Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.01.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 հունվարի 2016 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության միասնական թվային տարածքի ձևավորմանն ուղղված միջոցառումների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
ՈՐՈՇՈՒՄ

« » -ի 20___ թվականի

թիվ

քաղ.

Եվրասիական տնտեսական միության միասնական թվային տարածքի ձևավորմանն ուղղված միջոցառումների մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 23-րդ հոդվածի 3–րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ ի նպաստ դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերի, ելնելով Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի՝ առանց բացառումների և սահմանափակումների միասնական շուկայի ձևավորման, բազմակողմանի արդիականացման և համագործակցության ձգտումից`

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1–ը մշակել և ներկայացնել Եվրասիական տնտեսական միության միասնական թվային տարածքի ձևավորման հայեցակարգի նախագիծ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր ստեղծել անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, լիազորված կազմակերպությունների, գործարար համայնքի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված՝ հայեցակարգի նշված նախագծի մշակման աշխատանքային խումբ՝ Կոլեգիայի անդամ (նախարար) Կ. Ա. Մինասյանի ղեկավարությամբ։

2. Անդամ պետությունների կառավարություններին՝ տասնօրյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների թեկնածությունները՝ ղեկավարների տեղակալների մակարդակով՝ սույն Կարգադրության 1–ին կետում նշված աշխատանքային խմբի կազմում ներառելու համար։

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում Ինտերնետ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


О. Պանկրատով


Ի. Շուվալով