Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 190
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.12.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 190

քաղ. Մոսկվա

 

«ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ «Դեղագործական համատեղ ստուգումների իրականացման ապահովման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Վ. Խրիստենկո

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

20.. թվ

թիվ

քաղ. Մոսկվա

 

ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետին, Եվրասիական տնտեսական միության խորհրդի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին կից թիվ 1 հավելվածի 100-րդ կետին և Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների վերաբերյալ Համաձայնագրի իրականացման մասին» թիվ 108 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ դեղագործական համատեղ ստուգումների իրականացման ապահովման կարգը

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց 10 օրացուցային օրը լրանալուց հետո կամ Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից՝ կախված այն բանից, թե որ ամսաթիվն է ավելի ուշ, բայց ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակումից հետո 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

О. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
« » -ի 20 թվականի թիվ որոշմամբ