Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 104
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
18.08.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
18.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

18 օգոստոսի 2017 թվականի

թիվ 104

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 16-ի թիվ 48 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2017-2018 թվականների գիտահետազոտական աշխատանքների ծրագրում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

 2017 թվականի օգոստոսի 18-ի

 թիվ 104 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2017-2018 թվականների գիտահետազոտական աշխատանքների ծրագրում կատարվող

 

1. II բաժնում՝

 

ա) «Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժիններ՝

«Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական ինտեգրման գործընթացներին՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարար համայնքների ներգրավմանը նպաստող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ռազմավարությունների և ծրագրերի շրջանակներում ԵԱՏՄ գործարար համայնքների համար ինտեգրացիոն դիրքերի և ինտեգրացիոն մեխանիզմների վերլուծություն և մշակում»

2017 թվական

Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Հետազոտությունների անցկացում՝ շինարարության, նախագծման և ինժինիրինգի ոլորտում ազատականացման ծրագրերի իրականացման մեթոդաբանական աջակցությամբ և ուղեկցմամբ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում նորմատիվ կարգավորման և դրա կիրառման գործելակերպի համեմատական վերլուծություն և ամփոփում, ինչպես նաև լավագույն միջազգային փորձի բացահայտում, կարգավորման միջոցների բովանդակային համարժեքության առկայության կամ բացակայության պարզում, ներդաշնակեցման ենթակա (ներառյալ` մեթոդաբանության մշակումը և համաձայնեցումը) ակտերի (դրանց դրույթների) բացահայտում»

2017-2018 թվականներ

 

Ընդամենը՝ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ

1. ԳՀԱ «Հակագնագցման (փոխհատուցման) միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ հակագնագցման (փոխհատուցման) կրկնակի ուսումնասիրությունների անցկացման շրջանակներում գնագցող (սուբսիդավորվող) ներմուծումը վերսկսելու կամ շարունակելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու հնարավորությունները պարզելու մեթոդաբանության մշակում»

2017 թվական

2. ԳՀԱ «Հակագնագցման (փոխհատուցման) ուսումնասիրությունների շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսության ճյուղի գների վրա գնագցող (սուբսիդավորվող) ներմուծման ազդեցությունը գնահատելու մեթոդաբանության մշակում»

2017 թվական

3. ԳՀԱ «Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառումից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների շահերին հասցվող վնասի հաշվարկման մեթոդաբանության մշակում՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 272-րդ կետին համապատասխան»

2017 թվական

Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ

 

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Մթերատվության կաթնային և մսային ուղղվածության խոշոր եղջերավոր անասունների, խոզերի տոհմային արժեքը գնահատելու մեթոդիկաների մշակում»

2017-2018 թվականներ

2. ԳՀԱ «ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային որակները սահմանելու գիտականորեն հիմնավորված մեթոդների և մեթոդիկաների մշակում՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը»

2017-2018 թվականներ

Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ

 

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ համապատասխան ստանդարտների ցանկերում ընդգրկված ստանդարտները չկիրառելու դեպքում ռիսկերի վերլուծության հիման վրա Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման նորմատիվ-իրավական կարգավորման մասով առաջարկությունների մշակում»

2017-2018 թվականներ

2. ԳՀԱ «Անդամ պետությունների և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդ երկրների տեխնիկական կանոնակարգման համակարգերի ուսումնասիրությունների անցկացում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, ու ՇՀԿ-ի և դրա անդամ պետությունների կամ դիտորդ պետությունների միջև՝ մյուս կողմից, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասով համապատասխան միջազգային պայմանագիր կնքելու հնարավորությունների և հեռանկարների վերլուծությունը, ինչպես նաև ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մասով առաջարկությունների մշակում՝ ներառյալ ոլորտային հավելվածները»

2017-2018 թվականներ

3. ԳՀԱ «Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) կազմակերպման ժամանակ ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառման հայեցակարգային և մեթոդական հիմքերի մշակում»

2017-2018 թվականներ

4. ԳՀԱ «Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման նպատակներով տեղեկատվական-վերլուծական ուսումնասիրությունների անցկացում և միջազգային, տարածաշրջանային և ազգային նորմատիվատեխնիկական բազաների վերլուծություն, տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման ժամանակ ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների ապահովում ու ուսումնասիրությունների արդյունքներով նորմատիվատեխնիկական բազայի կատարելագործման, այդ թվում՝ ստանդարտների ցանկերի արդիականացման, Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի իրականացումն ապահովող միջպետական ստանդարտների մշակման և ստանդարտացման զարգացման ռազմավարական գերակայությունների մասով առաջարկությունների նախապատրաստում»

2017-2018 թվականներ

Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 4 ԳՀԱ

 

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորմանը ներկայացվող պահանջների նկարագրության մեթոդաբանության մշակում»

2017-2018 թվականներ

Ընդամենը՝ Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Արդար մրցակցություն ապահովելու և ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակներով ԵԱՏՄ անդամ պետությունների ավտոմոբիլային փոխադրողների տնտեսական գործունեության պայմանների վերլուծություն և նշված պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասով առաջարկությունների մշակում»

2017-2018 թվականներ

2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի փուլային ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում»

2017-2018 թվականներ

Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ».

բ) «Ընդամենը՝ վերսկսվող աշխատանքներում՝ 10 ԳՀԱ» դիրքում «10» թիվը փոխարինել «24» թվով:

2. «ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 35 ԳՀԱ» դիրքում «35» թիվը փոխարինել «49» թվով։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան