Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 193
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
29.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
29.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

29 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 193

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ (ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ) ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկություններ պարունակող տեղեկատվության պաշտպանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապահովելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ (ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ) ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկություններ պարունակող տեղեկատվության պաշտպանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապահովելու մասին» որոշման նախագծին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ 
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ (ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ) ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկություններ պարունակող տեղեկատվության փոխանակման կարգի մասին» 2017 թվականի _____________ համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրելու կապակցությամբ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Համաձայնագրի դրույթներին համապատասխան ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով փոխանցվող, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համագործակցության ընթացքում գոյացող՝ պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկությունների պաշտպանությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին՝ ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով փոխանցվող, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համագործակցության ընթացքում գոյացող՝ պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկությունների պաշտպանության մասով աշխատանքների կազմակերպումը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

հաստիքների սահմանված թվի սահմաններում ստեղծել պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկությունների պաշտպանության գծով ստորաբաժանում և ապահովել դրա գործունեությունը Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ՝ ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկություններ պարունակող տեղեկատվության գործածման և պաշտպանության կանոնները մշակելն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաստատմանը ներկայացնելը՝ հաշվի առնելով Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան ակտն ուժի մեջ մտնելու անհրաժեշտությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան