարածքում ստեղծված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու կամ ազատ պահեստի տարածքում՝ «ազատ մաքսային գոտի» կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված՝ արտասահմանյան ավտոբաղադրիչների ևդրանց մասերի, ինչպես նաև հանգույցների և ագրեգատների օգտագործմամբ, որոնք ճանաչվել են Միության ապրանքներ, և որոնք ձեւակերպված են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ էլեկտրոնային անձնագրերի ձեւակերպման կանոնները, դրանց կառուցվածքներն ու ձեւաչափը մշակելիս նախատեսել՝
ա) էլեկտրոնային անձնագրի՝ վարչական տեղեկատվությանը վերաբերող մասում այն արտոնյալ ռեժիմի մասին տեղեկությունների, որի շրջանակներում արտադրվել են սույն Կարգադրության 1-ին կետում նշված շարժիչային տրանսպորտային միջոցները («արդյունաբերական հավաքման» ռեժիմ, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգ, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգ, ներդրումային ծրագիր), ինչպես նաև Միության իրավունքով սահմանված դեպքերում այդպիսի շարժիչային տրանսպորտային միջոցների շրջանառության սահմանափակմանը վերաբերող տեղեկությունների ներառումը.
բ) էլեկտրոնային անձնագրերի ձեւակերպման կանոններում այն տեղեկատվության ներառումը, որը վերաբերում է սույն Կարգադրության 1-ին կետում նշված շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրություն իրականացնող իրավաբանական անձի կողմից սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները մուտքագրելուն:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: