ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
15 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 152 |
քաղ. Մոսկվա |
«ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքելու մասին Իսրայելի Պետության հետ բանակցություններ վարելու հետ կապված հարցերի վերաբերյալ» կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 29 որոշումը կատարելու նպատակով՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ՝ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքելու մասին Իսրայելի Պետության հետ բանակցություններ վարելու համար բանակցային պատվիրակության կազմ ձևավորելու նպատակով (այսուհետ՝ բանակցային պատվիրակություն)։
2. Նշանակել —————————-ին բանակցային պատվիրակության ղեկավար և հանձնարարել նրան ապահովել բանակցային պատվիրակության գործունեությունը։
3. Բանակցային պատվիրակությանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննությանը ներկայացնել ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքելու մասին Իսրայելի Պետության հետ բանակցություններ վարելու հրահանգները։
4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
О. Պանկրատով |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|