ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 ապրիլի 2016 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՊԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ՝ մշակել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության նախագիծ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդին առանձին ապրանքատեսակների նկատմամբ ապրանքային նշանի, Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը կիրառելու մասով բացառումների սահմանման լիազորություններով օժտելու մասին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|