ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 226 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԱՆԱԼՈԳՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ երրորդ երկրներում բաց թողնվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների ու սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրությունը կազմակերպելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԱՆԱԼՈԳՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ երրորդ երկրներում բաց թողնվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների ու սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրությունը կազմակերպելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԱՆԱԼՈԳՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների արտադրությունը զարգացնելու համար պայմաններ ստեղծելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին՝ երրորդ երկրներում բաց թողնվող և անդամ պետությունների տարածքներ ներմուծվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների ու սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի անալոգների (այսուհետ՝ կոմպլեկտավորող տարրերի անալոգներ) արտադրության՝ իրենց պետությունների տարածքներում կազմակերպման նպատակներով՝
ա) հաշվի առնել կոմպլեկտավորող տարրերի, այդ թվում՝ հավելվածի համաձայն ցանկում ընդգրկված կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրություն կազմակերպելու նպատակահարմարությունը.
բ) վերլուծել հետևյալ հարցերով լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը՝
կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրության կազմակերպման և զարգացման ժամանակ ներդրումների ներգրավում.
կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրության կազմակերպման համատեղ ծրագրերի և նախագծերի իրագործում, այդ թվում՝ երրորդ երկրներից արտադրողների մասնակցությամբ.
գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների արտադրության ժամանակ կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրության և դրանց օգտագործման խթանման առաջարկների մշակում.
գ) Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել անդամ պետությունների տարածքներում անցկացվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի արտադրության ոլորտում, ինչպես նաև մեքենաշինության հարակից ճյուղերում անցկացվող սուբկոնտրակտացիայի մասնագիտացված բորսաների վերաբերյալ տեղեկատվությունը.
դ) անդամ պետությունների զարգացման բանկերի հետ համատեղ ագրոարդյունաբերական համալիրի ֆինանսական աջակցության գործող ծրագրերի շրջանակներում վերլուծել կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրությունն իրականացնող ձեռնարկությունների աջակցությանն ուղղված միջոցների համալիրի իրագործման հնարավորությունը՝ ներառյալ
նորարարական ձեռնարկությունների ստեղծման համատեղ ծրագրերը և նախագծերը ֆինանսավորելը.
կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները լիզինգով ձեռք բերելն արտոնյալ պայմաններով սուբսիդավորելը.
անդամ պետությունների տարածքներում կոմպլեկտավորող տարրերի անալոգների համապատասխանությունը հաստատելը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անդամ պետությունների հետ համատեղ`
ա) իրականացնել գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների, ինչպես նաև դրանց կոմպլեկտավորող տարրերի արտադրության ոլորտում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության շրջանակներում միջոցառումների իրագործման դիտանցում.
բ) նախապատրաստել և մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել սույն կետի «ա» ենթակետում նշված դիտանցման արդյունքների վերաբերյալ զեկույցը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական միջկառավարական խորհրդի « » ի 2016 թվականի թիվ կարգադրության |
ՑԱՆԿ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ և ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՑ ԵՆ ԹՈՂՆՎՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ, ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ԵՎ ՈՐՈՆՑ ԱՆԱԼՈԳՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
1. Ավտոմատացված փոխհաղորդակներ
2. Յուղման կենտրոնացված ավտոմատ համակարգ՝ գյուղատնտեսական տեխնիկայի համար
3. Դիզելային շարժիչներ տրակտորների համար
4. Շարժիչներ և ուժային կայանքներ, որոնք աշխատում են գազաշարժիչային վառելիքով
5. Կամուրջներ
6. Առանցքակալներ, այդ թվում՝ հոլովակավոր, կունդի, առանցքակալատուփի
7. Արբանյակային նավիգացիա
8. Հիդրավլիկայի տարրեր
9. Էլեկտրոնային բաղադրիչներ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|