Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 200
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

6 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 200

քաղ. Մոսկվա

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 9 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Կուրազով Անարխան Տուրետայի՝

- Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ասանբաև Բակիտ Իսկենդերի՝

- Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով պետական գործակալության՝ դիտանցման և համալիր վերլուծության բաժնի առաջատար մասնագետ
 

Օմորով Ազամատ Կանիբեկի՝

- Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Գալկին Իլյա Բորիսի՝

- Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և եվրասիական ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն.

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Ֆյոդորով Ալեքսեյ Վասիլիի՝

- Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության էներգետիկայի էկոնոմիկայի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի էկոնոմիկայի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ
 

Այդարովա Միրգուլ Միրզագելդիի՝

- Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով պետական գործակալության սակագնային և գնային կարգավորման բաժնի վարիչ
 

Ժումաբաև Մակսատ Իսկենդերբեկի՝

- «Ղրղզստանի ազգային էլեկտրական ցանց» բաց բաժնետիրական ընկերության առևտրային կարգավարական կենտրոնի պետ
 

Չոլպոնկուլով Մարատբեկ Աբժալբեկի՝

- Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման հարցերով պետական կոմիտեի էլեկտրաէներգետիկայի վարչության պետ.

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Բ.Ա. Ումիտբաևին, Է.Յու. Աբդուբալիևին, Ադիլբեկ ուուլու Աբայիլդային, Կ.Ն. Միրզականովին և Ա.Ե. Լիխաչյովին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան